Հայկական ապրիլի 17

2018 - Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։ 1999 - Ի պաշտպանություն ամերիկյան ագրեսիայի ենթարկված սերբ ժողովրդի հայ կոմերիտականները Երևանի փողոցներում բարձրացրեցին ԱՄՆ նախագահ Քլինթոնի խրտվիլակը և սպառնում էին այրել այն։ 1982 - Երևանում բացվում է «Փառք աշխատանքին» հուշարձանը, որն առավելապես հայտնի է «Բանվորի արձան» անունով։ 1923 - Մեղրիի գավառի գործադիր կոմիտեն ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմին էր ներկայացրել իրադրությունը Զանգելանի շրջանում։ 1922 - Բեռ­լի­նում Արամ Եր­կա­նյ­ա­նի և իր ըն­կե­րոջ գն­դակ­նե­րից սպանվեցին հայ­կա­կան տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի և ջար­դե­րի կազ­մա­կեր­պիչ Բե­հաեդ­դին Շա­քի­րը և Ջե­մալ Ազմին։ 1909 - Կիլիկիայի Դորթյոլ գյուղի հայերը 10 օր հերոսաբար կռ­վե­լով` հետ են մղում թուրքական բանակի հարձակումը։ 1904 - Սասունցիներից հուժկու հարված ստանալուց 2 օր անց թուրքական բանակը, համալրվելով թնդանոթներով, հար­ձակվում է 20.000 բնակչություն ունեցող Գելիեգուզան գյուղի վրա։

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 237 | Ավելացրեց՝ armenlur | 17.04.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, ապրիլի 17