Պատմության հայկական օրը. հունիսի 2


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Բաքվի ռազմական դատարանում սկսվեց երկու հայ ռազմագերիների դատավարությունը։ 

  • 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են 1990-ականների արցախյան պատերազմի ժամանակ պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձևավորելու համար։

2016 - Բեռլինում վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատից 95 տարի անց Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «1915 թվականին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը։

  • Բանաձևն առաջին ընթերցումն ավարտվեց 2015-ի ապրիլին: 2016-ի հունիսի 2-ին, գերմանական Բունդեսթագը գրեթե միաձայն (մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ) ընդունեց բանաձև, որը որակեց օսմանյան դարաշրջանում հայերի սպանությունները «ցեղասպանություն»:

2013 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. մահացավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։
2001 - ՀԺԿ 2-րդ համագումարում կուսակցության ղեկավար ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը։ 

  • Համագումարը հայտարարեց, որ պատասխանատվություն չի կրում ստվերային բանակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնած Անդրանիկ Մարգարյանի գործունեության համար։

1999 - ԱՄՆ պետքարտուղարությունը 3,5 մլն դոլարի դեղամթերք օգնության կարգով հասցրեց Հայաստան, որ նախատեսված էր մեր երկրում բնակվող շաքարախտով հիվանդ մոտ 35.000 անձանց համար։ 
1999 - Հայաստան էր ժամանել Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը՝ հանդիպելու երկրի քաղաքական ղեկավարության հետ։ 
1998 - «Քաղաքամայր» հասարակական կազմակերպությունը «Համաձայն չենք վաճառել կոնյակի գործարանը» կոչով ստորագրահավաք էր նախաձեռնել։ 
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում սկսեց:
1992 - Արցախի խորհրդարանի որոշմամբ՝ ԼՂՀ-ն ունեցավ պետական դրոշ։
1992 - Վերսկսվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:

  • Ներկա էին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:

1991 - Հունիսի 2-ին և հուլիսի 23-ին Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները:
1978 - Մադրիդում երեք հայ գրոհայիններ կրակ են բացում Թուրքիայի դեսպանի մեքենայի վրա։ 

  • Զոհվում են նաև նրա կինը՝ Նեջլանը, աներորդին՝ նախկին դեսպան Բեշիր Բալջիօղլուն և վարորդը՝ իսպանացի Անտոնիո Տոռես Օլմետոն։
  • Գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ (Հ.Ա.Հ.Գ.Բ.) «Հայկական Ցեղասպանության Պատժիչ Կազմակերպության» «Նահատակ Հովհաննես Գազանճեան Խումբը» (Գազանճեանը զոհվել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմում) և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկները»։

1937 - ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը հաստատում է ՀԽՍՀ պետական զինանշանը, որի հեղինակներն էին նկարիչներ Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը։
1921
- Գերմանական դատարանը 2 օր տևած դատական նիստում անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին Թալեաթ փաշայի սպանության համար:

  • Գերմանական դատարանում Սողոմոն Թեհլերյանի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասաց. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, նրա հետ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով կտաներ իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը` ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»: 
  • 1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել էր Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին:
  • «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,- սա էր Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասխանը: 

1799 - Պավել I կայսրիի հրամանով Ռուսաստանը ճանաչեց Արցախի մելիքների անկախությունը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Քեթրին Մանուկյան (ծնվ. Կանադա), կանադացի ջութակահարուհի

  • Մենահամերգներով հանդես է եկել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Վաշինգտոնը, Բոստոնը, Լոս Անջելեսը, Տորոնտոն, Փարիզը, Տոկիոն և Օսական։
  • Մանուկյանը նվագում է Ժան-Բատիստ Վիլոմի ջութակով (1861)։

1961 - Էդուարդ Զորիկյան (ծնվ. Երևան), բանաստեղծ և երգահան
1951 - Կաչո Աչաջյան (ծնվ. Լիբանան), ամերիկացի քաղաքական գործիչ, Կալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովի անդամ
1947 - Զավեն Սարգսյան (ծնվ. Երևան), հայ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն
1940 - Էդմոն Հայաջյան (ծնվ. Մարսել), պատմաբան, հայագետ
1936 - Եվգենի Գևորգյան (ծնվ. Մոսկվա, մ. 2016), ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, Ռուսաստանում ֆրի ջազի առաջին կատարողօ
1932 - Բեդրոս Կիրկորով (Պետրոս Գրիգորյան, ծնվ. Վառնա), երգիչ

  • 1964-ին ծանոթացել Է Վիկտորիայի հետ, որը նույն տարում դարձել է նրա կինը, իսկ 1967-ի ապրիլի 30-ին նրանք որդի են ունեցել՝ Ֆիլիպը։

1916 - Պետրոնի Գայ Ամատունի (ծնվ. Ռուսաստան, մ. 1982), գրող՝ հեքիաթի և գիտաֆանտաստիկայի հակվածությամբ 
1915 - Ռիչի Դոստյան (ծնվ. Վարշավա, մ. 1998), գրող
1888 - Կարպ Տեր-Աբրահամյան (ծնվ. Իրան, մ. 1977), վիրտուոզ երաժիշտ, բալալայեչնիկ, դիրիժոր, կոմպոզիտոր
1875 - Հովհաննես Կարապետյան (ծնվ. Ախալքալաք, մ. 1943), հայ խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ (1935)