2012 - Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելեց Մաշտոցի պուրակ, որտեղ տեղադրված առևտրային կրպակների դեմ բողոքում էին հասարակական և բնապահպանական ակտիվիստներ և արեց իր «թևավոր» արտահայտություններից մեկը. «Տարոն ջան, գեղեցիկ չի»։ 1991 - Թեև Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում է, սակայն Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ 1952 - Երևանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»: 1935 - Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը: 1920 - Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: 1868 - Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը: 1843 - Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչ օրս:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 264 | Ավելացրեց՝ armenlur | 01.05.2023 | 08:30 |