Պատմության հայկական օրը. մայիսի 23


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2013 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա ձեռք բերվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար։

  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ 1 կվտ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ։

1992 - Հրապարակվեց հայ ավանգանրդիստների «3-րդ հարկ» խմբի մանիֆեստը։

  • Մանիֆեստն ավարտվում էր այսպես. «Երանի նրանց, ովքեր ավարտում են այն, ինչը իրենք չէին սկսել և սկսում են մի բան, որը իրենք չեն ավարտելու»:
  • Մանիֆեստը ստորագրել են` Արման Գրիգորյանը, Նազարեթ Կարոյանը, Քիքին (Գրիգոր Միքայելյան), Կարինե Մացակյանը, Արաքս Ներկարարյանը, Րաֆֆի Ադալյանը, Վահան Ռումելյանը  և ևս 10 արվեստագետներ:

1991 - Ձևավորվեց հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, նախագահ ընտրվեց ԳԽ նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը:
1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։
1932 - Հայկական ԽՍՀ ժողկոմխորհն ընդունում է գյուղատնտեսական հարկի մասին օրենքը, որով կոլտնտեսությունները էապես ազատվում էին հարկերից։

  • Փոխարենն ավելանում էին մասնավոր մենատնտեսությունների հարկերը։ Այսպես՝ եթե կոլտնտեսությունը 500 ռ. եկամտի դեպքում պետք է վճարեր 65 ռ. 50 կ., ապա մենատնտեսությունը վճարում էր 100 ռ.։
  • Մենատնտեսությունները հարկ էին վճարում նաև այլ ձեռնարկատիրական գործունեության համար, բացի այն դեպքերից, երբ նրանց արտադրանքը տրվում էր կոլտնտեսությանը։

1929 - Հորդ անձրևների պատճառով վարարում են Քասախ և Հրազդան գետերը:

  • Հրազդանում ջրի մակարդակը բարձրանում է 2 մետրով: Բնական աղետի պատճառով քանդվում է Երևանի ՀԷԿ-ի ջրանցքի մի հատվածը: Զգալի վնասներ են լինում նաև այլ շրջաններում:
  • «Վաղ առավոտից Արագածի արևմտյան լանջերում կուտակվել էին փոթորկաբեր ամպեր: Շարժվելով դեպի հարավ, նրանք տեղացին հորդ անձրևներ: Նախ բարձրացավ Քասախը, հետո՝ Զանգուն: Հորդ անձրև եկավ նաև Նոր Բայազետում»,- հաղորդել էր Հայջրտնտեսության հիդրոչափական բաժինը: Հեղեղի հետևանքով Նոր Բայազետում փլվում է քաղաքացի Աղեկյանի երկհարկանի տունը, որի հետևանքով հինգ մարդ զոհվում է:

1918 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:
1916 - Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության ժողովածուն»՝ Մ. Գորկու խմբագրությամբ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Էլիս Փանիկյան (ծնվ. Սոֆիա), Miss Universe Canada 2006

  • Ունի բուլղարահայկական ծագում։

1977 - Երվանդ Մարգարյան (ծնվ. Թիֆլիս), ջազային երաժիշտ, շեփորահար
1956 - Կարեն Ակոպով (ծնվ. Շանհայ), օպերային երգիչ (բաս), Պետերբուրգի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, կինոդերասան; Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2010)
1952 - Ֆելիքս Ահարոնյան (ծնվ. Երևան), աստղաֆիզիկոս, տիեզերագետ
1947 - Արամ Սաթյան (ծնվ. Երևան), հայ դասական, ժողովրդական կոմպոզիտոր
1945 - Միխայիլ Բաղդասարով (ծնվ. Բաքու), կրկեսի արտիստ, վայրի կենդանիների վարժեցնող

  • Վարժեցման պրակտիկայում առաջին անգամ գիշատիչների խառը խումբ է մտցրել մեկ վանդակի մեջ։

1938 - Վահրիչ Բախչանյան (ծնվ. Խարկով, մ. 2009), կոնցեպտուալ նկարիչ, գրականագետ, աֆորիզմների և կալամբուրների հեղինակ

Վահրիչ Բախչանյանի ինքնակենսագրությունը

  • Ես ծնվել եմ Խարկովում, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից 21 տարի անց։
  • Դպրոց գնացել եմ ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի տարում։
  • Աշխատանքի եմ ընդունվել Ստալինի մահից հետո։
  • Զորակոչվել եմ Խորհրդային բանակ 1937 թվականից 20 տարի անց։
  • Զորացրվել եմ Լենինի 90-ամյակից հետո։
  • Խորհրդային Միության մարշալ Բուդյոննու մահից 6 տարի առաջ տեղափոխվել եմ Մոսկվա:

1935 - Էմմա Սարգսյան (ծնվ. Վորոնեժ), երգչուհի (մեցցո-սոպրանո); Ռուսաստանի ժողովրդական արտիստ
1932 - Գևորգ Աճեմյան (ծնվ. Մանբիջ, Սիրիա, մ. 1998), հայ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, Հայ գաղտնի բանակի հիմնադիրներից 

  • 1978-1989-աշխատել է որպես «Սփյուռք» ամսագրի խմբագիր, որի էջերից հանդես է եկել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Գուրգեն Յանիկյանի և Արևմտյան Հայաստան վերադառնալու հայերի իրավունքների։ Դեռևս Ղարաբաղյան շարժման մեկնարկից առաջ անդրադարձել է Ղարաբաղի և Նախիջևանի հայ բնակչության խնդիրներին: 

1918 - Բարդուղիմեոս Եղշատյան (ծնվ. Ղարաքլիսա), թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)
1916 - Հայկ Մանուկյան (ծնվ. Նյու Յորք, մ. 1980), ամերիկյան կինոյի պրոֆեսոր

  • Մանուկյանը մեծ ազդեցություն է ունեցել կինոարտադրողների վրա, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեն, որը նրա աշակերտներից էր։
  • Համապրոդյուսեր Սկորսեզեի առաջին լիամետրաժ ժապավենը I Call First (1967): Սկորսեզեն, իր հերթին, «Կատաղած ցուլը» (1980) ֆիլմը նվիրել է իր ուսուցիչ Հայկ Մանուկյանին։

1915 - Սուրեն Ստեփանյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1977) ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961)
1908 - Արամ Ղարիբյան (ծնվ. Սիիրտ, մ. 1991), հայ նկարիչ, քանդակագործ
1871 - Կարապետ Իբրըիլյանու, (ծնվ. Թուրգու-Ֆրումոս, Ռումինիա, մ. 1936), ռումինահայ գրող, բանասեր, թարգմանիչ
1859 - Հարություն Նազարյան Կոտելնիկյանց (ծնվ. Աստրախան, մ. 1910), տնտեսագետ, թարգմանիչ, պետերբուրգյան «Մեր կյանքը» թերթի և այլ պարբերականների խմբագիր
1753 - Մինաս Ա Ակնեցի, Վեհափառ Հայրապետ և Ամենայն Հայոց Կաթողիկոս (1751-1753)