Պատմության հայկական օրը. ապրիլի 19


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հարկ վճարողի օրը

  • ՀՀ ազգային ժողովը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունեց Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Այսպիսով, ապրիլի 19-ը Հայաստանում նշվում է որպես հարկ վճարողի օր:
  • Ըստ փոփոխությունների՝ բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։
  • Այս տարի տոնը նշվում է առաջին անգամ։ Հարկ վճարողների օնլայն հարթակում արդեն առկա է շնորհավորանք-հիշատակումն այդ մասին։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1997 - Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվում է, կողմերը հաղորդում են տասնյակ զոհերի մասին, Ալիևն ու Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց են ունենում։

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հայկական ուժերը գնդակոծել են Աղջաբեդի շրջանը, Երևանը պնդել էր` Բաքուն է խախտել հրադադադարը` մի քանի ժամ կրակի տակ պահելով Տավուշի սահմանամերձ գյուղերը:
  • Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լարված այդ օրերին հեռախոսազրույց էին ունեցել և խոստացել, որ կհանձնարարեն իրենց հրամանատարներին խստորեն պահպանել երեք տարի առաջ կնքված հրադադարը:
  • Ըստ «Ազատության» արխիվի, Հ.Ալիևն այդ ժամանակ ասել էր` այն փաստը, որ հրադադարի համաձայնությունը հիմնականում պահպանվում է և այն էլ առանց միջազգային ուժերի, ցույց է տալիս, թե որքան անկեղծ են կողմերը, երբ հայտարարում են խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու` իրենց պատրաստակամության մասին:

1992 - ՀՀ Օրեն­քը Պե­տա­կան Զի­նան­շա­նի մա­սին. ՀՀ Կա­ռա­վա­րու­թյան 1920 թ. հու­լի­սին հաս­տա­տած զի­նան­շանն ըն­դու­նվեց որ­պես ՀՀ Պե­տա­կան Զի­նան­շան:
1982 - ASALA. Երկու պայթյուններ Վիեննայում Ֆրանսիայի դեսպանատան և ֆրանսիական «Էյր Ֆրանս» ընկերության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1980 - ASALA. Վնասազերծվում է Մարսելում Թուրքիայի հյուպատոսարանի վրա ուղղված հրթիռը։

  • Հայ Գաղտնի Բանակին առնչվող «Սև Ապրիլ 24 Քոմանտօ» խումբն ստանձնում է պատասխանատվությունը։

1970 - Վոլգայի ավտոգործարանում հավաքվեց առաջին ՎԱԶ 2101-ը։
1909 - 141 հայերի սպանություններ թուրքական բանակի զին­վոր­ների կողմից Անտիոքում (Կիլիկիա)։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Նատալյա Անդրեևա (Եփրիկյան, ծնվ. Թբիլիսի), դերասանուհի, պրոդյուսեր, «Comedy Woman» հեռուստանախագծի մասնակից, ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի չեմպիոն
1971 - Արայիկ Խանդոյան, Միայնակ Գայլ (ծնվ. Վերին Սասունիկ, մ. 2018), Արցախյան առաջին պատերազմի ազատության մարտիկ, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական և քաղաքական գործիչ
1964 - Ֆրեդերիկ Բալեքջյան (ծնվ. Լե Ռենսի, Ֆրանսիա), սցենարիստ, ռեժիսոր
1960 - Արա Գևորգյան (ծնվ. Երևան), երաժիշտ, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ

  • Արա Գևորգյանը համագործակցում է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Յան Գիլանը, Դեմիս Ռուսոսը, Պեդրո Էուստաչեն, Դանիել Դեքերը և այլք: Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Արցախ», «Ադանա», «Հայոց Աշխարհ»։
  • Գևորգյանը նաև ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի համար երաժշտություն է գրել «Ոսկե վանդակ» բալետի համար:

1945 - Լարի Գագոսյան (ծնվ. Լոս Անջելես), անտիկվար; հինգ պատկերասրահների սեփականատեր

  • Այս պահին Gagosian պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում աշխարհում ամենամեծն է:
  • Լարի Գագոսյանը աշխարհի թիվ մեկ արտ-դիլերն է։
  • Գագոսյանին անվանում են «համաշխարհային արվեստի արքա»։ Արևմուտքում նա հայտնի է իր խենթ գործարքներով, արագընթաց մեքենաների և գեղեցիկ կանանց հանդեպ սիրով։

1942 - Աբրահամ Տերյան (ծնվ. ԱՄՆ), հայագետ, լեզվաբան, աստվածաբան
1931 - Վահագն Ստամբոլցյան (ծնվ. Երևան, մ. 2011թ.), երգեհոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ
1899 - Ավետ Գաբրիելյան (ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 1983), ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Նրան Արամ Խաչատրյանը նվիրել է իր առաջին ստեղծագործությունը՝ «Պարը»։
  • 1984-ին նրա անունը շնորհվել է Երևանի երաժշտական դպրոցներից մեկին։
  • 1987-ին Հայաստանում հիմնադրվեց Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների մրցույթ։