Հայկական մարտի 21

1992 - Ստեփանակերտ ժամանեց Ֆրանսիայի սոցիալական և հումանիտար օգնության հարցերով նախարար Բեռնար Քուշները' ԼՂՀ-ում մարդասիրական միջանցք բացելու նպատակով: 1981 - Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը։ 1828 - Նիկոլայ 1-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին, որի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն: 1747 - Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք: 1615 - Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում:

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 208 | Ավելացրեց՝ armenlur | 21.03.2023 | 08:30 մարտի 21, Պատմության հայկական օրը