Հայկական ապրիլի 24

2021 - Հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից հրապարակված նախագահական ամենամյա ուղերձում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված կոտորածը որակվեց «ցեղասպանություն»: 2003 - Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը: 1995 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 1985 - Հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ Ջորջ Դոքմեջյանի նախաձեռնությամբ Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 1993 - Հայաստանում գտնվող աշխարհահռչակ երգիչ, դերասանուհի Շերը՝ Շիրլին Սարգսյանը որպես քրիստոնյա, եղավ Էջմիածնի Մայր տաճարում, որպես հայ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապն հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ 1966 - Հայոց ցեղասպանության տարելիցին մի քանի տասնյակ մարդիկ գնում են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի և հիշատակի տուրք մատուցելու 1915թ. Ցեղասպանության զոհերին։ 1966 - Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանը և Շահեն Հարությունյանը հիմնում են Ազգային Միացյալ Կուսակցությունը՝ ԱՄԿ1965 - Երևանում առաջին անգամ նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 1948 - Երևանում կայացվեց Գարեգին Նժդեհին 25 տարվա բանտարկության դատապարտելու դատավճիռը՝ ժամկետը հաշվելով 1944 թ-ից։   775 - Արծն գյուղի ճակատամարտ (Բագրևանդ, Արածանիի ափին)։

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 238 | Ավելացրեց՝ armenlur | 24.04.2023 | 08:30 ապրիլի 24, Պատմության հայկական օրը