Պատմության այս օրը. հունիսի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Մեծ Բրիտանիայի քաղաքացիները համազգային հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկում թագավորության՝ Եվրամիությունից դուրս գալուն։
2004 - Ճապոնիայի ղեկավարությունը որոշում է թույլ տալ մարդկային էմբրիոնների կլոնավորումը հետազոտական նպատակներով։
1998 - Աշխարհում առաջին անգամ իրականացվեց մարդկային ուղեղի փոխպատվաստում։
1985 - Ահաբեկիչները պայթեցրին Air India ընկերության Boeing 747 ինքնաթիռը։

  • Զոհվեց 329 մարդ։ Սա մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ինքնաթիռի՝ պատմության ամենախոշոր պայթյունն ու ահաբեկչությունն է եղել։

1975 - Վանկուվերում ելույթի ժամանակ Էլիս Կուպերն ընկնում է բեմից ու կոտրում 6 կողերը։

  • Երաժշտի շրջագայությունը կոչվում էր «Բարի գալուստ իմ մղձավանջ»։

1964 - Արթուր Մերլին և Ռիչարդ Քներն արտոնագրեցին մարմնամարզության օղակը:
1944 - Հայրենական Մեծ պատերազմ։ Խորհրդային զորքերը սկսում են «Բագրատիոն» գործողությունը, որի ընթացքում ազատագրվում են Բելառուսը ու Լիտվայի մեծ մասը։
1894 - Փարիզում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ ստեղծ­վեց Օլիմպիական Միջազգային Կոմիտեն։
1868 - Քրիստոֆեր Լաթամ Շոուլզն արտոնագրեց առաջին գրամեքենան։
1865 - ԱՄՆ-ում ավարտվում է քաղաքացիական պատերազմը։
1846 - Ադոլֆ Սաքսն արտոնագրեց սաքսոֆոնը։
1840
- Անգլիական պառլամենտը ընդունում է Վերին ու Ստորին Կանադաների միավորման մասին օրենքը։
1803 - Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրեց առաջին շո­գենավը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ