Պատմության հայկական օրը. մայիսի 13


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ 
2021 -
Վարչապետի ԺՊ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր
2007 - Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարան է մտնում 5 կուսակցություն՝ Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Օրինաց երկիր և Ժառանգություն կուսակցությունները։ 

  • Դա վերջին խորհրդարանն էր, որտեղ Հանրապետականը դեռ բացարձակ մեծամասնություն չէր։

2002 - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ներկայացուցիչների առաջին հանդիպումը Պրահայում։

  • Միջնորդները չէին թաքցնում, որ բեկումնային առաջընթաց չեն ակնկալում, քանի դեռ երկու երկրներում էլ պատրաստվում են նախագահական ընտրությունների:
  • ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը Սենատում կարծիք էր հայտնել, թե երկու նախագահները փորձում են հասկանալ` ինչ կարող են «վաճառել», այսինքն՝ հրամցնել իրենց ժողովուրդներին: «Թեև Քի Ուեսթում որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, սակայն, երբ նախագահները տուն վերադարձան , հասկացան, որ չեն կարող դրանք հրամցնել իրենց ժողովուրդներին, պարզվեց, որ նրանք դրան պատրաստ չեն», - ասել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

2000 - Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով տարածքների վերադարձման անթույլատրելիության մասին հայ գործիչների հայտարարություններին, հայտարարում է, որ հարցը փաթեթային է լուծվելու, տարածքները փաթեթից դուրս չեն վերադարձվելու։ 
1999 - Ազգային Ժողովի ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերը ընտրություններից անմիջապես առաջ հայտարարում են, որ ընտրական գործընթացն արդեն կեղծված է։ 

  • Դավիթ Շահնազարյանը կանխատեսում է, որ ապագա Ազգային Ժողովն ստեղծվելու է հեղափոխություն իրականացնելու համար:

1920 - ԱՄՆ-ի Կոնգրեսը թիվ 359 փաստաթղթով արձանագրեց, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանություն է կատարել՝ ոչնչացնելով 1,5 մլն հայ։
1916 - Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
1913 - Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
1907 - Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1938 - Ֆրիդոն Ասլանյան (ծնվ. Երևան), ճարտարապետ, գեղանկարիչ և գրաֆիկ, դիզայներ
1936 - Հովիկ Հախվերդյան (ծնվ. Երևան), ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006)
1932 - Զավեն Արշակունի (ծնվ. Լենինգրադ, մ. 2012) - հայկական ծագմամբ խորհրդային և ռուս նկարիչ
1927 - Ջորջ Զավեն Հարթ (ծնվ. Դեյթրոտ, մ. 2013), ամերիկահայ քաղաքական գործիչ

  • Քաղաքական կարիերայի համար նրան խորհուրդ են տվել փոխել ազգանունը։ Ջորջ Հարությունյանը դարձել Է Ջորջ Հարթ, բայց պնդել է, որ պաշտոնական փաստաթղթերում գրեն Ջորջ Զավեն Հարթ։
  • 1974 թվականին Միչիգան նահանգից ընտրվելէ Սենատտոր և այնտեղ ծառայել մինչև 2002 թվականը: Ի դեմս նոր սենատորի՝ հայկական սփյուռքը ստացել է հուսալի ներկայացուցիչ։
  • 1971-ին Ջորջ Զավեն Հարթը հայազգի այլ հայտնի քաղաքական գործիչներ ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Մարդյանի և Ջորջ Դոքմեջյանի հետ նախաձեռնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևի քննարկումը: Եվ արդեն 1974 թվականին այդ բանաձևն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից։

1926 - Մարտին Ներսեսյան (մ. 1996), դիրիժոր, մանկավարժ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1970)

  • Հայրենական կինեմատոգրաֆիայի բազմաթիվ գլուխգործոցների համար նրա ղեկավարությամբ ձայնագրվել է «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ստվերներն անհետանում են կեսօրին», «Սոլյարիս», «Թափառախումբը հեռանում է երկինք» այլ կինոնկարների երաժշտությունը։

1921 - Ալեքսանդր Մուրադով (ծնվ. Թիֆլիս, մ. 2012) ջութակահար, ջութակահար; ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985)

  • Ա. Մուրադովի պատրաստած ջութակներն ու ալտերը երաժշտական և գեղագիտական ամենաբարձր պահանջներին համապատասխանող իսկական համերգային գործիքներ են։

1919 - Ալբեր Աբրահամյան (ծնվ. Անդիժա, մ. 1995), մարմնամարզիկ
1862 - Սեդրակ Թարայան (մ. 1916), դրամատուրգ, հրապարակախոս, Կովկասի հայկական թատրոնների արտիստ
1859 - Թեոդոր Աքսենտովիչ (ծնվ. Բրաշի, Հունգարիա, մ. 1938), հայազգի լեհ նկարիչ, Կրակովի արվեստի ակադեմիայի ռեկտոր
1843 - Միհրդատ Ամրիկյան (ծնվ. Ցինուբա, Վրաստան, մ. 1879), դերասան և թատերական գործիչ, գրող, արևելահայ մասնագիտական թատրոնի հիմնադիրներից 
1637 - Երեմիա Քյոմուրճյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1695), հասարակական-քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ