Հայկական ապրիլի 30

2000 - Երիտասարդ դաշնակցականներին չհաջողվեց տապալել Երևանի և Անկարայի համալսարանների միջև կնքվելիք համաձայնագրերի ստորագրումը։ 1995 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Գերագույն Խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու Սահմանադրության նոր նախագիծը, որի հանրաքվեին մնացել է երկու ամսից մի քիչ ավել ժամանակ։ 1995 - Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ է ընտրվում Կարեն Բաբուրյանը: 1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3205-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Արցախյան պատերազմին վերաբերվող ՄԱԿ-ի առաջին՝ № 822 բանաձևը: 1992 - Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով անդրադառնում է ադրբեջանցիների տարածած այն լուրերին, թե հայերը լայնամասշտաբ պատերազմ են սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության դեմ։ 1991 - Գետաշեն և Մարտունաշեն շրջափակված գյուղերի վրա սկսվեց խորհրդային բանակի և ներքին զորքերի, ադրբեջանական միլիցիայի համատեղ հարձակումը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 232 | Ավելացրեց՝ armenlur | 30.04.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, ապրիլի 30