Պատմության հայկական օրը. մայիսի 15


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2006 - Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնաբանելով մեկ գիշերում ընդդիմադիր «Օրինաց երկիր» խմբակցությունից 11 պատգամավորի դուրս գալն ասում է՝ արտառոց ոչինչ չկա, այդ մարդիկ չէին ուզում ընդդիմադիր լինել։
2002 - Ընդդիմությունը հրաժարվում է Ազգային Ժողովում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը նախաձեռնելու գործընթացից։ 

  • Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհ է՝ ընդդիմությունը «խելոքացել է»։

2000 - Գիշերը անհայտ անձինք հարձակվում են լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի տան վրա։ 

  • Վիրավորվել է նրա թիկնապահներից մեկը։ Մի քանի օր առաջ Կոմանդոսը մտադրություն էր հայտնել ստեղծել Ազատամարտի վետերանների նոր միություն։ Կոմանդոսն ասում է՝ ես թշնամիներ չունեմ, տնտեսական գործունեություն չեմ ծավալում և ինձանից էլ նյութական արժեք չեմ ներկայացնում։

2000 - Ազգային Ժողովի երկրապահները լքում են «Միասնություն» դաշինքը, որի ղեկավար Անդրանիկ Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանը նշանակել է Հայաստանի վարչապետ։ 

  • Երկրապահների պատճառաբանությունն է՝ «Միասնությունը» համագործակցում է Ռոբերտ Քոչարյանի հետ։

1999 - Վանաձոր այցելած «Միասնություն» դաշինքի լիդեր Կարեն Դեմիրճյանը վանաձորցիներին խոստանում է, որ Ազգային Ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում ինքը վերացնելու է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ 

  • Վանաձորցիները Կարեն Դեմիրճյանին դիմում էին «թագավոր» տիտղոսով, իսկ Վազգեն Սարգսյանին անվանում էին «սպարապետ»։

1999 -  ԿԸՀ անդամ Վահե Վարսանյանը դատարան է դիմել ընդդեմ ԿԸՀ-ի, պատճառը՝ առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններում ԿԸՀ-ն քվեարկելու իրավունք է տվել տարածքներում ժամանակավորապես բնակվողներին, թեպետ նրանք գրանցված են այլ վայրերում։ 
1997 - Մի խումբ ցուցարարներ դատավոր Հովիկ Ղուկասյանից պահանջում են իրենց էլ դատել 1996-ի սեպտեմբերի 25-ին Ազգային Ժողովի վրա գրոհելու համար։ 

  • Այդ օրը մեղադրյալի աթոռին էին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, դաշնակցական Կիմ Բալայանը և ևս երեք հոգի։

1997 - Գերագույն Դատարանում անձնական պատճառներով կալանքից ազատ արձակվեցին 31-ի գործով դատվող երկու հոգի, որոնք մեղադրվում էին 1995-ի հուլիսին Վազգեն Սարգսյանին սպանելու եղանակով հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։ 
1992 - Այս օրը համարվում է ՀԱՊԿ-ի ստեղծման օրը, երբ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները ստորագրեցին հավաքական անվտանգության պայմանագիր։

  • 1993 թվականին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը։ Հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը լքեցին կազմակերպությունը։
  • 1994 թվականին պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ՀԱՊԿ-ի անդամ էր 9 պետություն, այս պահին՝ 6։
  • Կազմակերպության բարձրագույն մարմինը հավաքական անվտանգության խորհուրդն է, որը նշանակում է կազմակերպության գլխավոր քարտուղար։

1992 - Տաշքենդի համաձայնագրով խորհրդային զենքերը և զինտեխնիկան բաժանվում են ԱՊՀ երկրների միջև։
1919 - Հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերը ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։
1918 - Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Ալինա Ենգիբարյան (ծնվ. Դոնի Ռոստով), վոկալիստ, գործիքավորող, կոմպոզիտոր

  • 2015-ի հուլիսի 16-ին Մոնտրեում (Շվեյցարիա) "Montreux Jazz Festival" եվրոպական խոշորագույն ջազային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ վոկալիստների 13-րդ ամենամյա մրցույթի ՝ "Shure Montreux Jazz Voice Competition"-ի եզրափակիչը։ Ժյուրիի որոշմամբ, որը գլխավորում է հայտնի երգիչ էլ Ջարոն, մրցույթի հաղթող է ճանաչվել Ալինա Ենգիբարյանը:

1987 - Նորայր Վարդանյան, հայ ծանրորդ, 2012-ի Օլիմպիական խաղերի մասնակից

  • Հայտնի խորհրդային ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին է։

1975 - Ալբերտ Սարգսյան (ծնվ. Նալչիկ), ռուս և հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Միջազգային կարգի սպորտի վարպետ
1968 - Լիդի Բելմոնտե (ծնվ. Մարսել), դերասանուհի, գրող

  • Մայրը հայուհի է, հայրը՝ իսպանացի։

1963 - Ներսիկ Իսպիրյան (ծնվ. Երևան), հայ երգիչը առավել հայտնի է իր Ժողովրդական-ազատագրական երգերով, երգերի հեղինակ
1963 - Գրիգորի Խաթլամաջյան (ծնվ. Չալտիր), ակորդեոնիստ մենակատար

  • Ժողովրդական ստեղծագործության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Հաթլամաջիյանը պարգևատրվել է Ռոստովի մարզի մշակույթի նախարարության պատվոգրով։

1959 - Ռուբեն Դիշդիշյան (ծնվ. Կազան), «Ցենտրալ Փարթներշիպ»- ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր; գրականության և արվեստի շքանշանի ասպետ (2005, Ֆրանսիա)

  • Forbes ամսագրի վարկածով՝ 2005-ին Ռուբեն Դիշդիշյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահեռանկարային կինոպրոդյուսերների հնգյակում։ Դիշդիշյանի կարողությունը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։

1949 - Աշոտ Ղազարյան (ծնվ. Երևան), սիրված հայ կատակերգու, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
1924 - Հրանտ Ոսկանյան (ծնվ. Արաջաձոր, մ. 2005), Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահ (1985-1990)
1915 - Դավիթ Յազըջան (ծնվ. Լոո, Ռուսաստան, մ. 1988), 1-ին Բելառուսական ճակատի 5-րդ հարվածային բանակի 92-րդ ինժեներա-տանկային գնդի տանկի հրամանատար, Խորհրդային Միության հերոս
1914 - Արմենակ Յալթըրյան (ծնվ. Ղրիմ, մ. 1999), ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի 14-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1956)
1908 - Արծրունի Գասպարյան (ծնվ. Վան, մ. 1994), ինժեներ-քիմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)
1904 - Արման Մանուկյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1931), հայ-ամերիկյան նկարիչ, հայտնի է իր բնանկարներով Հավայան կղզիներում
1812 - Հովսեփ Օրբելու (մ. 1891), եկեղեցական և հասարակական գործիչ, պատմաբան, մանկավարժ

  • Ծնվել է Սյունիքի մարզի իշխանավոր Օրբելյան հայկական տոհմում։
  • Նրա երեք թոռները՝ Հովսեփը, Լևոնը և Ռուբեն Օրբելին դարձան համաշխարհային մասշտաբի գիտնականներ։