Պատմության հայկական օրը. մայիսի 17


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
2016 - Ալիև-Սարգսյան բանակցություններից ժամեր անց, ըստ հայկական կողմի, Ադրբեջանը խախտում է հրադադարը:

  • Ստեփանակերտը հաղորդում է շփման գծում զոհված զինծառայողի մասին, Ադրբեջանը պնդում է, թե իր զինված ուժերը որևէ գործողության չեն մասնակցել:

2013 - Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպում են Կրակովում: Բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա։

  • «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում Մամեդյարովը պնդել էր` բանակցային գործընթացը սառեցված է: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են հանդիպել` այդ հանդիպումներում արդեն մեկուկես-երկու տարի է` չկան առարկայական քննարկումներ:
  • Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին «Ազատությանն» ասել էր` «2007 ին ներկայացված սկզբունքները ընդունելի էին Հայաստանի համար, իսկ 2009-ին ներկայացված փաստաթղթի նախագիծը ընդունելի էր Ադրբեջանի՛ համար, թեև «սատանան, իհարկե, դետալների մեջ է»:

2005 - Արտգործնախարարների`մեկը մյուսին հաջորդած շփումներից հետո Վարշավայում հանդիպում են նախագահներ Ի. Ալիևն ու Ռ. Քոչարյանը: Բանակցությունները շարունակվում են մոտ երեք ժամ։

  • Հանդիպման մեկնարկին` մոտ կես ժամ, նախագահների հետ են լինում ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները: Դիվանագետները նախագահների սեղանին են դնում կարգավորման «շրջանակային համաձայնագիրը»` հիմնարար սկզբունքները, որոնց վրա էլ պետք է հենվեր վերջնական համաձայնությունը:
  • Ալիևն ու Քոչարյանը տեսակետներ չեն հայտնում, բայց` հանձնարարում են իրենց արտգործնախարարներին շարունակել հանդիպումները:

1992 - Թեհրանը դադարեցնում է միջնորդական առաքելությունը։
1877 - Ռուսական զորքերը Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը։
1858 - Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։
1851 - Գրիգոր Օտյանը Սկյութարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»:

  • «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկներն անվճար կդաստիարակվեն:

1827 - Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Քրիստինե Մանգասարյան (ծնվ. Երևան), հայ ֆուտբոլիստուհի, կիսապաշտպան

  • Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Առաջին հայ ֆուտբոլիստուհին, ով պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Արևմտյան Եվրոպայի ակումբի հետ։

1981 - Կամիլա (ծնվ. Երևան), բանաստեղծուհի, դաշնակահարուհի
1967 - Մնացական Իսկանդարյան (ծնվ. Լենինական), հունահռոմեական ոճի ըմբիշ, մարզիչ, աշխարհի չեմպիոն (1990, 1991, 1994), Եվրոպայի չեմպիոն (1991), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2000)
1956 - Երվանդ Զորյան (ծնվ. Հալեպ), Հայկական առաջին վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) նախագահ, IEEE TTTC նախագահ, Synopsys, Inc գլխավոր ճարտարապետ 
1946 - Գալինա Ստարովոյտովա (ծնվ. Չելյաբինսկ, մ. 1998), ռուս քաղաքական և պետական գործիչ, իրավապաշտպան, ազգամիջյան հարաբերությունների մասնագետ

  • 1990-ին Գալինա Ստարովոյտովան դարձավ նաև Սանկտ Պետերբուրգից ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր: Հաղթել է ընտրություններում, ինչպես և Հայաստանում, ստանալով ձայների երեք քառորդը։ Աշխատել է Միութենական և Ռուսական խորհրդարաններում միաժամանակ։

1945 - Արամ Հայրապետյան (ծնվ. Կիրովական), քրոմատագրման նոր տեխնոլոգիայի գյուտարար
1940 - Ռազմիկ Այդինյան (ծնվ. Լորուտ, մ. 2002), փիլիսոփա, պրոֆեսոր Սանկտ Պետերբուրգի հումանիտար համալսարանի արհմիությունների
1918 - Միրել Շահինյան (ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 2012), նկարիչ

  • Գրող Մարիետա Շահինյանի և Հակոբ Խաչատրյանի դուստրը։

1911 - Կիրիլ Շչելկին (Կիրակոս Մետաքսյան, ծնվ. Թիֆլիս, մ. 1968), Չելյաբինսկ-70 միջուկային կենտրոնի առաջին գիտական ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր

  • Նրա գիտական գաղափարները օգտագործվում են նաև այժմ, մասնավորապես, նկարագրելով նոր դասեր երևույթների, ինչպիսիք են ջերմային միջուկային Gorenje ժամանակակից համակարգերի կամ նեյտրոնային աստղերի մթնոլորտների զարգացման X-ray բռնկումների։
  • Շչելկինի պատվին անվանվել է Ղրիմի Լենինյան շրջանի Շչելկինո քաղաքը, որը հիմնադրվել է 1978-ի հոկտեմբերին ՝ որպես Ղրիմի ԱԷԿ-ի շինարարների Ավան:

1907 - Հակոբ Մանուկյան (ծնվ. Ախալցխա. մ. 1982), Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարար
1899 - Անիտա Կոնտի (Կարագոշյան, Անիտա Կոնտի-Կարագոշյան, ծնվ. Էրմոնտ, մ. 1997) ազգությամբ հայ ֆրանսիացի հետազոտող, լուսանկարիչ, առաջին կին օվկիանոսագետը

  • Մեծ գիտնական, օվկիանոսների և ծովային խորությունների հետազոտող Ժակ Իվ Կուստոն խոստովանել է, որ առանց Անիտա Կոնտիի, պարզապես անհնար կլիներ կազմակերպել և ստեղծել Մոնակոյի Հայտնի օվկիանոսագիտական թանգարանը:
  • Անիտան ֆոտոխցիկով ձեռքին շրջում էր աշխարհով մեկ։ Ստեղծել է յուրահատուկ ալբոմներ Շոտլանդիայի, Իսլանդիայի, Գրենլանդիայի մասին։

1891 - Կոնստանտին Արցեուլով (ծնվ. Յալթա, մ. 1980), գիտնական, օդաչու, պլաներների առաջին խորհրդային կոնստրուկտորը, առաջին կործանիչ-ռմբակոծիչի փորձարկողը

  • Ծնվել է ծովագնաց Կոնստանտին Արցեուլովի և Հովհաննես Այվազովսկու դուստր Ժաննա Արցեուլովայի ընտանիքում։

1883 - Դանիել Ղազարյան (ծնվ. Շուշի, մ. 1958), կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1944), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)