Պատմության հայկական օրը. մայիսի 8


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Երկրապահի օրը (Yerkrap Day) 

  • Մայիսի 8-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Երկրապահի օր, քանզի հենց այդ օրն է ազատագրվել Շուշին: «Երկրապահ կամավորականների հասարակական-քաղաքական միությունը հիմնվել է 1993 թ. և տասնյակ հազարավոր անդամներ ունի: Մայիսի 8-ը Հայաստանի այն քաղաքացիների օրն է, որոնք 1988-ի համաժողովրդական շարժմամբ և անկախ պետականության հաստատմամբ ազատագրված, ազատ մարդ դարձած, սեփական խղճի թելադրանքով գնացին պաշտպանելու Հայաստանի վտանգված սահմանները և ազատագրելու Արցախը: Եվ դրանով իսկ գնացին պաշտպանելու իրենց և ուրիշների ազատ ապրելու իրավունքն ու երաշխիքը:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2018 - Հայաստանում տեղի ունեցած Թավշյա Հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը։
2009 -
«Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթից բացահայտվեց, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադարձել են ամերիկյան քաղաքականությանը և դրանով պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներ :
2001 - Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ անվտանգության գոտու տարածքները արտգործնախարար Վարդան Օսկանյանը բնորոշեց «օկուպացված տարածքներ»։

  • Lաջորդ օրերին այն դարձավ Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական թեման։ Արտգործնախարարը բնորոշվում է որպես ազգադավ, պահանջում են Վարդան Օսկանյանի հրաժարականը։
  • «Օկուպացված տարածքներ» արտահայտությունը ըմբռնումով են ընդունում ղարաբաղցի պաշտոնյաները և ագրեսիվ՝ տեղացի ազատամարտիկները։ 

2001 - Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությանը 300.000 դոլարի չափով դրամաշնորհ հատկացրեց՝ հակակոռուպցիոն հայեցակարգի մշակման համար։ 
2001 - Մանկական այգում բացվեց շախմատի ակումբ։
2000 -
Եռաբլուրում Երկրապահ կամավորականի օրը նշող ազատամարտիկները դժգոհություն էին հայտնում վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկման առթիվ խստորեն քննադատելով նախագահ Քոչարյանին։
2000 - Արկադի Տեր-Թադևոսյանը
հայտարարեց Ազատամարտի վետերանների միության հիմնադրման մասին՝ նշելով, որ իրենց կազմակերպությունը սատարում է իշխանությանը։
1998 - Հիմք ընդունելով ԵԿՄ 3-րդ համագումարի որոշումը` երկրապահները մայիսի 8-ը նշեցին որպես երկրապահի օր:

  • Հետագայում 2002 թվականին ՀՀ ԱԺ-ի որոշմամբ մայիսի 8-ը որպես երկրապահի օր մտավ պաշտոնական տոնացույցի մեջ:

1997 - Հանրահավաքում Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունն էին հիմնավորում ոչ միայն կոմունիստները, այլև հայտնի մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Իգոր Մուրադյանը և այլն։ 

  • Հավաքին մասնակցում էր նաև Ռուսաստանից ժամանած Թելման Գդլյանը։

1996 - Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն այցելում է տարածաշրջան` Բաքու, Երևան, Ստեփանակերտ. Բաքվից Երևան ժամանելիս Պրիմակովը՝ իր հետ բերելց ազատ արձակված 35 ռազմագերու։ 

  • Ռուսական առաքելության նպատակն էր Մայիսի 9-ի` հաղթանակի օրվա տոնակատարություններին ընդառաջ գերիների փոխանակում անել` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ինչպես նաև համատեղ քաղաքական հայտարարություն ընդունել: Ի վերջո Պրիմակովը Բաքվից ռուսական օդանավով Երևան է բերում 39 հայ գերիների, Երևանից Բաքու տանում 71 ադրբեջանցիների:
  • Համաձայնությունները ձեռքբերումը, սակայն, հեշտ չէր: Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպան Վ.Կազիմիրովը իր գրքում հիշում է. «Հիմնական տարաձայնությունները համատեղ քաղաքական հայտարարության շուրջ էին, Բաքվում ադրբեջանական կողմը հանկարծ հայտարարեց, թե չի ստորագրի փաստաթուղթը, որի տակ հավասարը հավասարի հետ կլինի նաև Ղարաբաղի առաջնորդի ստորագրությունը: Պրիմակովը չառարկեց, թերևս կարծելով, որ կարող է պայմանավորվել Հայաստանի նախագահի հետ:
  • Հաջորդ օրը Ստեփանակերտից զանգահարեց Քոչարյանը, և բավական բորբոքված տոնով պնդեց` մենք խաբում ենք իրենց և փորձում ենք հայտարարություն ընդունել` առանց ղարաբաղցների:
  • Հայտարարությունն այդպես էլ չի ընդունվում:

1995 - Մեծ հայրենականում տարած հաղթանակի՝ վերականգնված տոնակատարության շրջանակներում Բաղրամյան պողոտայում մարշալ Բաղրամյանի հուշարձանի հիմնաքարը դրվեց։
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։
1945 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 9-ը հայտարարվում է Հաղթանակի տոն։

  • Պատերազմի ավարտի լուրը մեծ ցնծությամբ են ընդունում Հայաստանում։ Ռադիոյի հաղորդագրությունից անմիջապես հետո հազարավոր մարդիկ հեղեղում են Երևանի փողոցները։

1930 - Խորհրդային միլիցիայի կողմից սպանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը (Սուրենյանց):

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Արսեն Ջուլֆալակյան (ծնվ. Գյումրի), հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
1986 - Լևոն Բաբուջյան (ծնվ. Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր
1981 - Մանվել Ղամբուրյան (ծնվ. Գյումրի) - հայկական ծագմամբ մարտարվեստի ամերիկյան վարպետ
1965 - Նաիրա Զոհրաբյան (ծնվ. Երևան), քաղաքական գործիչ
1955 - Ժան-Կլոդ Բելֆյոր (ծնվ. Նանտ), գրող

  • 1984-ին հրատարակել է դետեկտիվ ժանրի իր առաջին վեպը։ Աշխատում է "Historia", "Les CahiersLes Cahiers de Sciences & Vie" ամսագրերում:

1937 - Մուրադ Մարգարյան (ծնվ. Սուֆի-Քիշլակ, Ուզբեկստան, մ. 2012 ), արձակագիր
1928 - Ռաֆայել Ասատուրյան և Բաբկեն Ասատուրյան, կրկեսի արտիստներ, ակրոբատներ, ԽՍՀՄ սպորտի վարպետ

  • Հանդես էին գալիս որպես «Ասատուրյան եղբայրներ» ակրոբատ-վոլտիժերներ։

1903 - Միխայիլ Մալունցյան (ծնվ. Բաքու, մ. 1973), դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)
1877 - Շապերոն աբբահայր (Հուլիոս Շապերոն, ծնվ. Գրաս, Ֆրանսիա, մ. 1951), ֆրանսիացի կաթոլիկ քահանա, բարերար և հումանիստ

  • Հայոց ցեղասպանությունից հետո մեծ հումանիստի կողմից ներկայացվել է որպես հայերի հանդեպ Ֆրանսիայի լավագույն դեմքերը։

1851 - Եղիա Դեմիրջիբաշյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1908), արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա