Պատմության հայկական օրը. մայիսի 2


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2000 - Հանգուցալուծվում է Ռոբերտ Քոչարյան և վարչապետ Արամ Սարգսյան վեճը՝ վարչապետը հեռացվում է իր պաշտոնից։ Նրա հետ միասին պաշտոնանկ է արվում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

  • Վարչապետի պաշտոնանկությունը Ռոբերտ Քոչարյանը բացատրում է նրանով, որ Արամ Սարգսյանին չի հաջողվել ստեղծել թիմ, որը կաշխատի հանրապետության նախագահի հետ։
  • Պատգամավորներից մի քանիսը խոսում են Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու անհրաժեշտության մասին։

2000 - Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունն սկսելու գործընթացի օգտին ստորագրում է Ազգային Ժողովի 21 պատգամավոր։

  • Հաջորդ օրը նրանց թիվն անցնում է 40-ից։ Սակայն լրագրողներին հայտնի է դառնում միայն երկուսի անունը՝ Խորեն Սարգսյան և Տարոն Սահակյան։
  • Ազգային Ժողովի «Միասնություն» դաշինք խմբակցությունը հայտարարում է, որ վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնանկությամբ Ռոբերտ Քոչարյանը գործել է Սահմանադրության շրջանակներում։

1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ:
1984 - Խորհրդային այլախոհ Անդրեյ Սախարովը հացադուլ է հայտարարում այն բանի համար, որ նրա կնոջը՝ Ելենա Բոներին ԽՍՀՄ իշխանությունները արտերկրում բուժվելու թույլտվություն չտվեցին։
1930 - Քանաքեռ ՀԷԿ-ի հանդիսավոր հիմնադրումը:
1917 - Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
1916 - Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։
1817 - Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական առաքալությունը ժամանում է Էջմիածին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Մանվել Ղազարյան (ծնվ. Վանաշեն Արարատ), հայ գործարար
1951 - Սեյրան Վանցյան (ծնվ. Բեժանո, Վրաստան), ավիատոր, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպիչներից
1949 - Ալեն Թերզյան (ծնվ. Փարիզ), ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի ղեկավարներից

  • Ալեն Թերզյանը ֆիլմերում ներգրավված դերասանական զույգերի ստեղծողն է ' Ա. Դելոն - Կ. Դընյով, ժ. Դեպարդիե - Ն. Բաու, Ս. Մարսո - Բ. Պերեզ և այլն:

1929 - Էդուարդ Բալադյու (ծնվ. Իզմիր, մ. 1995), Ֆրանսիայի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու:

  • Նրա ընտանիքը սերում է Նախիջևանի հայ բանկիրներից, ովքեր ֆրանսիական քաղաքացիություն են ընդունել և ապրել են Օսմանյան կայսրությունում։ 

1924 - Մկրտիչ Սարգսյան (ծնվ. Ախալքալաք, մ. 2002), հայ բանաստեղծ, արձակագիր, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975)
1918 - Ջագան Կարախանյան (ծնվ. Կողբ, մ. 1943), Խորհրդային Միության Հերոս
1914 - Ջորջ Պիրանյան (ծնվ. Թալվիլ, Շվեյցարիա, մ. 2009), մաթեմատիկոս և փիլիսոփա
1913 - Հունան Ավետիսյան (ծնվ. Ծավ, մ. 1943), Խորհրդային Միության Հերոս
1905 - Կամսար Ավետիսյան (ծնվ. Հին Բայազետ, մ.1976), հայ աշխարհագրագետ, մանկավարժ, գրող
1866 - Պաուլ Կրեչմեր (ծնվ. Բեռլին, մ. 1956), գերմանացի բանասեր; հին հունական, անատոլիական և էտրուսական լեզուների մասնագետ

  • Կրեչմերը շատ ժամանակ է նվիրել Հայասի երկրի հարցի ուսումնասիրությանը։ 1933-ին Վիեննայի գիտությունների ակադեմիան հրատարակել է Կրեչմերի «Հայերի ազգային անունը Հայք է» աշխատությունը։