1998 - Նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտնում է իր կասկածը նախագահի ընտրությունների օրինական ընթացքի մասին, սակայն «ինքը ժողովրդին փողոց հանող չէ», մնալու է քաղաքականության մեջ և պայքարելու է Սահմանադրության շրջանակներում։ 1993 - Հայկական կողմը վերահսկողության տակ է առնում Քարվաճառի (Քելբաջար ) շրջանը։ 1992 - Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրվեց առևտրային հարաբերությունների մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1992 թ. ապրիլի 7-ին։ 1918 - Ապրիլի 2-6-ը Շուշիում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը հավասար` 45-ական պատգամավորների մասնակցությամբ։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 243 | Ավելացրեց՝ armenlur | 02.04.2023 | 08:30 |