Հայկական մարտի 24

2004 - Իլհամ Ալիևը նախազգուշացնում է Թուրքիային, որ բացելով Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան խնդրի լուծումն անհնար կդարձնի։ 1988 - ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը` որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին: 1966 - Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը պատվոգրով պարգևատրում է «Լատվիա» ջերմանավի անձնակազմին 1965թ. ընթացքում Հայաստան վերադարձած հայրենադարձների փոխադրումը հաջողությամբ կազմակերպելու համար: 1922 - Բացվեց ՀԽՍՀ պետական բանկը: 1915 - Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համատեղ հայտարարությունից հետո, որով առաջին անգամ ճանաչվում և դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը և դրվում է Թուրքիային դրա համար պատասխանատվության ենթարկելու հարցը։ 1894 - Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը: 1724 - Գանձակում պայմանագիր կնքվեց հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ NewsArmRu | Դիտումներ՝ 223 | Ավելացրեց՝ armenlur | 24.03.2023 | 08:30 մարտի 24, Պատմության հայկական օրը