2005 - Ազգային Ժողովում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդրի լուծումը շատ ցավոտ է լինելու և հայերի, և ադրբեջանցիների համար։ 2001 - Կոմունիստների համագումարում հայ կոմունիստները Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բնորոշում են որպես Արևմուտքի կամակատար։ 1998 - Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է ընտրատեղամասերից մեկը և հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը՝ Քոչարյանի օգտին քվեարկված հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ 1995 - Պրահայում` ԵԱՀԿ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստում, կազմակերպության գործող նախագահ, Հունգարիայի արտգործնախարար Լասլո Տոկեշը գրավոր ուղերձով հստակ ընդգծում է` Ստեփանակերտը հակամարտության առանձին կողմ է: 1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։ 1992 - Ստեփանակերտ ժամանեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 211 | Ավելացրեց՝ armenlur | 31.03.2023 | 08:30 |