2002 - Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել: 1999 - Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած ուսումնասիրության, ամենաբարձր վարկանիշ տվյալ պահին ուներ Կարեն Դեմիրճյանը, ապա Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը։ 1998 - Հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը հայտարարում է, որ բոլոր աղմկահարույց սպանությունները շուտով բացահայտվելու են։ Հենրիկ Խաչատրյանն այս հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց իր աշխատասենյակում։ 1963 - Մոսկվայում ավարտվում է աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան մրցամարտը՝ Տիգրան Պետրոսյանի հաղթանակով:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 123 | Ավելացրեց՝ Moder-003 | 20.05.2024 | 10:00 |