2002 - Վանո Սիրադեղյանը գրում է. «Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում և ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա,-գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները»: 1999 - Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը Ազգային օպերայի դահլիճում հանդիպում են ուսանողության հետ։ 1999 - Ղարաբաղի դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ունեցվածքի վրա արգելանք դրեց։ 1805 - Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 117 | Ավելացրեց՝ Moder-003 | 14.05.2024 | 10:00 |