Պատմության հայկական օրը. ապրիլի 1


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ղազարոսի հարության հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսի սիրելի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, ով մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի. «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը բոլորի հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-01, 2024-03-23, 2025-04-12, 2026-03-28, 2027-03-20, 2028-04-08, 2029-03-24, 2030-04-13:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2021 - Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական խմբում հայտնվեց միանձնյա առաջատարի կարգավիճակում:

  • 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, այդ պահին ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր:

2021 - Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն` 120 կողմ ձայնով ընդունվեց պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը։
2021 - Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից: 

  • Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:

2016 - Ադրբեջանը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսում` 1994-ի հրադադարից հետո առաջին անգամ կիրառելով Գրադ կայանքներ ու ծանր ռազմատեխնիկայի այլ միջոցներ:

  • Չորս օր շարունակված պատերազմի առաջին զոհերից մեկը դարձավ Մարտակերտի 12-ամյա բնակիչ Վաղինակ Գրիգորյանը:
  • Հրադադարից հետո ամենալայնածավալ այս բախումների հետևանքով հայկական կողմում, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է 64 զինվոր, 13 կամավորական, 4 խաղաղ բնակիչ:
  • Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, թե կորցրել է 31 զինվոր և 6 խաղաղ բնակիչ:
  • Գերմանիայում գործող «Խազար» ինստիտուտի տվյալներով, սակայն, ադրբեջանական բանակի կորուստները հասնում են 93-ի:
  • Օրեր շարունակված թեժ մարտերում տանկեր ու ռազմական ուղղաթիռներ էին խոցվել, գործի էին դրվել անօդաչու թռչող սարքեր:

2009 - Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների հաստատված թանկացումներն ուժի մեջ մտան։

  • Բնական գազի գինը 1000 խմ-ի համար 54 հազ. դրամից դարձավ 96 000 դրամ։ Իսկ 10.0 հազար և ավելի խմ գազ սպառողների համար 1000 խմ-ի գինը դարձավ 215 ԱՄՆ դոլար։
  • Էլեկտրաէներգիան դարձավ ցերեկային ժամերի համար 30 դրամ, իսկ գիշերվա համար` 1 կՎտ/ ժամը` 20 դրամ։
  • «Հայջրմուղկոյուղու» ենթակայության տակ գտնվող 37 քաղաքի և 200 գյուղի բնակիչների համար խմելու ջրի գինը 1 խմ-ի համար դարձավ  168,98 դրամ, նախկին` 115,65 դրամի փոխարեն։
  • Իսկ ջրահեռացման ծառայության 1 խմ-ի համար կվճարեն 28,35 դրամ, նախկին` 24,35-ի փոխարեն։

2006 - Արմավիր քաղաքի կենտրոնում ում մահափորձ է իրականացվում Երկրապահ կամավորականների միության տարածքային վարչության պետ Ռուստամ Գասպարյանի նկատմամբ։ 

  • Մահափորձի հաջողությունը կանխում են ականատեսները, որոնք քարերով խփում են ինքնաձիգից կրակողների ավտոմեքենային։ Նրանք մեքենան թողնելով փախչում են դեպքի վայրից։

1998 - Նախագահի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակած Ռոբերտ Քոչարյանն «Միր» հեռուստաընկերության եթերում անդրադառնում է իր քաղաքացիության խնդրին, որը փետրվարի 4-ին կամ 5-ին դեռևս թույլ չէր տալիս նրան առաջադրվել նախագահի թեկնածու։

  • «Վերջին տաս տարում ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում»,-ընտրություններից հետո ասում է պարոն Քոչարյանը և չի բացառում, որ նախագահի պաշտոնում կարող է հիասթափեցնել հայաստանցիներին:

1993 - Հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը շեշ­տա­կի գրո­հով ազա­տագ­րե­ցին Քել­բա­ջար քա­ղա­քը և դուրս եկան Օմա­րի լեռնանցք:
1993 - Լույս տե­սավ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան «Զին­վոր» («Հայ զին­վոր») պաշ­տո­նա­թեր­թի առա­ջին հա­մա­րը:
1992 - ԼՂՀ ղեկավարությունը Ստեփանակերտում հանդիպեց ԵԱՀԽ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար Իրժի Դինստբիրի հետ:
1992 - Ստեփանակերտ ժամանեց Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Վաեզին:
1920
 - Սկսվեց Հաճընի հերոսամարտը, Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ:
1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1933 - Բարսեղ Թուղլաճյան, հայ բանասեր, բառարանագիր
1932 - Ժորժ Կարվարենց, հայկական ծագմամբ ֆրանսիացի երգահան
1930 - Խորեն Աբրահամյան, անվանի դերասան և ռեժիսոր 

  • Հայտնի ֆիլմերն են «Սարոյան եղբայրներ», «Առաջին սիրո երգը», «Երկունք», «Տերը», «Մենք ենք, մեր սարերը», «Ապրեցեք երկար», «Երևանյան օրերի խրոնիկա»։

1920 - Գևորգ Ջահուկյան, հայ լեզվաբան
1918 - Արև Բաղդասարյան, հայ երգչուհի և պարուհի
1899 - Ռու­բեն Սի­մո­նով, դե­րա­սան, ռե­ժի­սոր
1878 - Արազի (Մովսես Հարությունյան), հայ գրող 
1657 - Ավետիք Եվդոկացի, գրիչ