20:45, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2000 - Գիշերը անհայտ անձինք հարձակվում են լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի տան վրա։ 2000 - Ազգային Ժողովի երկրապահները լքում են «Միասնություն» դաշինքը, որի ղեկավար Անդրանիկ Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանը նշանակել է Հայաստանի վարչապետ։ 1999 - Վանաձոր այցելած «Միասնություն» դաշինքի լիդեր Կարեն Դեմիրճյանը վանաձորցիներին խոստանում է, որ Ազգային Ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում ինքը վերացնելու է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ 1997 - Գերագույն Դատարանում անձնական պատճառներով կալանքից ազատ արձակվեցին 31-ի գործով դատվող երկու հոգի, որոնք մեղադրվում էին 1995-ի հուլիսին Վազգեն Սարգսյանին սպանելու եղանակով հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։ 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 113 | 15.05.2024 / 15 մայիս, Պատմության հայկական օրը

2002 - Վանո Սիրադեղյանը գրում է. «Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում և ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին  (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա,-գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները»: 1999 - Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը Ազգային օպերայի դահլիճում հանդիպում են ուսանողության հետ։ 1999 - Ղարաբաղի դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ունեցվածքի վրա արգելանք դրեց։ 1805 - Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 116 | 14.05.2024 / Պատմության հայկական օրը, 14 մայիս


2021 - Ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ 2021 - Վարչապետի ԺՊ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր: 1920 - ԱՄՆ-ի Կոնգրեսը թիվ 359 փաստաթղթով արձանագրեց, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանություն է կատարել՝ ոչնչացնելով 1,5 մլն հայ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 159 | 13.05.2024 / 13 մայիս, Պատմության հայկական օրը

2021 - «Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է անում հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին։ 2021 - Իսպանիայում պատգամավորներն ու սենատորները պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ 2014 - Մինսկի խումբ, հրադադարի 20-ամյակին հանդիմանում է` «կողմերը պատրաստակամություն չեն հայտնում քաղաքական որոշումներ կայացնել` խաղաղության գործընթացում անհրաժեշտ առաջընթաց գրանցելու համար»։ 2009 - 1994-ի հրադադարի համաձայնագրից 15 տարի անց Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին առաջ գնալ և հասնել լիակատար հաշտեցման։ 2000 - Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում աջ ուժերը հայտարարում են, որ Հայաստանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից։ 2000 - Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ է նշանակում Հանրապետական կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ 1994 - Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր: 1956 - Հրազդանի մեծ կամրջի հանդիսավոր բացումը (Երևան)։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 132 | 12.05.2024 / 12 մայիս, Պատմության հայկական օրը

2002 - Սկսեց ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակումը։ 2001 - Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարում է, որ 1998-ի իշխանափոխությանը աջակցեցին արտաքին ուժերը, որպեսզի Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը դառնա Հայաստան Ադրբեջան հակամարտություն, հետևաբար, Տեր-Պետրոսյանի հրաժարականն անխուսափելի էր։ 1992 - Շուշիի հարցով ՄԱԿ-ում նախատեսված լսումներին ընդառաջ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է հղում Անվտանգության խորհրդին. 1991 - ՀՀ ԳԽ և նախարարների խորհրդի ընդունած համատեղ հայտարարությունում արձանագրվում էր, որ Հայաստանի տարածքում իրականացված ագրեսիայի զոհ է դարձել հանրապետության 24 քաղաքացի, 104 հոգի առևանգվել է խորհրդային զորքերի կողմից և տարվել տարբեր ուղղություններով: 1918 - Սկսվեց Բաթումի խորհրդաժողովը Թուրքիայի և Անդրկովկասի անկախ դաշնակցային կառավարության միջև:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 131 | 11.05.2024 / Պատմության հայկական օրը, 11 մայիս

Արդեն երկու օր է սահմանազատումը Կիրանցում սառեցվել է։ Այս մասին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավարը՝ նշելով, որ 3 խոցելի կետերի սահմանազատման հարցը սառեցված է։ «Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը»,- ասել է նա ու ներկայացրել, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram Դիտումներ՝ 142 | 10.05.2024 / սահմանազատում


2021 - Հայաստանի հետ սահմանին Իլհամ Ալիևը ռազմական օդանավակայան է բացում Նախիջևանում։ 2018 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելք է առաջարկում վտանգավոր իրավիճակից։ 2011 - Էմմին ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2011-ում, չանցավ եզրափակիչ: 2007 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Գիշերը՝ ժամը 3:00-ին «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր Լևոն Գուլյանը բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև` Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 122 | 10.05.2024 / 10 մայիս, Պատմության հայկական օրը

2021 - Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: 1995 -  ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունենում առաջին զորահանդեսը, որը նվիրված էր Շուշիի ազատագրման տարեդարձին: 1994 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհուրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշքեկում (Ղրղզստան) ստորագրված արարողակարգը: 1992 - Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին: 1992 - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում` խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ 1961 - Հայաստանում գտնվող ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի հետ մեկնում է Սևան, լինում Սևան-Հրազդան կասկադի հիդրոհանգույցում, «Միկոյան» նավով զբոսնում լճի վրա։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 128 | 09.05.2024 / 9 մայիս, Պատմության հայկական օրը

2009 - «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթից բացահայտվեց, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադարձել են ամերիկյան քաղաքականությանը և դրանով պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներ: 2001 - Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ անվտանգության գոտու տարածքները արտգործնախարար Վարդան Օսկանյանը բնորոշեց «օկուպացված տարածքներ»։ 1997 - Հանրահավաքում Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունն էին հիմնավորում ոչ միայն կոմունիստները, այլև հայտնի մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Իգոր Մուրադյանը և այլն։ 1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։ 1945 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 9-ը հայտարարվում է Հաղթանակի տոն։ 930 - Խորհրդային միլիցիայի կողմից սպանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը (Սուրենյանց):

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 139 | 08.05.2024 / 8 մայիս, Պատմության հայկական օրը


2021 - Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տվեց Փաշինյանի վարչախմբի դիպուկ բնութագիրը. «Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ»։ 2014 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով ԱՄՆ կառավարության անունից, հրապարակում է խնդրի կարգավորման վեց հիմնարար սկզբունքները. ելույթը մեծ աղմուկ է բարձրացնում երեք մայրաքաղաքներում։ 2012 - ԱՊՀ դիտորդները հերթական անգամ շտապեցին առաջինը հայտարարել, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան, իսկ արձանագրված որոշ խախտումներն էլ եղել են սոսկ տեխնիկական։
2012 - Կառուցապատողը, որ ինչպես պարզվելու էր, Սամվել Մայրապետյանն էր, քանդում էր ԱՕՔՍ-ի շենքի հետնամասը՝ դրա փոխարեն հյուրանոց կառուցելու նպատակով։ 2010 - Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն առաջարկում է ՀՀ նախագահների ցուցակից ջնջել Ռոբերտ Քոչարյանի անունը։ 2009 - Ի. Ալիևն ու Ս.Սարգսյանը հանդիպում են Պրահայում` ԱՄՆ դեսպանատանը: Ավելի քան երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարում է` կա առաջընթաց։ 2009 - Չեխիայի մայրաքաղաքում` միջազգային գագաթաժողովի ընթացքում, տեղի ունեցան բանակցություններ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի միջև: 2009 - Առավոտյան ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ: 2008 - Հայաստանի Հանրապետության և Լիխտենշտայնի իշխանապետության միջև  հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 114 | 07.05.2024 / 7 մայիս, Պատմության հայկական օրը


2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կրկնեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մարտ 25-ի իր առաջարկը։ 2021 - Թեհրանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ 2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ 2005 - Բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը։ 2003 - Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վահե Գաբրիելյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինեց 46-ամյա Աշոտ Քոչարյանը։ 2000 - Առաջին անգամ Հայաստանով 5 բեռնարկղ ուղեբեռ տեղափոխվեց Իրան։ 2000 - Գումարվեց երևանաբնակ թիֆլիսահայերի ակումբի անդրանիկ նիստը։ 1996 - ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ Բաքվից Հայաստան են բերվում 35 հայ գերիներ և պատանդներ: 1991 - Գերագույն խորհուրդը դիմում ընդունեց' ուղղված ՄԱԿ-ի գլխա­վոր քարտուղար Պերես Գե Կուելյարին՝ դիտորդներ ուղարկել' Հա­յաստանի հանրաքվեին հետևելու համար: 1979 - ASALA. Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 130 | 06.05.2024 / 6 մայիս, Պատմության հայկական օրը

2008 - Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ կերպ ստանալով իրեն մեկնած ձեռքը արժանապատվորեն սեղմելու համար խոստացված փոխհատուցումը։ 2001 - Ազգային համաձայնության ճակատի հանրահավաքի հիմնական կարգախոսը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջն էր։  1998 - Ընդունվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը՝ մասնավոր իրավական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հիմնական իրավական ակտը: 1994 - Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրվեց Արցախի խնդրում հրադադարի կնքման համար հիմք հանդիսացած Բիշքեկի արձանագրությունը։ 1992 - Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց Արցախի խնդրով միջնորդական առաքելության ստեղծման մասին և բանակցային գործընթացն իր հովանու տակ առնելու պատրաստակամություն հայտնեց։ 1992 - Դեռևս 1990 թվականից գործող անջատ ինքնապաշտպանական ուժերի միավորումով ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը՝ Արցախի զինված ուժերը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 158 | 05.05.2024 / Պատմության հայկական օրը, 5 մայիս

2021 - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրեց ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ 2021 - «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ ռազմագերի, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո։ 2012 - Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգի ժամանակ բռնկվեցին ուսանողների ձեռքերում գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկներ։ 2009 - Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը դարձավ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ 2007 - Գյումրի հասավ փակվող Ախալքալակի ռուսական ռազմակայանի գույքով բեռնված առաջին շարասյունը։ 2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. Ազգային-ազատագրական պայքարը ավարտվում է անկախ պետական միավորման ստեղծումով: Ոչ թե այն սահմաններում որում երազում են, այլ այն սահմաններում, ինչ սահմաններում ճանաչվում է միջազգայնորեն: Այլ տարածքային հավակնությունները լուծելի են դառնում երբ պետությունը վերաճում է տերության, այնուհետև աշխարհի կարգը սահմանող գերտերության: 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 139 | 04.05.2024 / 4 մայիս, Պատմության հայկական օրը

2021 - Ադրբեջանցիները հանեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։ 2006 - Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը: 1997 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան խորհր­դա­րա­նը, նկա­տի ու­նե­նա­լով, որ ամեն տար­վա ապ­րի­լի 24-ը առիթ է ոգե­կո­չե­լու հայ ժողովրդի դեմ կա­տար­ված ջար­դե­րի ար­հա­վիր­քի հիշ­ա­տա­կը՝ բա­նա­ձև ըն­դու­նեց ամեն տա­րի այդ օրը հայ ժո­ղովր­դի հետ մի­աս­նու­թյան օր հայ­տա­րա­րե­լու մա­սին: 1993 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Առավոտյան ժամը 7։10, Երևան, Խանջյան փողոցում սպանվում են Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը և մեքենայի երեք ուղևորները: 1991 - Տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյան-Միխայիլ Գորբաչով հան­դիպումը: 1990 - ՀԽՍՀ ԳԽ-ն որոշեց ստեղծել առընթեր պաշտպանության խոր­հուրդ, և հանձնարարվեց անհապաղ իրականացնել միջոցառումներ հանրապետության սահմանների պաշտպանությունը կազմակերպե­լու համար: 1881 - Խա­չա­տուր Կե­րեքց­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Կա­րի­նում հիմ­նադր­վեց «Պաշտ­պան հայ­րեն­յաց» գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 160 | 03.05.2024 / 3 մայիս, Պատմության հայկական օրը


2000 - Հանգուցալուծվում է Ռոբերտ Քոչարյան և վարչապետ Արամ Սարգսյան վեճը՝ վարչապետը հեռացվում է իր պաշտոնից։ 2000 - Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունն սկսելու գործընթացի օգտին ստորագրում է Ազգային Ժողովի 21 պատգամավոր։ 1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: 1930 - Քանաքեռ ՀԷԿ-ի հանդիսավոր հիմնադրումը: 1917 - Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը: 1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 151 | 02.05.2024 / Պատմության հայկական օրը, 2 մայիս

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ 

Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 164 | 01.05.2024 / Հայաստան-Արևմուտք, Հունգարիա, Հայաստան

Չեմպիոնական շքերթի ժամանակ երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել «բարդույթավորված միաստղանի» գրությամբ պաստառ. այսպես են երկրպագուները կոչել «Միլանին»։

Հենրիխը ժպտացել և հետ է տվել պաստառը։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ X Դիտումներ՝ 163 | 01.05.2024 / «Ինտեր», Հենրիխ Մխիթարյան, «Միլան»

1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։ 1991 - Թեև Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում է, սակայն  Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ 1952 - Երևանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»: 1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը: 1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը: 1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 149 | 01.05.2024 / Պատմության հայկական օրը, 1 մայիս

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի չորս գյուղերի բնակիչների պահվածքից և տրված հարցազրույցներից ակնհայտորեն երևում է, որ նրանց վերաբերմունքը իշխանության հանդեպ էապես փոխվել է։ Հարցազրույցներից պարզ է դառնում, որ դրա հիմնական պատճառը «Հայաստան» դաշինքի անդամների և քոչարյանամերձ լրատվականների այցելություններն են։

Ինչպես միշտ այս անգամ էլ Քոչարյանի կողմնակիցները փրկեցին Փաշինյանին։

Սուրեն Ճուղուրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 198 | 18.04.2024 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Ճուղուրյան

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա  Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է. «Երբ լսում են ՆԱՏՕ- ի խոստումներ, պետք է հարց տան` երբ են դրանք կատարվել, որտե՞ղ է նրանց հաջողվել անվտանգություն ապահովել:

Հայիթիի համար էին պատասխանատվություն վերցրել, ինչ է հիմա այնտեղ կատարվում։ Ուկրաինայի համար էին պատասխանատվություն կրում` ահա հարցի պատասխանը։ Այն սարսափելի փակուղին, որի մեջ ԱՄՆ-ն մտցրել է Մերձավոր Արևելքին և իր մերձավոր դաշնակցին` ով չգիտի։ Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար, այլ իրենց համար սա հիշեն ու իմանան։ Սա կարևոր է, երբ հանդիպումներ են նախատեսվում քառակողմ, եռակողմ կամ այլ ձևաչափերով: Թող նրանք հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է տանում իր ամենամոտ դաշնակիցներին»։

 

Մեջբերում / Դիտումներ՝ 194 | 03.04.2024 / Հայաստան-Ռուսաստան-Արևմուտք, Մարիա  Զախարովա
« 1 2 3 4 5 6 7 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ