Պատմության հայկական օրը. ապրիլի 29


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2010 - Զինակոչային տարիքի ԵՊՀ ուսանող տղաները կառավարությունից և կրթության նախարարությունից պահանջում են պահպանել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերի անցած տարվա ծավալը։ 
2001 - Ազգային Ժողովում ներկայացված 11 կուսակցությունները ուզում են համախմբվել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկա փուլում՝ հայտարարություն  ընդունում բանակցությունների ընթացքի մասին, որից ոչ մի դրվագ չգիտեն։
2000 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելուց հետո Մոսկվայից Հայաստան է վերադառնում վարչապետ Արամ Սարգսյանը։ 

  • Մասնավոր խոսակցություններ էին շրջանառվում, որ նա Պուտինի հետ հանդիպմանը եկել էր իր վարորդի հետ։

2000 - Էջմիածնի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում են ազատ արձակել հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված Մուշեղ Մովսիսյանին։

  • Այս մարդիկ չեն կասկածում, որ նախկին ազատամարտիկը ոչ մի կապ չունի Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և ևս 7 քաղաքական գործչի սպանության հետ և Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարանը պարզապես պետք է ազատ արձակի նրան: 

2000 - «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին միանալու օգտին հավաքվել է 1 միլիոն 200 հազար ստորագրություն։ 
1992 - Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ հրոսակախմբերին:
1899 - Սիմֆերոպոլում Գրիգոր Գուլգուլյանը սպանում է թուր­քա­հպատակ Հասան Միլի օղլուն։
1896 - Ելույթ ունենալով Լորդերի Պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին հայտարարում է, որ Թուրքիայի հայ բնակչությանը պաշտպանելու առումով անհնար է Անգլիայի ռազմական միջամտությունը։

  • Մեծ Բրիտանիայի վարչապետը արտաբերելով հանրահայտ դարձած խոսքերը. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։

1699 - Տեղի ունեցավ Անգեղակոթի գաղտնի ժողովը, որին մասնակցել են Սյունիքի 11 մելիքներ։

  • Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Ռոբերտ Միրզոյան (ծնվ. ԼՂՀ), միջազգային կարգի ավանդական ուշուի սպորտի վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն
1970 - Անդրե Աղասի (ծնվ. Լաս Վեգաս), հայազգի թենիսիստ, օլիմպիական խաղերի չեմպիոն (1996), Դևիսի գավաթակիր

  • Աղասին աշխարհի նախկին առաջին ռակետն է, «Մեծ սաղավարտի» 7 մրցաշարերի հաղթողը:
  • Դարձել է առաջին թենիսիստը, որը 30-րդից 2-րդ տեղ տեղափոխվել է մեկ տարվա ընթացքում։

1957 - Իգոր Մուրադյան (ծնվ. Օդեսա, մ. 2018), քաղաքագետ, հասարակական և քաղաքական գործիչ

  • Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից՝ «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդը Զորի Բադայանի, Սիլվա Կապուտիկյանի և Վիկտոր Համբարձումյանի հետ միասին։

1930 - Արմանդ Չուխաջյան (ծնվ. Մարսել), գրող
1928 - Ռուբեն Վանեցիան (ծնվ. Մոսկվա), բարձր ճշգրտության հրթիռահրետանային սպառազինության տեղեկատվական համակարգերի մասնագետ, Ռուսաստանի վաստակավոր կոնստրուկտոր (1996)
1924 - Վալենտին Պոդգոմոգով (ծնվ. Երևան, մ. 1998) հայ նկարիչ, մուլտիպլիկատոր, դերասան, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1966)

  • Վ. Պոդպոմոգովին ազգանունը ուկրաինացի հորից է, հայ է եղել նրա մայրը, ինքն իրեն հայ է համարում։
  • Նրա մտերիմ ընկերը տարիներ շարունակ եղել է «3+2» կինոկատակերգության ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանը։

1900 - Բենիկ Բժիկյան (ծնվ. Կարս, մ. 1977), թատերական ռեժիսոր և դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)
1900 - Մարկ Գրիգորյան (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 1978), Երևանի գլխավոր ճարտարապետ (1938-1950), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1969)
1892 - Աշխեն Խարազյան, հայ խորհրդային դերասանուհի, ռեժիսոր:, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1814 - Սադոկ Բարոնչ (Սադոկ Պարոնյան, ծնվ. Իվանո-Ֆրանկովսկ, մ. 1892), գրող, պատմաբան, հասարակական գործիչ

  • Ս. Բարոնչը նպաստեց Գալիցիայի հայկական ազգային հաստատությունների նորացմանը, անմիջական մասնակցություն ունեցավ հայկական ճարտարապետության հուշարձանների վերականգնմանը, հայկական դպրոցների և հանրակացարանների կառուցմանը: Այն, որ Ուկրաինայի անցյալով հետաքրքրվում էր հայ պատմաբանը, Ուկրաինական հանրության շրջանում արթնացրեց հետաքրքրությունը հայերի կյանքի նկատմամբ։

239 - Գրիգոր Լուսավորիչ (ծնվ. Մեծ Հայաստան, մ. 326), հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, Հայաստանի Լուսավորիչ և Ամենայն հայոց կաթողիկոս:

  • Սուրբ Գրիգորի գերեզմանը գրեթե հազար տարի ծառայել է պաշտամունքի վայր։ Վերջին 500 տարիների ընթացքում Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները պահվել են Նեապոլում գտնվող հայկական եկեղեցում, իսկ 2000թ. նոյեմբերի 11-ին փոխանցվել է Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նրա հիշատակի օրը սեպտեմբերի 30-նն է։