02:02, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1996 - Հորդանանը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ 1987 - Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։ 1890 - Թուրք ժանդարմները փորձում են խուզարկել Էրզրումի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 241 | 18.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 18

2001 - Դատարանի դահլիճից ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով վեց մեղադրյալ, որոնց նկատմամբ կիրառվել էր քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակման 1.700-ամյակի առիթով ընդունված համաներումը։ 1969 - Հաղթելով Տիգրան Պետրոսյանին՝ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն դարձավ Բորիս Սպասկին։ 1935 - Հիմնադրվեց Երևանի Բուսաբանական այգին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 244 | 17.06.2023 / հունիսի 17, Պատմության հայկական օրը

1993 Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՅԴ Բյուրոյի և ԿԿ անդամներ Ռուբեն Հակոբյանի, Վարդան Հակոբյանի, Տիգրան Ճինպաշյանի և Ոստանիկ Մարուխյանի հետ: 1983 - ASALA. Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը իրականացնում է «Հակոբ Հակոբեան Գործողութիւն»-ը՝ հարձակում գործելով Ստամբուլի աշխարհահռչակ Ծածկած շուկայի մեջ, ուր անձնասպանական գործողությամբ, վերջին ռումբը ձեռքում պայթեցնելով նահատակվում է Հայ Գաղտնի Բանակի մարտիկ Մկրտիչ Մատարեանը։ 1945 - Հունիսի 16-22-ը Էջմիածնում գումարվում է համազգային եկեղեցական ժողովը, որի գլխավոր նպատակը Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն էր։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 223 | 16.06.2023 / հունիսի 16, Պատմության հայկական օրը


2011 - Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում հանձնվում են Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի «Ազատ մամուլ» մրցանակները, որնց թվում է «Ա1+» հեռուստաընկերությունը։ 2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը: 1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 236 | 15.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 15

1993 - Ստեփանակերտ ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: 1949 - Ստալինյան հրամանագրով Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 հայ։ 1869 - Հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 234 | 14.06.2023 / հունիսի 14, Պատմության հայկական օրը

1992 - Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 237 | 13.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 13


1993 - Աղդամի շրջանի Մազիրլի գյուղի մատույցներում զոհվում է արցախյան պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ 1992 - Ադրբեջանի ուժերը լայնածավալ հարձակում են սկսում՝ գրավելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսն ու Ասկերանի արևելյան գյուղերը։ 1969 - Երևանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 250 | 12.06.2023 / հունիսի 12, Պատմության հայկական օրը

2021 - Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում, հայտարարեց Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1999 Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ 1982 - Տեղի ունեցավ «Երջանկության մեխանիկա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Ներսես Հովհաննիսյանը և Գոռ Սահակյանը: 1976 - Երևան է ժամանում Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Ինդիրա Գանդին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 228 | 11.06.2023 / հունիսի 11, Պատմության հայկական օրը

2021 - Մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կոշտ գնահատական տվեց Փաշինյանին: 1999 Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ 1996 - ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվում է դեսպան Անջեյ Կասպրշիկը, ով այդ լիազորություններն իրականացնում է մինչ օրս։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 242 | 10.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 10


2021 - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձին: 2009 - Սերժ Սարգսյանի հրամանով իր գործունեությունն է դադարեցնում մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ զբաղվող փաստահավաք խումբը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 252 | 09.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 9

1995 - Անգլիական ազդեցիկ «Financial Times» օրաթերթը ծավալուն հոդված է հրապարակում Հայաստանի էներգետիկ ճգնաժամի, տնտեսական բարեփոխումների և ներքաղաքական իրդարձությունների մասին: 1724 - Թուրքական ստվար բանակը գրավում է Երևանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 223 | 07.06.2023 / հունիսի 7, Պատմության հայկական օրը

2008 - Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը Մոսկվայում եռակողմ հռչակագիր են ստորագրում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: 1992 - Նոր Զելանդիան և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 224 | 06.06.2023 / հունիսի 6, Պատմության հայկական օրը


2006 - Ալիև-Քոչարյան հանդիպում Բուխարեստում, մանրամասներ չեն հրապարակվում։ 2006 - Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Թուրինում դարձավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ 2000 - Հայաստանում տեղադրվեց թվով 4-րդ բանկոմատը, բայց սա առաջինն էր, որ ամբողջությամբ բաց վիճակում տեղադրվում էր փողոցում։ 2000 - Ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ 1998 - Կայացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կից Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի անդրանիկ նիստը։ 1968 - Վախճանվեց հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 246 | 05.06.2023 / հունիսի 5, Պատմության հայկական օրը

2013 - Հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ։​​​​​​​ 1991 - Հայազգի ամերիկյան աստղագնաց Ջեյմս Բաղյանը «Կոլումբիա» տիեզերանավով 9-օրյա տիեզերական թռիչքի ընթացքում 146 անգամ պտտվեց Երկիր մոլորակի շուրջ՝ տիեզերքում մնալով 218 ժամ: 1925 - Տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։ 1918 - Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ 1679 - Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 242 | 04.06.2023 / հունիսի 4, Պատմության հայկական օրը


2013 - ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրին Վաշինգտոն է հրավիրում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին`փորձելով բանակցային գործընթացը շարժել մեռյալ կետից։ 2000 - Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: 1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատվիրակությունը գործուղելու Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: 1990 - Տեղի ունեցան մայիսի 20-ի ընտրությունների կրկնական քվեարկությունները:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 239 | 03.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 3

2013 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. մահացավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։ 1991 - Հունիսի 2-ին և հուլիսի 23-ին Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները: 1937 - ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը հաստատում է ՀԽՍՀ պետական զինանշանը, որի հեղինակներն էին նկարիչներ Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը։ 1921 - Գերմանական դատարանը 2 օր տևած դատական նիստում անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին Թալեաթ փաշայի սպանության համար: 1799 - Պավել I կայսրիի հրամանով Ռուսաստանը ճանաչեց Արցախի մելիքների անկախությունը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 236 | 02.06.2023 / հունիսի 2, Պատմության հայկական օրը

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը մերժեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանավիճելու առաջարկը։ 2016 - Հայերեն Վիքիպեդիան հատեց 200.000 հոդվածի շեմը։ 2000 - Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում բազմազավակ ընտանիքները՝ պահանջելով նպաստի վերականգնում, արտոնություններ, զեղչեր։ 1999 - Եվրադիտորդները արդեն շաբլոն դարձած նախնական զեկույցն էին հրապարակում, որ Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները, չնայած արձանագրված խախտումներին, քայլ առաջ էին նախորդ ընտրությունների համեմատությամբ։ 1992 - Արցախը հրաժարվեց մասնակցել Հռոմում մեկնարկող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսին։ 1935 - Հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։ 1920 - Ամերիկյան Սենատը մերժեց ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի՝ Հայաստանի վրա ամերիկյան պրոտեկտորատ հաստատելու առաջարկը: 1815 - Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 242 | 01.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 1

2012 - Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելեց Մաշտոցի պուրակ, որտեղ տեղադրված առևտրային կրպակների դեմ բողոքում էին հասարակական և բնապահպանական ակտիվիստներ և արեց իր «թևավոր» արտահայտություններից մեկը. «Տարոն ջան, գեղեցիկ չի»։ 1991 - Թեև Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում է, սակայն  Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ 1952 - Երևանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»: 1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը: 1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը: 1868 - Լույս է տես­նում Էջ­մի­ած­նի Մայր Աթո­ռի պաշ­տո­նա­թերթ «Ա­րա­­րատ»-ի առա­ջին հա­մա­րը: 1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 262 | 01.05.2023 / Պատմության հայկական օրը, մայիսի 1

2000 - Երիտասարդ դաշնակցականներին չհաջողվեց տապալել Երևանի և Անկարայի համալսարանների միջև կնքվելիք համաձայնագրերի ստորագրումը։ 1995 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Գերագույն Խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու Սահմանադրության նոր նախագիծը, որի հանրաքվեին մնացել է երկու ամսից մի քիչ ավել ժամանակ։ 1995 - Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ է ընտրվում Կարեն Բաբուրյանը: 1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3205-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Արցախյան պատերազմին վերաբերվող ՄԱԿ-ի առաջին՝ № 822 բանաձևը: 1992 - Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով անդրադառնում է ադրբեջանցիների տարածած այն լուրերին, թե հայերը լայնամասշտաբ պատերազմ են սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության դեմ։ 1991 - Գետաշեն և Մարտունաշեն շրջափակված գյուղերի վրա սկսվեց խորհրդային բանակի և ներքին զորքերի, ադրբեջանական միլիցիայի համատեղ հարձակումը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 231 | 30.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 30

2001 - Ազգային Ժողովում ներկայացված 11 կուսակցությունները ուզում են համախմբվել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկա փուլում՝ հայտարարություն  ընդունում բանակցությունների ընթացքի մասին, որից ոչ մի դրվագ չգիտեն։ 1899 - Սիմֆերոպոլում Գրիգոր Գուլգուլյանը սպանում է թուր­քա­հպատակ Հասան Միլի օղլուն։ 1896 - Ելույթ ունենալով Լորդերի Պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին հայտարարում է, որ Թուրքիայի հայ բնակչությանը պաշտպանելու առումով անհնար է Անգլիայի ռազմական միջամտությունը։ 1699 - Տեղի ունեցավ Անգեղակոթի գաղտնի ժողովը, որին մասնակցել են Սյունիքի 11 մելիքներ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 212 | 29.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 29
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ