Հայկական մարտի 20

2002 - Հոկտեմբերի 27-ի գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակով դիմում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ «Մի խանգարեք արդարադատության իրականացմանը»։ 1998 - Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ ՀՀՇ Վարչության 14 անդամներ հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը վարչության կազմում՝ Հայաստանից հարկադրաբար հեռացած Վանո Սիրադեղյանի կուսակցությունը հեռվից ղեկավարելու քննարկման ընթացքում։ 1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1992 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Ստեփանակերտ են ժամանում ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը և անվտանգության խորհրդի լիազոր Յանուշ Կուբիչը (Հունգարիա): 1972 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի: 1920 - Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա: 1750 - Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս արքեպիսկոպոսի կողմից իրականացվեց «Նարեկի» ամբողջական առաջին տպագրությունը:

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 204 | Ավելացրեց՝ armenlur | 20.03.2023 | 08:30 մարտի 20, Պատմության հայկական օրը