Պատմության հայկական օրը. մայիսի 7


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացնում է, որ օրեր առաջ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: 

  • «Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից»: 

2021 - Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տվեց Փաշինյանի վարչախմբի դիպուկ բնութագիրը. «Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ»։
2014 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով ԱՄՆ կառավարության անունից, հրապարակում է խնդրի կարգավորման վեց հիմնարար սկզբունքները. ելույթը մեծ աղմուկ է բարձրացնում երեք մայրաքաղաքներում։

  • Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում` 1994֊ի հրադադարի 20֊ամյակին նվիրված ելույթում, Ուորլիքը փաստել էր, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, և չնայած միջնորդների, այդ թվում` Վաշինգտոնի ջանքերին, երկու երկրների նախագահները հրաժարվում են հանդիպել: Դեսպանը միաժամանակ փաստել էր` նրանք երկուսն էլ չեն մերժել միջնորդների առաջարկած վեց հիմնարար սկզբունքները, ըստ որոնց, Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի ապագայում` փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով, նախկին ԼՂԻՄ գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ,Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, ներքին տեղահանվածներն ու փախստականները`վերադառնան նախկին բնակավայր,տեղակայվեն միջազգային խաղաղապահներ`անվտանգությունը երաշխավորելու համար:
  • Դեսպանի ելույթը հրապարակվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում: Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարություն տարածվեց երեք համանախագահների, ինչպես նաև` ԵՄ կողմից:

2012 - ԱՊՀ դիտորդները հերթական անգամ շտապեցին առաջինը հայտարարել, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան, իսկ արձանագրված որոշ խախտումներն էլ եղել են սոսկ տեխնիկական։
2012 - Կառուցապատողը, որ ինչպես պարզվելու էր, Սամվել Մայրապետյանն էր, քանդում էր ԱՕՔՍ-ի շենքի հետնամասը՝ դրա փոխարեն հյուրանոց կառուցելու նպատակով։
2010 - Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն առաջարկում է ՀՀ նախագահների ցուցակից ջնջել Ռոբերտ Քոչարյանի անունը։
2009 - Ի. Ալիևն ու Ս.Սարգսյանը հանդիպում են Պրահայում` ԱՄՆ դեսպանատանը: Ավելի քան երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարում է` կա առաջընթաց։

  • «Նախագահներ Ալիևը և Սարգսյանը կառուցողական երկխոսություն են ունեցել և համաձայնության են եկել այն հիմնարար գաղափարների շուրջ, որոնք քննարկելու նպատակով էլ եկել էին այստեղ»,- հայտարարում է Մեթյու Բրայզան հավելելով` «Այժմ ամեն ինչ մեզանից՝ համանախագահներից է կախված: Առաջիկա օրերին և շաբաթներին մենք աշխատելու ենք արտգործնախարարների հետ, աշխատելու ենք դետալների վրա, որպեսզի ավարտուն տեսքի բերենք մոտեցումները, որ այսօր քննարկման առարկա են հանդիսանում»:
  • Խմբի ռուս համանախագահը չէր հերքել, որ առանցքային հարցերն են մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու Լաչինի միջանցքի պատկանելիության հարցը։

2009 - Չեխիայի մայրաքաղաքում` միջազգային գագաթաժողովի ընթացքում, տեղի ունեցան բանակցություններ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի միջև:
2009 - Առավոտյան ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ:

  • Իսկ ըստ ՀՀ ոստիկանապետի հետազոտության, միջադեպը եղել է թյուրիմացության արդյունք՝ Նվեր Մնացականյանին բռնության ենթարկողը նրան շփոթել է մեկ այլ անձի հետ:

2008 - Հայաստանի Հանրապետության և Լիխտենշտայնի իշխանապետության միջև  հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:
1997 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Լենի Ֆիշերի պատվիրակությանը։ 

  • Քննարկվում էր Հարավային Կովկասի պետությունների՝ Եվրոպայի Խորհրդի անդամակցության հարցը։ 
  • ՀՀ նախագահը համոզմունք հայտնեց, որ միջազգային հեղինակավոր կառույցին անդամակցությունը կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

1994 - Երևան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը. նախապատրաստվում էր Արցախյան պատերազմում հրադադարի համաձայնագիրը։ 

  • Գրաչովը խոստանում էր հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե Հեյդար Ալիևը չհամաձայներ ստորագրել փաստաթուղթը։ Ջանքերն ապարդյուն չանցան. Հրադադարի համաձայնագիրը մայիսի 9, 10, 11-ին հաջորդաբար ստորագրեցին Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները։ Հրադադարն ուժի մեջ մտավ մայիսի 12-ից։

1994 - ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև:
1930 - Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվում 29-ամյա Աղասի Խանջյանը:

  • Խանջյանը Խորհրդային Հայաստանը ղեկավարում է մինչև 1936 թվականի հուլիսի 9-ը, երբ մահանում է Թբիլիսիում: Մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր, սակայն առավել հաճախ շրջանառվում է ոչ պաշտոնական վարկածն այն մասին, որ Աղասի Խանջյանին սպանել է անձամբ Լավրենտի Բերիան:

1866 - Կ. Պոլ­սի Գու­լե­գա­փու թա­ղա­մա­սում հիմ­նադր­վեց ֆրանկ­մա­սո­նա­կան «Սեր» գաղտ­նի ըն­կե­րու­թյու­նը, որի ան­դամ­ներն էին Մ. Մա­մուր­յա­նը, Հ. Սվաճ­յա­նը, Ս. Թագ­վոր­յա­նը

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Սասուն Կալոյան, ՌԴ սպորտի վարպետ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ
1979 - Արմեն Օհանյան (ծնվ. Երևան), հայ արձակագիր, հասարակայնության հետ կապերի մասնագետ

  • Արմեն Օհանյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն և գերմաներեն:

1966 - Տիգրան Ներսեսյան (ծնվ. Երևան), թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2004)
1960 - Արա Դարզի (ծնվ. Բաղդադ), Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար (2007-2009), ռոբոտավիրաբուժության հիմնադիրներից 

  • 2007-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի ներկայացմամբ Արա Դարզին նշանակվեց Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին հայն է, ով բրիտանական կառավարության անդամ է։ 2 տարվա ընթացքում հասցրել է իրականացնել բազմաթիվ հեղափոխական բարեփոխումներ։

1954 - Աննա Փիլիբոսյան (ծնվ. Սոֆիա), ֆրանսահայ բանասեր, լեզվաբան և մանկավարժ, ֆրանսերենի պրոֆեսոր Փարիզի համալսարանում, Մառն-Լա-Վալլե հայկական մշակութային ասոցիացիայի նախագահ
1941 - Կարեն Գևորգյան (ծնվ. Երևան), ռեժիսոր
1941 - Ժորժ Կևորկյան (ծնվ. Կոգոլին, Ֆրանսիա), ֆրանսիացի ինժեներ

  • Նրա ծնողները մինչև Երկրորդ աշխարհամարտը հայ ընտանիքների հետ մասնակցել են ձեռագործ գորգերի և գործվածքի գործարանի ստեղծմանը։

1938 - Յուրի Ավետիկով (ծնվ. Մոսկվա, մ. 2017), կինոդրամատուրգ, ռեժիսոր, սցենարիստ
1938 - Մհեր Բեժանյան (ծնվ. Վանաձոր, մ. 2000), հայ բանաստեղծ
1934 - Մոնիկ Մարմաչովա (ծնվ. Լիոն), պարուհի, պարուսույց
1932 - Նոննի Հոգրոգյան (ծնվ. Նյու Յորք), գրող, նկարիչ-ձևավորող, երեխաների համար նկարչական գրքերի հեղինակ
1924 - Ասլան Մեթի (ծնված. Իզմայիլ, Ուկրաինա, մ. 1995), ծաղրանկարիչ, մուլտֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ
1912 - Ժաննա Թովմասյան (ծնվ. Գյումրի, մ. 2000), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)
1905 - Վահան Դաքեսյան (ծնվ. Ադանա, մ. 1982), հայ բանաստեղծ, արձակագիր
1893 - Եղիշե Շեկ-Հովսեփյան (ծնվ. Կարս, մ. 1939), հայ բժիշկ, դատական բժշկության հիմնադիրը Հայաստանում
1865 - Մեսրոպ Տեր-Մովսիսյան (ծնվ. Շիկահող, մ. 1939), արքեպիսկոպոս, հասարակական գործիչ

  • Տեր-Մովսիսյանի գրչին է պատկանում Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, Երուսաղեմում, Էջմիածնում հայերեն, ռուսերեն և գերմաներեն հրատարակված 130-ից ավելի գիտական աշխատություններ։
  • Թարգմանել է եվրոպական և ռուս հայագետներ Գելցերի, Լեման-Գաուպտի, Կոնեբիերայի, Մառի աշխատությունները։

951 - Գրիգոր Նարեկացի (ծնվ. Նարեկ, Վասպուրական, մ. 1003), հայ ականավոր բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչ

  • Հայ առաջին մեծ բանաստեղծ, միջնադարի աստվածաբան-բանաստեղծի ստեղծագործությունը ազգային գրականության գագաթներից  է։
  • Նրա մահից հետո նա սրբադասվեց, թաղվեց Նարեկի վանքում։
  • «Մատյան ողբերգության» գրքի 3-րդ գլխի բանաստեղծությունների հիման վրա կոմպոզիտոր Ա.Շնիտկեն 1985-ին երգչախմբային համերգ է ստեղծել չորս մասի համար։
  • 2003-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշվեց «Մատյան ողբերգության» 1000-ամյակը։