2011 - Ոստիկանությունը թույլատրեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին տեղադրել անձրևանոց, սակայն՝ միայն գիշերներն ու անձրևի ժամանակ։ 2000 - Նախագահի նստավայրից տուն ուղևորվելիս մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։ 1998 - Նախագահական ընտրություններին երկրորդ փուլ անցած թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ ընտրություններն անցել են «ոչ ազատ, և արդար»։ 1971 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ծննդյան 70-ամյակի առթիվ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր երեկո։ 1966 - Ստեղծվեց Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ: 1953 - Երևանում բացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանը։ 1923 - Մոսկվայում վախճանվեց հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ 1920 - Շուշիի և մերձակա հայկական բնակավայրերի հրկիզումը մուսաֆաթականների կողմից։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 221 | Ավելացրեց՝ armenlur | 23.03.2023 | 08:30 |