Պատմության հայկական օրը. ապրիլի 6


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օրը

  • 2017 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:
  • «Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը: 
  • Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններով առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում»:

Ավագ հինգշաբթի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):
  • Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:
  • Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
  • Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-06, 2024-03-28, 2025-04-17, 2026-04-02, 2027-03-25, 2028-04-13, 2029-03-29, 2030-04-18.

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը  Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։

  • Այսպիսով` Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
  • Քաղաքական շրջանակներն ասում են, որ Նիկոլ Փաշինյան - Ռոբերտ Քոչարյան համագործակցության արդյունքում փակվեց «Մարտի 1-ի» գործը։

2017 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

  • «Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը: 
  • Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններով առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում»:

2009 - Ստամբուլում` միջազգային համաժողովի շրջանակներում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոտքի վրա կարճ զրույց ունեցավ Շվեյցարիայի, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ` քաջալերելով մոտ ապագայում կնքել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր:
2007 - Ռոբերտ Քոչարյանը կառավարությանը ներկայացրեց նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանին։
2006 
- «Գազպրոմը» հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև կնքվելու են պայմանագրեր` «գազային ոլորտի օբյեկտների» և Հրազդանի ՋԷԿ-ի 5 էներգաբլոկը ռուսական կողմին վաճառելու մասին պայմանագրեր։

  • Հաղորդագրության մեջ բառացիորեն նշված էր. «Հայաստանը «Գազպրոմին» է տալիս ոչ միայն 5-րդ բլոկը, այլև՝ կառուցվող 40 կմ Մեղրի-Քաջարանը և 192 կմ Հայաստան-Իրան գազամուղը։ Հաջորդ օրը «Գազպրոմի» կայքում հաստատվեց, որ ՀՀ-ն ՌԴ-ին է տվել նաև գազի ոլորտի այլ օբյեկտներ, որոնք կազմում են 82 տոկոսը։ Այսինքն՝ «Հայռուսգազարդի» 82-ի տոկոսը պատկանում է «Գազպրոմին», ինչը նշանակում էր, որ ՀՀ-ն վետոյի իրավունք չունի «Գազպրոմի» որոշումների նկատմամբ։ Օբյեկտների հանձնումը ռուսական կողմին պետք է տեղի ունենա մինչև 2007թ. հունվարի 1-ը։ Ըստ «Գազպրոմի»՝ ՀՀ-ն և «Գազպրոմը» կնքել են` 25 տարի ժամկետով համագործակցության պայմանագիր։ Այն ամրագրում է, որ Հայաստանին վաճառվող գազի սակագինը մինչև 2009թ. հունվարի 1-ը կազմելու է 110 ԱՄՆ դոլար` 1000 խորհանարդ մետրի դիմաց։
  • Կառավարությունը այս հաղորդագրությունը չմեկնաբանեց, իսկ «Հայռուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտարարեց, որ բանակցող կողմը կառավարությունն է եղել, և միայն այդ մարմինը կարող է հարցին որևէ պատասխան տալ։

2002 - Մի քանի օր առաջ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության կոլեկտիվը որոշեց մերժել նախագահ Քոչարյանի՝ հանդիպման և եթեր վերադառնալու հեռանկարները քննարկելու առաջարկը։
2001 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նշեցին, որ հակամարտ կողմերի նախագահների փոխադարձ բարյացկամ վերաբերմունքի պարագայում Քի Ուեսթում հնարավոր է եղել առաջընթաց արձանագրել, թեպետ կողմերը պայմանավորվել են առայժմ չհրապարակայնացնել, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ 

  • ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն հավանական համարեց, որ մոտ ապագայում նման հանդիպումներին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտություն կզգացվի։ 
  • Սակայն, պատմությունը ցույց տվել, որ Հայաստանն ընթանում էր սխալ ճանապարհով և այդպես էլ Լեռնային Ղարաբաղն այլևս չդարձավ բանակցային կողմ։

1997 - Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են Մոսկվայում. սա կողմերի առաջին հանդիպումն էր 1996 Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո։

  • ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում ներկայացված բանաձևն առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ: Հայաստանի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է կիրառում, և բանաձևի ընդունումը տապալվում է:
  • 1999 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի խարտիան՝ ընդունելով այն, ինչի ընդունումը դրանից 3 տարի առաջ վետոյով կասեցրել էր Հայաստանը:
  • Ի դեպ, այս ժամանակ Լեռնային Ղարաբաղը դեռևս բանակցային կողմ էր։

1995 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերով ԼՂՀ զինված ուժերի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը Էջմիածնում մասնակցեց Ազգային Եկեղեցական ժողովի բացմանը:
1990 - Տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որը որոշում է բավարարել առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի դիմումը և «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ազատել զբաղեցրած պաշտոնից։ Պլենումը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար է ընտրում Վլադիմիր Մովսիսյանին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Մարգարիտա Մկրտչյան (ծնվ. Վորոնեժ, մ. 2013), թաեքվոնդոյի մասնագետ (ՎՏՖ), Ռուսաստանի չեմպիոն (2000, 2003), աշխարհի չեմպիոն (1998)
1980 - Մարգարիտա Սիմոնյան (ծնվ. Կրասնոդար), "Russia Today" հեռուստաալիքի գլխավոր խմբագիր
1974 - Արա Մինասյան (ծնվ. Լենինական), շախմատիստ, գրոսմայստեր
1960 - Մարկ Էնդրյու Սարոյան (մ. 1994), սլամական հետազոտությունների պրոֆեսոր

  • Լինելով փորձառու լեզվաբան, նա խոսել է հայերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն, թուրքերեն և ուզբեկերեն։

1958 - Սերգեյ Ավագյանց (ծնվ. Երևան), ռուսական նավատորմի ծովակալ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար
1956 - Իգոր Սարուխանով (ծնվ. Սամարղանդ), հայկական արմատներով ռուս փոփ-ռոք երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1998)
1952 - Փենի Աթմաջյան (ծնվ. Կոլոմբ, Ֆրանսիա), ֆրանսահայ բանաստեղծ
1929 - Ալբերտ Մովսեսյան (մ. 1990), ձմեռային մարզաձևերի համամիութենական կարգի մարզիչ (դահուկավազք, բիաթլոն, ոլորավայրէջք, ցատկ), Հայկական ԽՍՀ չեմպիոն (լեռնադահուկային սպորտ), Հայկական ԽՍՀ չեմպիոն (բռնցքամարտի պատանիների շրջանում), ԽՍՀՄ սպորտի վարպետ (թիավարության գծով)
1918 - Սթիվ Դերունյան (ծնվ. Սոֆիա, մ. 2007), Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս; ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Նյու Յորքի Գերագույն դատավորի տեղակալ, Տեխասի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր

  • 1963 թվականին Սթիվ Դերնույանը դարձավ առաջին հայը, ով ընտրվել էր Ներկայացուցիչների պալատի անդամ Նյու Յորք նահանգից։

1908 - Վանո Մուրադելի (ծնվ. Գորի, մ. 1970), կոմպոզիտոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1957), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)

  • Մուրադելին ծնվել է հայկական ընտանիքում։

1890 - Հակոբ Չոլոլոյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1973), հայ պատմաբան, հասարակական գործիչ, արևելագետ, բանասեր, բանաստեղծ և արձակագիր
1875 - Ռուբեն Բեքգուլյանց (աշխարհիկ՝ Հարություն, ծնվ. Նոր Նախիջևան, մ. 1935), իրավաբան, ազգային գործիչ
1849 - Սահակ Երկրորդ Ղափայան (աշխարհիկ ՝ Գաբրիել Ղափայան, ծնվ. Եղեգիս, Թուրքիա, մ. 1939), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս