Հայկական հունիսի 1

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը մերժեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանավիճելու առաջարկը։ 2016 - Հայերեն Վիքիպեդիան հատեց 200.000 հոդվածի շեմը։ 2000 - Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում բազմազավակ ընտանիքները՝ պահանջելով նպաստի վերականգնում, արտոնություններ, զեղչեր։ 1999 - Եվրադիտորդները արդեն շաբլոն դարձած նախնական զեկույցն էին հրապարակում, որ Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները, չնայած արձանագրված խախտումներին, քայլ առաջ էին նախորդ ընտրությունների համեմատությամբ։ 1992 - Արցախը հրաժարվեց մասնակցել Հռոմում մեկնարկող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսին։ 1935 - Հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։ 1920 - Ամերիկյան Սենատը մերժեց ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի՝ Հայաստանի վրա ամերիկյան պրոտեկտորատ հաստատելու առաջարկը: 1815 - Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 242 | Ավելացրեց՝ armenlur | 01.06.2023 | 10:00 Պատմության հայկական օրը, հունիսի 1