2017 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր: 2002 - Մի քանի օր առաջ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության կոլեկտիվը որոշեց մերժել նախագահ Քոչարյանի՝ հանդիպման և եթեր վերադառնալու հեռանկարները քննարկելու առաջարկը։ 2001 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նշեցին, որ հակամարտ կողմերի նախագահների փոխադարձ բարյացկամ վերաբերմունքի պարագայում Քի Ուեսթում հնարավոր է եղել առաջընթաց արձանագրել, թեպետ կողմերը պայմանավորվել են առայժմ չհրապարակայնացնել, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ 1997 - Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են Մոսկվայում. սա կողմերի առաջին հանդիպումն էր 1996 Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո։ 1995 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերով ԼՂՀ զինված ուժերի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը Էջմիածնում մասնակցեց Ազգային Եկեղեցական ժողովի բացմանը: 1990 - Տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որը որոշում է բավարարել առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի դիմումը և «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ազատել զբաղեցրած պաշտոնից։ Պլենումը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար է ընտրում Վլադիմիր Մովսիսյանին։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 213 | Ավելացրեց՝ armenlur | 06.04.2023 | 08:30 |