Պատմության հայկական օրը. մայիսի 19


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Պուտինը և Ալիևը քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը։
2021 - Հնդկաստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին կոչ է անում հետ քաշել զորքը
2011 - Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մոտ անցկացվում էր ընդդեմ օտարալեզու դպրոցների ակցիան։
2008 - Սերժ Սարգսյանը հանդիպեց «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերի հետ, որի ընթացքում քննարկվեց գազի սակագնի և գնագոյացման հարցը։

  • Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև 2011թ. գազի սակագնի փոփոխությունը համաձայնեցնել քայլ առ քայլ` հաշվի առնելով «Հայռուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության 72 տոկոս բաժնեմասը։

2001 - Կոմկուսի հրավիրած հանրահավաքի մասնակիցները տեղեկացան, որ Ռուսաստան-Բելառուսին Հայաստանի անդամակցության հարցի ընդգրկումն ԱԺ լիագումար նիստի օրակարգ տապալվել է, երթով շարժվեցին խորհրդարանի շենքի ուղղությամբ, սակայն, պատգամավորներն արագորեն լքեցին շենքի տարածքն այլ մուտքով։
2001 - Արտգործնախարար Վարդան Օսկանյանն Ազգային Ժողովում արդարանում էր, թե ինքը «օքուփայթ» բառն օգտագործել է՝ մտովի թարգմանելով այն անգլերենից, այսինքն՝ զբաղեցված իմաստով և երբեք էլ այն կարծիքին չի եղել, թե հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող Արցախին հարակից տարածքները գրավյալ են։ 
1997 - Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինը զանգահարում է Հայաստանի, Ադրբեջանի նախագահներին ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդին` հորդորելով հստակ ջանքեր գործադրել `ռազմական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։

  • «Ինտերֆաքսը» հաղորդել էր` Ելցինը առաջարկել էր երեք կողմերին կարգավորման շուրջ բանակցությունների հետ մեկտեղ քննարկել Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը:

1997 - ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվում Հենրիկ Խաչատրյանը, ով Ռ. Քոչարյանի իշխանավարության հենց առաջին օրերին մահացավ՝ կասկածելի ինքնասպանության հանգամանքներով։
1997 -
«Միսս Հայաստան» մրցույթի հաղթող Անգելինա Բաբաջանյանը, ի թիվս այլ մրցանակների, ստացավ նաև տիեզերքում իր անունով աստղ անվանակոչելու վկայագիր։
1992 - ԵԱՀԽ (ԵԱՀԿ) ղեկավարները հերթական՝ 10-րդ նիստն են անցկացնում՝ Ղարաբաղի հարցով Մինսկի համաժողովին ընդառաջ:

  • Կազմակերպության անդամները, այդ թվում` Հայաստանը կողմ էին հավաքը հնարավորինս մոտ ժամկետում անցկացնելուն, Ադրբեջանը , սակայն, նախապայման էր դնում`մինչ այդ հայկական զորքերը պետք է դուրս գան Լաչինից ու Շուշից: Կողմերը ընդհանուր հայտարարի չեն գալիս, բանակցությունները հետաձգվում են երեք օրով :

1971 - Բացվեց Երևանի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
1915 - Վանի մեկամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
1817 - Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով:

  • Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Հովհաննես Գաբուզյան (ծնվ. Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (առավելագույն վարկանիշը՝ 2622)
1971 - Արմեն Գրիգորյան (ծնվ. Երևան), հայ դուդուկահար
1960 - Նոննա Աղաջանովա (ծնվ. Թբիլիսի), ռեժիսոր, պրոդյուսեր

  • "Tvist" ստուդիայի հիմնադիրը, ղեկավարը և գաղափարական ոգեշնչողը:

1953 - Շավարշ Կարապետյան (ծնվ. Կիրովական), Հայաստանի հերոս, լողորդ, աշխարհի 17-ակի չեմպիոն, ստորջրյա լողի Ռուսաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ

  • Համաշխարհային ճանաչում ձեռք է բերել ոչ այնքան մարզական հաջողությունների, որքան իր խիզախության, ազնվության և հերոսության պատճառով:
  • Խորհրդային մարզիկներից առաջինն է «Ֆեր փլեյ» մրցանակ ստացել «արդար խաղի» մրցանակը, թեև իր սխրանքը կատարել է ոչ մարզական ասպարեզում։
  • Նրա անունով է կոչվել 3027 Shavarsh աստերոիդը (անգլ. ՝ 3027 Shavarsh)։

1953 - Հենզել Հակոբյան (ծնվ. Գյումրի), հայ նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ

  • Իր հայրենի քաղաքում նա ծանոթացել է Ջորջ Բայրոնի անվան դպրոցի բացմանը ժամանած Մարգարեթ Թեթչերի հետ։

1942 - Դենիս Դոնիկյան (ծնվ. Ֆրանսիա), գրող, նկարիչ
1938 - Իգոր Տեր-Հովհաննիսյան (ծնվ. Կիև), հայ խորհրդային հեռացատկորդ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ

  • Սահմանել է աշխարհի 2, Եվրոպայի՝ և ԽՍՀՄ 11 ռեկորդ։
  • Իգոր Տեր-Հովհաննիսյանը դասվում է թեթև ատլետների այն սակավաթիվ խմբին, որոնք վաստակել են «սպորտի լեգենդ» կոչվելու իրավունքը։ Նա խորհրդային հեռացատկորդներից առաջինը դարձավ օլիմպիական մրցանակակիր, իսկ հետո կրկնեց այդ հաջողությունը։

1933 - Լուիզ Սիմոն Մանուկյան (ծնվ. Դեյթրոտ, Միչիգան, ԱՄՆ, մ. 2019), ֆիլանտրոպ, բարերար, Ալեք Մանուկյանի դուստրը

  • 1979-ին Լուիզ Սիմոնը Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի խորհրդի անդամ է, առաջին կինն է նման բարձր պաշտոնում:
  • Լուիզ Սիմոնը և նրա եղբայրը՝ Ռիչարդ Մանուկյանը, 2000-ին 2 մլն դոլար են հատկացրել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի կառուցման համար։

1933 - Վիլեն Աստվածատրյան (ծնվ. Երևան, մ. 2006), խորհրդային գիտնական և մանկավարժ, մանկաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

  • 1996-ին ամերիկյան կենսագրական ընկերությունը Վիլեն Աստվածատրյանին ճանաչել է «Տարվա մարդ»։

1930 - Վերնոն Ահմաջյան (ծնվ. Ուիթենսվիլի, Մասաչուսեթս, ԱՄՆ, մ. 2012), քարքարոսաբան, Քլարկի համալսարանի ականավոր պրոֆեսոր

  • 1996-ին Ահմաջյանն արժանացել է քարքարոսաբանների միջազգային ասոցիացիայի Ախարիուսի մեդալի:

1928 - Սերգեյ Մերգելյան (ծնվ. Սիմֆերոպոլ, մ. 2008), մաթեմատիկոս, ակադեմիկոս

  • Մերգելյանը մեծ ներդրում է ունեցել Հայկական մաթեմատիկական դպրոցի զարգացման, հաշվողական տեխնիկայի ստեղծման և մաթեմատիկական մեքենաների կառուցման գործում։

1927 - Գարիկ Բանդուրյան (ծնվ. Կրասնոդարի երկրամաս, մ. 1998), բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1913 - Մկրտիչ Կորյուն (Կորյուն Գրիգոր Մկրտչյան, ծնվ. Կարս, մ. 1984), առակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

  • Տպագրվել է Մկրտիչ Կորյունին մոտ հինգ հարյուր առակ, որոնք աչքի են ընկնում ինքնատիպ կառուցվածքով, իրատեսական պարզությամբ և գաղափարական հարստությամբ։

1903 - Վահրամ Ալազան (Գաբուզյան, ծնվ. Վան), գրող

  • 1915-ին, Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի զանգվածային կոտորածներից հետո, նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան։

1901 - Լևոն Խաչատրյան (մ. 1968), Մոսկվայի ռադիոկոմիտեի մենակատար, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբայրը։
1892 - Համո Բեկնազարյան (ծնվ. Երևան, մ. 1965), կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)

  • Նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։
  • Խաղացել է ավելի քան 100 դեր ռուսական կինեմատոգրաֆում։

1862 - Կոնստանտին Թումանով (Թումանյան, մ. 1933), իշխան, գեներալ-լեյտենանտ

  • Վրացացած հայկական տոհմի հետնորդն է, որը սկիզբ է առնում Մամիկոնյան հին հայկական իշխանապետությունից։