Հայկական մայիսի 12

2021 - «Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է անում հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին։ 2021 - Իսպանիայում պատգամավորներն ու սենատորները պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ 2014 - Մինսկի խումբ, հրադադարի 20-ամյակին հանդիմանում է` «կողմերը պատրաստակամություն չեն հայտնում քաղաքական որոշումներ կայացնել` խաղաղության գործընթացում անհրաժեշտ առաջընթաց գրանցելու համար»։ 2009 - 1994-ի հրադադարի համաձայնագրից 15 տարի անց Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին առաջ գնալ և հասնել լիակատար հաշտեցման։ 2000 - Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում աջ ուժերը հայտարարում են, որ Հայաստանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից։ 2000 - Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ է նշանակում Հանրապետական կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ 1994 - Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր: 1956 - Հրազդանի մեծ կամրջի հանդիսավոր բացումը (Երևան)։

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 133 | Ավելացրեց՝ Moder-003 | 12.05.2024 | 10:00 12 մայիս, Պատմության հայկական օրը