Պատմության հայկական օրը. մայիսի 16


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը։
2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը պարտության հասցրած քաղաքական ուժերի վարքագիծը համեմատեց խաղամոլի վարքագծի հետ։

  • Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ:
  • 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը և երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը: Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ, եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը: Պատկերավոր ասած՝ նրանք դրսևորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցրելով նաև արդեն շահածը»:

2017 - Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված են հասցնում ղարաբաղյան դիրքերին «Սպայկ» տեսակի իսրայելական հեռակառավարվող հրթիռներով, որոնք վերջին անգամ կիրառվել էին2016֊ի ապրիլյան պատերազմի ժամանակ։

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հարձակման հետևանքով մեկ «ՕՍԱ» համալիր է ոչնչացրել, մեկ լիցքավորող մեքենա և դրանք սպասարկող անձնակազմը։Հայկական կողմը հերքում է այդ պնդումները:«Հրթիռով փորձել են խոցել զինտեխնիկա` հակաօդային միջոց, որը այդքան չի վնասվել: Այրվել է ուրիշ մեքենա, որ ոչ մի կապ չունի զենիթահրթիռային «ՕՍԱ» համակարգի հետ, և մարդկային կորուստներ էլ չեն եղել»,֊ «Ազատությանն» ասել էր Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:

2016 - Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները առաջին հանդիպումն են ունենում Վիեննայում։

  • Կողմերը խոստացել էին հարգել հրադադարը և մեխանիզմներ հաստատել` հրադադարի խախտումները հետաքննելու համար: Ետդարձի ճանապարհին Ս. Սարգսյանն առաջին անգամ հրապարակավ խոսել էր հայկական կողմի կորցրած տարածքների մասին: Օդանավում` լրագրողների հետ զրույցում, Հայաստանի նախագահ պնդել էր, թե հայկական կողմի կորցրած տարածքները հասնում են 800 հեկտարի, ընդգծելով` «ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»։

1998 - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ՌԴ արտգործնախարար Պրիմակովին առաջարկել է ԼՂ կարգավորման դեպքում կիրառել «ընդհանուր պետության» սկզբունքը։ 

  • Դա ենթադրում էր ԼՂ՝ որպես հանրապետական տիպի պետական կազմավորման ընդգրկում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ 
  • ԼՂ-ն Ադրբեջանի կազմից  դուրս կգար, եթե  նրա հետ հավասարի իրավունքով ստորագրեր 1994թ․ քաղաքական ստատուս-քվոն  ամրագրող՝ հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին պայմանագիրը։ Այդ հնարավորությունը մսխվեց, և ԼՂ-ն իրավական առումով մնաց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ադրբեջանի հետագա չափազանց կոշտ դիրքորոշումը ձախողեց կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման առաջարկի իրացումը։ 

1994 - Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին զինադադարի հաստատմանն ուղղված առաջարկներ:

  • Հանդիպման նախաձեռնող ՌԴ ՊՆ Պ.Գրաչևն առաջարկում է հրադադարը ամրագրելու համար հակամարտության գոտում 49 հատվածներում 1800 հոգանոց ռուսական խաղաղապահ առաքելություն տեղակայել: Ադրբեջանի նախագահը մերժում է և հրահանգում իր նախարարին անհապաղ վերադառնալ Բաքու`հավելյալ խորհրդակցությունների:
  • Ռուսաստանի Պաշտպանության նախարարը հանդիպման հենց մեկնարկին բավական կոշտ ու հատու տոնով էր դիմել կողմերին, թե` «ինչպես ասեմ,այնպես էլ կլինի...ես չեմ եկել զուր ժամանակ վատնելու»: Հետագայում Ադրբեջանը պատճառաբանում է, թե հենց այդ խոսքերի պատճառով է ետ կանչել իր նախարարին։

1980 - Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
1926 - Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը։

  • Հանդիսավոր ճառով հանդես եկան Գ.Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ.Էլիավան և ուրիշներ:

1919 - Հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը։

  • Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1960 - Արա Սարգսյան (ծնվ. Երևան), թատրոնի և կինոյի դերասան
1945 - Տիգրան Կարապետյան (ծնվ. Երևան, մ. 2021), հայ հասարակական գործիչ և ընդդիմադիր քաղաքական գործիչ, ժողովրդական կուսակցության առաջնորդ, գործարար
1930 - Հակոբ Վահրադյան (ծնվ. Ախալցխա, մ. 1991), տեղեկատվական և կառավարման համակարգերի խոշոր գիտնական 
1928 - Ստեփան Հարությունյան (ծնվ. Թբիլիսի, т. 1995) դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)
1910 - Մարգարիտա Տեր-Մինասյան (ծնվ. Լեյպցիգ, մ. 1995), կոլեոպտերոլոգ

  • Խորհրդային Միության խոշորագույն կոլեոպտերոլոգներից մեկը, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ, այնպիսի կարևոր խմբերով, ինչպիսիք են հացահատիկները, խողովակները և երկարակյացները:
  • Ամուսինը պրոֆեսոր Անդրեյ Ռիխտերն է։

1869 - Ֆրեդերիկ Մակլեր (ծնված. Մոն-Դոր, Ֆրանսիա, մ. 1938), արևելյան լեզուների և պատմության հնագույն քաղաքակրթությունների մասնագետ 

  • 1920 թ. հունվարի 19-ին ստեղծել է Հայկական հետազոտությունների ամսագիր, որը ղեկավարել է մինչև 1937թ.՝ Անտուան Մեյեի հետ։

1833 - Քերոբե Պատկանյան (ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 1889), լեզվաբան, արևելագետ

  • Քերոբե Պատկանյանի՝ որպես արևելագետ-գիտնական, բանաստեղծ, թարգմանիչ, գրաքննիչ և համալսարանական դասախոս բազմակողմանի գործունեությունը որոշակի ազդեցություն է ունեցել հայ պատմահնագիտական գիտության և գրականության զարգացման վրա: Նրա աշխատությունների մեծ մասը թարգմանվել է եվրոպական լեզուներով։