Հայկական մայիսի 11

2002 - Սկսեց ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակումը։ 2001 - Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարում է, որ 1998-ի իշխանափոխությանը աջակցեցին արտաքին ուժերը, որպեսզի Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը դառնա Հայաստան Ադրբեջան հակամարտություն, հետևաբար, Տեր-Պետրոսյանի հրաժարականն անխուսափելի էր։ 1992 - Շուշիի հարցով ՄԱԿ-ում նախատեսված լսումներին ընդառաջ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է հղում Անվտանգության խորհրդին. 1991 - ՀՀ ԳԽ և նախարարների խորհրդի ընդունած համատեղ հայտարարությունում արձանագրվում էր, որ Հայաստանի տարածքում իրականացված ագրեսիայի զոհ է դարձել հանրապետության 24 քաղաքացի, 104 հոգի առևանգվել է խորհրդային զորքերի կողմից և տարվել տարբեր ուղղություններով: 1918 - Սկսվեց Բաթումի խորհրդաժողովը Թուրքիայի և Անդրկովկասի անկախ դաշնակցային կառավարության միջև:

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 132 | Ավելացրեց՝ Moder-003 | 11.05.2024 | 10:00 Պատմության հայկական օրը, 11 մայիս