Հայկական ապրիլի 7

2010 - Երևանում անցկացվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որն ուղեկցվում է հայ իրավապաշտպանների բազմաբնույթ բողոքի ակցիաներով՝ դահլիճում, «Մարիոթ» և «Էրեբունի» հյուրանոցների մուտքերի մոտ, ուր ընթանում էին նիստերը և Երևանի փողոցներում։ 1994 - Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Մայրության և գեղեցկության տոնի առիթով  Հանրապետության հրապարակում շնորհավորում է կին պետավտոտեսուչներին։ 1992 - Ուժի մեջ է մտավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ապրիլի 2-ին ստորագրված առևտրային հարաբերությունների մասին համաձայնագիրը։ 1992 - Մինսկում կայանալիք խորհրդաժողովի նախագահ է նշանակվում իտալացի Մարիո Ռաֆֆայելին։ 1864 - Հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, հայ աղջիկների համար բացված հնագույն դպրոցներից է, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 188 | Ավելացրեց՝ armenlur | 07.04.2023 | 08:30 ապրիլի 7, Պատմության հայկական օրը