Պատմության հայկական օրը. ապրիլի 10


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2017 - «Եթե ղարաբաղյան խնդրի ավելի շահեկան լուծման հնարավորություն լիներ, գուցեև կարելի էր համաձայնել պատերազմասերների և ոչմիթիզհողականների պնդումներին։ Սակայն գործընթացի ձգձգումը և ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որևէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ, կրկնում եմ, ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է և մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ»Լևոն Տեր-Պետրոսյան։
2001 - Վանո Սիրադեղյանը գրել է. «Հայաստանի մթնոլորտը կարիք ունի միանգամից մաքրվելու ասիական բաղնիքի այն գարշահոտից,որը կախված է մնում օդում աշխարհազորի և մեդրեսների սաների  խմբակային ու զանգվածային լոգանքից հետո: Տրամաբանական ավարտը անհրաժեշտ է, որ ժողովուրդը հասկանա, որ գերագույն ազգային գաղափարը ունեցած երկիրը շենացնելն է: Եվ, որ երկիրը մարդու նույն տունն է, ոչ թե ապուպապի գերեզմանին կից սպասարկող անձնակազմի բուտկա»:
2001 - Քի Վեսթում չորս օր շարունակված բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մեկնեցին Վաշինգտոն` նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելու:

  • Երեք նախագահների համատեղ հանդիպում, սակայն, այդպես էլ չեղավ. Ալիևն ու Քոչարյանը առանձին֊առանձին բանակցեցին Սպիտակ տան ղեկավարի հետ, ինչը հուշում էր, որ կողմերին չի հաջողվել ցանկալի արդյունք արձանագրել:
  • Տարիներ անց Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը պնդել էր` Ադրբեջանի նախագահը այդ օրերին պատրաստ էր գնալ տարածքային զիջումների:
  • Ֆլորիդայից վերադառնալով Բաքու` Հ. Ալիևը էլ ավելի կոշտացրեց դիրքորոշումը, բանակցային գործընթացը փաստացի մտավ փակուղի:

2001 - Բացվեց Հայ-իրաքյան բարեկամության կենտրոնը, որն աջակցելու էր  իրաքահայ համայնքին։

  • Հայ և իրաքյան գործարարները համագործակցում են նավթ՝ սննդամթերքի դիմաց ծրագրի շրջանակներում։  

2000 - «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Սիրիական ավիաուղիների Բոինգ ինքնաթիռը, որը բերել էր սիրիական օդագնացության ներկայացուցիչներին։ 

  • Երևան-Հալեպ-Երևան ուղևորափոխադրումներում հայկական ավիաուղիների մենաշնորհին վերջ էր տրվում։ Նոր ավիափոխադրողի գալուստը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Սարգսյանը համարեց որպես բարեկամության ամրապնդման մի քայլ։

1998 - ՀՀ Վարչապետ նշանակվեց Արմեն Դարբինյանը։
1992 - 
Ստեփանակերտ ժամանեց ՌԴ արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևը:
1992
 - Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերը իրականացրին խաղաղ բնակչության կոտորած։

  • Ըստ տարբեր տվյալների, Մարաղայում սպանվել է ավելի քան 57 քաղաքացիական անձ, և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին:

1961 - Տեղի ունեցավ «Նվագախմբի տղաները» հերոսական կատակերգության մոսկովյան պրեմիերիան։
1941 - Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն ստանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահի պաշտոնը:
1840 - Նիկոլայ Ա-ի հրամանով Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։

  • 1828-ի մարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը, որի տարածքը մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ, դադարեց գոյություն ունենալ։
  • Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Դավիթ Քեոսայան (ծնվ. Մոսկվա), պրոդյուսեր, դերասան, սցենարիստ, բեմադրող ռեժիսոր

  • Էդմոն Քեոսայանի որդին:

1957 - Գուրգեն Մելքոնյան (ծնվ. Մոլալա, Արցախ), հայ ռազմական գործիչ, ազատամարտիկ, գեներալ-լեյտենանտ
1950 - Նիկոլայ Իոաննիսյան (ծնվ. Դոնի Ռոստով), կոմպոզիտոր, Դոնի Ռոստովի առաջին պրոֆեսիոնալ ջազ դաշնակահարներից, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2007)
1947 - Դանիել Բիլալյան (ծնվ. Փարիզ), ֆրանսիական հեռուստատեսության խմբագիր և հեռուստահաղորդավար; Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (2005)
1940 - Ֆելիքս Վերանյան (ծնվ. Երևան, մ. 2009), խորհրդային և հայ մարզիչ, ՀԽՍՀ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ
1937 - Հենրիկ Անասյան, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ
1932 - Օմար Շարիֆ (ծնվ. Ալեքսանդրիա), եգիպտացի դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր և «Օսկար» մրցանակի թեկնածու

  • 1991-ին խաղացել է «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելու համար Օմար Շարիֆին արգելել են մուտք գործել Թուրքիա։

1927 - Ալեքսեյ Հեքիմյան (ծնվ. Բաքու, մ. 1982), երգահան-երգահան, միլիցիայի գեներալ-մայոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

  • Հեքիմյանի երգերը կատարել են Լյուդմիլա Զիկինան, Իոսիֆ Կոբզոնը, Վախթանգ Կիկաբիձեն, Մուսլիմ Մագոմաևը, Լև Լեշչենկոն, Նիկոլայ Գնատյուկը, Աննա Գերմանը, Գեորգի Մինասյանը, Լուսինե Զաքարյանը, Սոֆիա Ռոտարուն, Նանի Բրեգվաձեն, «Սամոցվետի», «Պլամյա» համույթները և այլ հայտնի կատարողներ:

1910 - Հարություն Կալենց (ծնվ. Կյուրին, Թուրքիա, մ. 1967), թատերական նկարիչ, քանդակագործ, գրաֆիկ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963)
1908 - Սուրեն Երեմյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1992) պատմաբան, հայագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
1903 - Վազգեն Անդրեասյան (ծնվ. Խազարի, Օսմանյան կայսրություն, մ. 1995), ֆրանսիացի ինժեներ, գրող և հասարակական գործիչ

  • 1924-ի հուլիսին Մարսելում հիմնել է Homenetmen մասնաճյուղը և Ֆրանսիայում հայ հետախույզների առաջին ջոկատը։ 

1874 - Խաչատուր Բուգայան (ծնվ. Բոլշիե Սալի, մ. 1938), քահանա, քաղաքական հալածանքների զոհ
1834 - Եղիա Տինտեսյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1881), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ, հրատարակիչ և հասարակական գործիչ

  • Հրատարակել է «Նվագք Հայկականք» երաժշտական ամսագիրը։