Պատմության հայկական օրը. ապրիլի 17


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2018 - Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։

  • Թավշյա հեղափոխության առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ 

2012 - Անձնագրերի և վիզաների վարչության պետը վստահեցնում է, որ ընտրությունների ժամանակ անձնագրերի պակաս չի լինի, թեև մինչ այդ խոսվում էր այն մասին, որ անձնագրերի սղությունը բացատրվում է ընտրությունների առիթով շրջանառության մեջ մտած մի քանի հազար կեղծ անձնագրերի առկայությամբ։
2008 - Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ՀՀ  կառավարությունը որոշեց մայիսի 1-ից դադարեցնել բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը։

  • Արդյունքում` ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն սկսեցին վճարել 84 դրամ։ «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ «Գազպրոմի» հետ նախատեսվում է քննարկել 3 տարվա կտրվածքով գազի սակագները։

2008 - ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևը` Հայաստանին «Ժողո­վր­դավարության ուղի» վերադարձնելու համար։
2000 - Հոկտեմբերի 27-ին զոհված պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվում Երևանի Մարզահամերգային համալիրը, Երևանի մետրոպոլիտենը և գլխավոր պողոտան։ 
1999 - Վերաբացվեց Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն անձամբ օծեց Գարեգին Առաջին կաթողիկոսը։ 
1999 - Ի պաշտպանություն ամերիկյան ագրեսիայի ենթարկված սերբ ժողովրդի հայ կոմերիտականները Երևանի փողոցներում բարձրացրեցին ԱՄՆ նախագահ Քլինթոնի խրտվիլակը և սպառնում էին այրել այն։ 

  • Ամերիկյան դեսպանատան տարածքում նրանց սպասող քաղաքացիական հագուստով անհայտ անձինք թռցրեցին Քլինթոնի խրտվիլակն ու փախան:  

1993 - Լևոն Տեր-Պետրոսյանն ստորագրեց «Լեզվի մասին» Հայաստանի հանրապետության օրենքը։

  • Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

1982 - Երևանում բացվում է «Փառք աշխատանքին» հուշարձանը, որն առավելապես հայտնի է «Բանվորի արձան» անունով։ 

  • Հուշարձանի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն էր։
  • 1997 թվականին 11-մետրանոց արձանը ապամոնտաժվեց և մասնատվեց։

1923 - Մեղրիի գավառի գործադիր կոմիտեն ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմին էր ներկայացրել իրադրությունը Զանգելանի շրջանում։

  • Զեկուցագրում նշված էր, որ թեև երկու տարուց ավելի էր, ինչ հաստատվել էր խորհրդային իշխանություն, սակայն տպավորություն էր, թե այնտեղ ոչինչ չի փոխվել։
  • «...Գավառամասի աշխատակից «խորհրդային պաշտոնյաները» մուսավաթիստական բեգական ոգով տարված շովինիստներ են։ ...Բոլոր այդ «խորհրդային պաշտոնյաները» ծեծում և հալածում են աղքատ գյուղացիությանը։ ...Ահա մի շաբաթ է, Նյուվադի գյուղի ներկայացուցիչները դարձյալ գալիս են Մեղրու Գավգործկոմ և հայտնում, որ Զանգիլանի շրջգործկոմի նախագահը եկել է գյուղ և ժողովրդին նեղություն է տալիս՝ հայտարարելով, որ մենք իրավունք չունենք ենթարկվել Մեղրու շրջանին։ Նման աննորմալ երևույթին վերջ տալու համար Մեղրու Շրջգործկոմը ուղարկում է յուր ներկայացուցիչը Նյուվադի՝ տեղում պարզելու հարցը։ Ընկերը հասնելով՝ տեսնում է որ հիշյալ նախագահը ինչ-որ ժողով է հրավիրել գյուղում՝ հավաքելով իր շուրջը մի քանի կուլակներ»։

1922 - Բեռ­լի­նում Արամ Եր­կա­նյ­ա­նի և իր ըն­կե­րոջ գն­դակ­նե­րից սպանվեցին հայ­կա­կան տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի և ջար­դե­րի կազ­մա­կեր­պիչ Բե­հաեդ­դին Շա­քի­րը և Ջե­մալ Ազ­մին։

  • Ջեմալ Ազմիին հրամայել էր Տրապիզոնում 15.000 հայ երեխաների ծովում խեղդել։ Սպանվել է նաև «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրիի թիկնապահներից մեկը:

1909 - Կիլիկիայի Դորթյոլ գյուղի հայերը 10 օր հերոսաբար կռ­վե­լով` հետ են մղում թուրքական բանակի հարձակումը։

  • Գյու­ղի շրջափակումը վերացվում է բրիտանական փոխ­կոն­սուլի միջամտությամբ։

1904 - Սասունցիներից հուժկու հարված ստանալուց 2 օր անց թուրքական բանակը, համալրվելով թնդանոթներով, հար­ձակվում է 20.000 բնակչություն ունեցող Գելիեգուզան գյուղի վրա։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Նինա Մելիք-Դավթյան (ծնվ. Լենինգրադ), դաշնակահար, երաժշտագետ, դասախոս, արվեստագիտության թեկնածու, ՀՀ գիտության և կրթության վաստակավոր աշխատող (2017)

  • Ուսումնասիրում է հայկական երաժշտական ավանդույթները՝ ռուս-հայկական փոխգործակցության կտրվածքով։

1978 - Ելենա Շուվաևա-Պետրոսյան (ծնվ. Բոլշոյ Մորեց, Ռուսաստան), բանաստեղծուհի, գրող; «Քնարական կիրակի 2004»-ի թագուհի։
1975 - Էդգար Ասատրյան (ծնվ. Երևան), կարատեիստ, մարզիչ, 5 դան, սև գոտի, «ԿԻՈԿՈՒՍԻՆԿԱՅ-կանբուդո կարատե-դոյի «ՍԱՄՈՒՐԱՅ» ֆեդերացիայի նախագահ
1947 - Սերգեյ Մելքոնյան, արվեստաբան, «Արլեկին» միջազգային թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը
1933 - Լորիս Չոբանյան (ծնվ. Մոսուլ, Իրաք), պրոֆեսիոնալ դիրիժոր, կիթառահար և լյութնահար, լյուտնիի և կիթառի դասախոս
1932 - Կարեն Դեմիրճյան (ծնվ. Երևան, մ. 1999), քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Ազգային հերոս
1927 - Մարգո Ղուկասյան (ծնվ. Լենինական, մ. 2013), գրող, ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1986)
1924 - Սաբիր Ռիզաև (ծնվ. Երևան, մ. 1978), կինոքննադատ, կինոգետ, սցենարիստ և թատերագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1915 - Ռեգինա Ղազարյան (ծնվ. Երևան, մ. 1999), քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ

  • Երևանում բացվել է Չարենցի ձեռագրերի փրկիչ Ռեգինա Ղազարյանի պատվո հուշատախտակը:

1904 - Դավիթ Մալյան (ծնվ. Զակատալա, մ. 1976), թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1936), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1892 - Սուսաննա Գալիկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1972), դաշնամուր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
1892 - Բենջամին Բժիկյան (ծնվ. Կարս, մ. 1977), ռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ