Պատմության հայկական օրը. մայիսի 3


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ադրբեջանցիները հանեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։
2006 - Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը:

  • Մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ` 113 հոգի:

1998 - Ալեք­սանդ­րի­ա քա­ղա­քի (Եգիպ­տոս) գե­րեզ­մա­նա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ Սե­րոբ Աղբ­յու­րի կո­ղա­կից և ազ­գա­յին հե­րո­սու­հի Սո­սե Մայ­րի­կի (Սո­սե Վար­դան­յան) աճ­յու­նը Երև­ան տե­ղա­փո­խե­լու արա­րո­ղու­թյու­նը:
1997 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան խորհր­դա­րա­նը, նկա­տի ու­նե­նա­լով, որ ամեն տար­վա ապ­րի­լի 24-ը առիթ է ոգե­կո­չե­լու հայ ժողովրդի դեմ կա­տար­ված ջար­դե­րի ար­հա­վիր­քի հիշ­ա­տա­կը՝ բա­նա­ձև ըն­դու­նեց ամեն տա­րի այդ օրը հայ ժո­ղովր­դի հետ մի­աս­նու­թյան օր հայ­տա­րա­րե­լու մա­սին:
1993 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Առավոտյան ժամը 7։10, Երևան, Խանջյան փողոցում սպանվում են Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը և մեքենայի երեք ուղևորները:

  • Նրանց վրա արձակվել էր մի քանի տասնյակ գնդակ՝ ավտոմատի կրակահերթով:

1991 - Տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյան-Միխայիլ Գորբաչով հան­դիպումը:

  • Նույն օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Գետաշենում տեղի ունեցածը «պետական տեռոր» է, քանի որ այն իրա­կանացվեց խորհրդային բանակի և ներքին զորքերի կողմից:

1990 - ՀԽՍՀ ԳԽ-ն որոշեց ստեղծել առընթեր պաշտպանության խոր­հուրդ, և հանձնարարվեց անհապաղ իրականացնել միջոցառումներ հանրապետության սահմանների պաշտպանությունը կազմակերպե­լու համար:

  • Շարժման նախագծի հիման վրա ԳՆ-ի որոշմամբ կասեցվեց գարնանային զորակոչը խորհրդային բանակ:
  • ԳԽ-ն որոշում ընդունեց հնգօրյա ժամկետում (ընտրություննե­րից մի քանի օր առաջ) մշակել օրենք ՀԽՍՀ նախագահի պաշտոնի մասին, որի նպատակն է հետաձգել մայիսի 20-ի ընտրությունները և երկու ամսվա ընթացքում անցկացնել նախագահի ընտրություն­ներ:

1918 - Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև։

  • Հաշտության 4-րդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ ռուսները Արևմտյան Հայաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածք։

1908 - Բեյրութից 25 կմ հեռավորության վրա տեղադրվեց Սուրբ Մարիամի հսկայական քանդակը:
1881 - Խա­չա­տուր Կե­րեքց­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Կա­րի­նում հիմ­նադր­վեց «Պաշտ­պան հայ­րեն­յաց» գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Սլավա Ստեփանյան (ծնվ. Ջանֆիդա), դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավար

  • Սերգեյ Փարաջանովի աշակերտն ու զինակիցը:

1952 - Լեոնիդ Խաչիյան (ծնվ. Լենինգրադ, մ. 2005), խորհրդային և ամերիկյան մաթեմատիկոս և համակարգչային գիտության գիտնական; Նյու Ջերսիի պետական համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր 
1941 - Սամվել Ալումյան (ծնվ. Երևան, մ. 1987), դաշնակահար
1941 - Լևոն Խաչատրյան (ծնվ. Երևան, մ. 2002), թատրոնի և կինոյի նկարիչ
1927 - Յուրի Սահյանց (մ. 1995), թատրոնի և կինոյի դերասան, թատերական մանկավարժ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ
1920 - Սուրեն Քոչարյան (ծնվ. Երևան, մ. 2010), դիրիժոր, նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ (1990)
1917 - Ռոբերտ Յոլչյան (ծնվ. Թիֆլիս, մ. 2001), հայ խորհրդային կոնտրաբասիստ, թմբկահար և թմբկահար, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ
1917 - Նադյա Աֆեյան (ծնվ. Բուլղարիա), օպերային դերասանուհի (մեցցո-սոպրանո), Սոֆիայի ժողովրդական օպերայի մեներգչուհի
1910 - Ռուբեն Չաչիկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1996) ավիացիոն տեխնիկայի կոնստրուկտոր. ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

  • Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ առաջին անգամ մեր Երկրում ստեղծվեցին թռիչքի և վայրէջքի ավտոմատ համակարգեր տարբեր տեսակի ինքնաթիռների (»ավտոպիլոտ») և օդային հրաձգության ավտոմատ կառավարման համար:
  • Ռազմավարական նշանակության թևավոր հրթիռների («Բուրան» և «Բուրյա») համար ավտոմատ կառավարման աստղաիներցիալ համակարգերի ստեղծողը։

1910 - Մուշեղ Ադոնց (ծնվ. Բաքու, մ. 1990), հայ տնտեսագետ
1905 - Հայրիկ Մուրադյան (ծնվ. Շատախ, մ. 1999), պատմաբան, հին հայկական ժողովրդական երգերի կատարող
1894 - Յուրի Յուրովսկի (Յուրի Սարուխանով, ծնվ. Թիֆլիս, մ. 1959), դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)
1888 - Գաբրիել Ղորղանյան, Հայկական բանակի գեներալ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում
1869 - Ռուբեն Մսրյանց (մ. 1943), մարզային դրամատիկական թատրոնների արտիստ, դրամատուրգ, թարգմանիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ
1859 - Նիկոդիմ Ամատունի (ծնվ. Թիֆլիս, մ. 1946), իշխան, Ռուսական կայսրության պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական
1858 - Յան Անտոնևիչ-Բոլոզ (ծնվ. Սկոմորոխի, Ուկրաինա, մ. 1922), ուկրաինացի, լեհ և հայ արվեստագետ

  • XIV և XVI դդ. իտալական արվեստի Ճանաչված մասնագետ։