Պատմության հայկական օրը. մայիսի 1


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Աշխատանքի օրը

  • Աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1-ն օրացույցում նշված է կարմիրով, այն աշխատավորների համերաշխության միջազգային օրն է: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Ցույցերի այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել և արդեն 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել:
  • Կոնգրեսի որոշմամբ սահմանվեց նաև մեկ միասնական օր, որը աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես ութժամյա աշխատանքային օրվա համար:
  • Արդեն 1890թ. Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի եւ այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը:
  • Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսվեց նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում էին քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2012 - Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելեց Մաշտոցի պուրակ, որտեղ տեղադրված առևտրային կրպակների դեմ բողոքում էին հասարակական և բնապահպանական ակտիվիստներ և արեց իր «թևավոր» արտահայտություններից մեկը. «Տարոն ջան, գեղեցիկ չի»։
2002 -
Կոմունիստներին հաջողվում է բազմահազարանոց երթ կազմակերպել Աշխատավորների միջազգային տոնի առիթով։ 
1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։

  • Վերջին օրերին Ադրբեջանը կանգնեցրել և բեռնաթափել է Հայաստան եկող մոտ 3 հազար 500 տոննա մթերային բեռ, 4 միլիարդ ռուբլու շինարարական պարագաներ։ 
  • Ամբողջությամբ դադարեցված է նաև Ադրբեջանի տարածքից  թուրքմենական գազի մուտքը Հայաստան։ Մեր երկրի արևելյան սահմանի երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի կուտակում։ 

1991 - Թեև Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում է, սակայն  Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ 

  • Խորհրդային Օմոնի և ադրբեջանցի զինվորականների շրջափակման մեջ գտնվող Գետաշենից և Մարտունաշենից ընդունվում են նոր փախստականներ, որոնք հիմնականում ծերեր են, մայրեր և երեխաներ, տղամարդկանց ռուս զինվորները բաց չեն թողնում։ 
  • Այս օրերին ռմբակոծվում է նաև Հայաստանը. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում  որևէ կանգուն տուն չի մնացել, սպանվել է 9 ոստիկան, ուղղաթիռներով գնդակոծվում են Գորիսի գյուղերը։ Խորհրդային զինվորականների աջակցությամբ ադրբեջանցիները պատանդի կարգավիճակով առևանգել են մի քանի հայ ոստիկանի և տեղական մարմինների ղեկավարների։

1952 - Երևանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»:

  • Շենքի հեղինակը անվանի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանն է։

1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը:
1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը: 

  • Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը և խորհր­դա­րա­նը ար­մա­տա­կան մի­ջոց­ներ ձեռք առան այդ շար­ժու­մը զս­պե­լու հա­մար:

1868 - Լույս է տես­նում Էջ­մի­ած­նի Մայր Աթո­ռի պաշ­տո­նա­թերթ «Ա­րա­­րատ»-ի առա­ջին հա­մա­րը:
1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:
1804 - Ռու­սա­կան զոր­քե­րի Երև­ան­յան առա­ջին ար­շա­վան­քը` զո­րա­վար Պ. Ցի­ցի­ա­նո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Ռոբերտ Աբաջյան (ծնվ. Երևան, մ. 2016), կրտսեր սերժանտ, Արցախի հերոս
1986 - Վանես Մարտիրոսյան (ծնվ. Աբովյան), բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային կարգում WBO NABO և NABF տիտղոսակիր
1978 - Մայիս Ազիզյան, հայ ֆուտբոլիստ, դարպասապահ
1961 - Վյաչեսլավ Օլխովսկի (Վյաչեսլավ Գասիյան, ծնվ. Գրոզնի), էստրադային երգիչ
1939 - Ռոզի Արմեն (ծնվ. Փարիզ), ֆրանսահայ երգչուհի

  • «Հայկական սրտով ֆրանսուհի». այսպես է իրեն անվանում երգչուհի Ռոզի Արմենը։
  • Նա համագործակցում էր Խուլիո Իգլեսիասի հետ։ Երգչուհին հրաշալի երգեց (բացի հարազատ ֆրանսերենից) հայերեն, իտալերեն, անգլերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներով, ինչը, անկասկած, նպաստեց նրա ճանաչելիությանը շատ երկրներում:
  • Հայաստանում 1988-ի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը նրան առաջարկել է իր և մյուս երգիչների հետ ձայնագրել "Pour Toi, ARMENIE" երգը։ Երգը, որը Ֆրանսիական Top 50-ում 1-ին տեղում էր 10 շաբաթ անընդմեջ։ 1990-ին նա այցելել է Հայաստան՝ երկրաշարժի հետևանքներից չվերականգնվող մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով։

1938 - Վիլեն Հակոբյան (ծնվ. Գառնահովիտ), դեղագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
1934 - Հաչյա Բեգլարյան, «Մուխան» (ծնվ. Կոլխոզաշեն, մ. 2009), բանաստեղծ, լրագրող, ԼՂՀ վաստակավոր արտիստ (1982)
1927 - Լենդրուշ Խուրշուդյան (ծնվ. Շինուհայր, մ. 1999), պատմաբան

  • Հիմնական աշխատանքները նվիրված են Հայկական հարցին, հայ ազգային-ազատագրական պայքարին, Անդրկովկասի հեղափոխական շարժումներին, Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատմանը, քաղաքական կուսակցություններին, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի պատմության հարցերին, ազգային գաղափարախոսության խնդիրներին:

1925 - Ռուբինա Քալանթարյան (ծնվ. Երևան), երգչուհի, ՌԴ ժողովրդական արտիստ (1995), ՀՀ վաստակավոր արտիստ
1923 - Լյուդվիկ Միրզոյան (ծնվ. Երևան, մ. 1999) աստղաֆիզիկոս, աստղանավորդության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1974)

  • Նրա գիտական, մանկավարժական, խմբագրական, գիտակազմակերպական և գիտա-վարչական աշխատանքը հսկայական է և անգնահատելի գիտության համար։ Լ. Միրզոյանը միշտ եղել է Վ. Հ. Համբարձումյանի կողքին և խաղացել է Բյուրականի աստղադիտարանի կայացման և բարգավաճման, գիտական մեծ համբավ ձեռք բերելու գլխավոր դերերից մեկը։

1918 - Լևոն Խաչիկյան (ծնվ. Երևան, մ. 1982), պատմաբան, աղբյուրագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)
1917 - Գեղամ Ֆլջյան (ծնվ. Լենինական, մ. 1971), կլարնետիստ
1916 - Եկատերինա Չախմախսազյան (ծնվ. Երևան), ատոմային նախագծի մասնակից, Ստալինյան մրցանակի դափնեկիր
1907 - Հրաչյա Բունաթյան (ծնվ. Նոր Բայազետ, մ. 1981), կենսաքիմիկոս, ուղեղի ֆունկցիոնալ կենսաքիմիայի մասնագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)

  • Հայաստանում հիմնել է նյարդային համակարգի կենսաքիմիայի գիտական դպրոցը։ Գ. Բունյաթյանի անունը շնորհվել է ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտին (1989):

1896 - Մարիա Թադևոսյան, Թենազի (ծնվ. Բաքու, մ. 1931), հայ դերասանուհի

  • 1926-ին., երբ Համո Բեկնազարյանը պատրաստվում էր նկարահանել «Զարեհ» կինոկարտինը, Զարայի դերի համար հնարավոր չէր գտնել ավելի հարմար դերասանուհի, քան հմայիչ Մարիան։
  • 1926-ին Հ. Բեկ-Նազարյանը Մարիային հրավիրում է «Հայկինո» և առանց նախնական փորձերի նրան նկարահանում է «Զարեհ» ֆիլմում՝ գլխավոր հերոսուհու դերում։

1883 - Դրո, Դրաստամատ Կանայան (ծնվ. Իգդիր, մ. 1956), ազգային-ազատագրական շարժման գործիչ, գեներալ-մայոր

  • Նրա հրամանատարությամբ Հայաստանի Հանրապետության բանակի զինվորական ստորաբաժանումը 1920 թ. ապրիլի 14-ին մտավ Ղարաբաղ և տեղակայվեց Ղարաբուլաղ գյուղում։ Դրոն Ղարաբաղի հայ բնակչությանը կոչ է արել միավորվել և միասնական ջանքերով պաշտպանել հայրենիքը։ Նա կազմակերպել և միավորել է տարածաշրջանի ինքնապաշտպանական ջոկատները, զենքի կոչել մոտ 3000 երիտասարդի, մշակել  ընդհանուր ռազմական գործողությունների ծրագիր: Նրա մասնակցությամբ վերականգնվեցին Ղարաբաղի Ազգային իշխանության մարմինները՝ կառավարիչների խորհուրդը։
  • 1920թ. մայիսի վերջին լքեց երկրամասը՝ իշխանությունը կամովին հանձնելով Ղարաբաղի Ռևկոմի նախագահ բոլշևիկ Սաքո Համբարձումյանին։

1881 - Գևորգ Տեր-Մեսրոպյան (ծնվ. Թուրքիա, մ. 1948), մանկավարժ, հասարակական գործիչ