Պատմության հայկական օրը. ապրիլի 13


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2019 - Բաթում քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ): Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրեց նախ 209 կգ, հետո չբարձրացրեց 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը  հրում նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

2013 - Հանրապետական կուսակցության ներկայացուցչները գովաբանում են նախագահական ընտրություններից հետո բորբոքված ժողովրդին աղոթքի տարած և տուն ուղարկած նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆիի Հովհաննիսյանի գործողությունները։
2007 - Նիկոլ Փաշինյանի «Իմպիչմենթ» շարժումը արտոնված հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում։

  • Ելույթ ունեցողներն ասում են, որ մեր երկրի բոլոր խնդիրները նրանից են, որ Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ նախագահ չէ։

2004 - Իշխանությունը Բաղրամյան պողոտայում շրջափակեց Ռոբերտ Քոչարյանի հեռացումը պահանջող հազարավոր անպաշտպան ցուցարարներին և էլեկտրաշոկերով, ռետինե մահակներով, ջրցան մեքենաներով, մետաղյա բեկորներով կցված պայթուցիկներով հարձակվեց նրանց վրա։ 

  • Առաջին անգամ իշխանությունն այստեղ փորձարկեց ցուցարարներին հետապնդելու և ծեծելու մշակույթը։ Բռնության ենթարկվեցին լրագրողներ, որոնց անձամբ թիրախավորում էր փոխոստիկանապետ Հովաննես Վարյանը։
  • Տասնյակ անզեն մարդիկ տեղափոխվեցին հիվանդանոցներ, ձերբակալվեցին ընդդիմադիր գործիչներ ու պատգամավորներ, ջարդուխուրդ արվեցին նրանց գրասենյակները։ 

2000 - Հայ և վրացի մաքսավորները ահազանգեցին, որ Հայաստանի ու Վրաստանի սահմանամերձ տարածքներում առանց մաքսային ստուգումների իրականացվող առևտրաշրջանառությունը երկու երկրների պետական բյուջեները վնասում է 2,5 միլիոն դոլարով։
1991 - Երևանի Հանրապետության հրապարակից հեռացվեց Լենինի արձանը։
1983 - Երեկոյան «Աէրոֆլոտի» Як-40 ինքնաթիռը կործանվում է Լենինականի (Գյումրի) օդանավակայանից 41 կիլոմետր հեռավորության վրա՝ բախվելով լեռան լանջին։ Զոհվում են անձնակազմի 4 անդամը և 17 ուղևորը։

  • Հետաքննող հանձնաժողովի եզրակացության մեջ ասված էր, որ ավիավթարի պատճառը դիսպետչերների և ինքնաթիռի անձնակազմի կողմից Լենինականի օդանավակայանում թռիչքների իրականացման ուղեցույցի կոպիտ խախտումներն էին, ինչի հետևանքով ինքնաթիռը ժամանակից շուտ սկսել էր վայրէջքը օդանավակայանի տարածքից դուրս։

1926 - Երևանում տեղի ունեցավ Հայֆիլմի առաջին «Նամուս» ֆիլմի պրեմիերան։
1904 - Թուրքական բանակը հարձակում գործեց Գելիեգուզան գյուղի վրա։

  • Անհավասար մարտի ժամանակ զոհվում է ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ Հրայր Դժոխքը։

1386 - Լենկ-Թեմուրի զորքը գրավում է Թավրիզը, ապա մտնում Սյունիք, գրավում Նախիջևանը, պաշարում Երնջակի բերդը, ասպատակում Մեծ ու Փոքր Սյունիքները և Այրարատը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Արամ Ռուստամյանց (ծնվ. Դոնի Ռոստով), դաշնակահար, գործիքավորող, ԴԴՇ տնօրեն: Կ. Նազարետովա, ՄՈԿՑ-ի տնօրեն Կ. Նազարետովա, Համառուսաստանյան երաժշտական ընկերության վաստակավոր գործիչ (2001)
1963 - Գարի Կասպարով (ծնվ. Բաքու), շախմատիստ, քաղաքական գործիչ, աշխարհի վեցակի չեմպիոն, օլիմպիական յոթակի չեմպիոն, «Շախմատային Օսկարի» յոթակի դափնեկիր՝ որպես «Տարվա լավագույն շախմատիստ»
1945 - Անդրեյ Գևորգյան, հայկական արմատներով ուկրաինացի կոմպոզիտոր
1935 - Միքայել Գասպարյան (ծնվ. Մոսկվա, մ. 2005), գրականագետ, դասական բանասիրության մասնագետ
1928 - Վերա Հակոբյան (ծնվ. Էջմիածին, մ. 2017), ասմունքող, ռադիոհաղորդավարուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1926 - Գրիգոր Աղասյան (ծնվ. Երևան), գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր
1919 - Հրանտ Գրիգորյան (ծնվ. Սուխում, մ. 1962), կոմպոզիտոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)

  • Գրիգորյանի ֆոլկլորային ձայնագրությունների մեծ մասը հրապարակվել է «Երգում է Յակուտիան» ժողովածուում, որի պատրաստումն ու թողարկումը Գրիգորյանի մեծ վաստակն է:
  • Գրիգորյանը մշակել է նաև հայկական, ռուսական և կորեական երգեր։

1919 - Գուրգեն Շատվորյան (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 1975), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (դասական ըմբշամարտ), աշխարհի չեմպիոն (հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ), ԽՍՀՄ չեմպիոն (հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ)
1914 - Հրաչ Բուջիկանյան, հայ թարգմանիչ
1909 - Սուսաննա Խաչատրյան, խաղողագործ-սելեկցիոներ
1905 - Հակոբ-Գրիգոր (Ճրճրյան Հակոբ Գրիգորի), թարգմանիչ, հրապարակախոս
1879 - Առնոլդ Մարգուլյան (ծնվ. Կիև, մ. 1950), օպերային դիրիժոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ
1849 - Հարություն Աբելյան (մ. 1921), հայ քիմիկոս, Ցյուրիխի հայ համայնքի պատվավոր նախագահ
1800 - Կարապետ Փափազյան, կոմպոզիտոր և դիրիժոր