Պատմության հայկական օրը. մայիսի 20


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - «Իմ քայլը» խմբակցությունը տապալում է ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը։
2021 - ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց, որով Ադրբեջանին պարտադրում է ազատ արձակել հայ գերիներին։
2021 - Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում:
2021 - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել համացանցում  Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը։
2002 - Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել:

  • Պայթեցվել է դեսպանի մեքենան, որի արդյունքում վարորդը ծանր վիրավորվել է: Երջանիկ պատահականությամբ, դեսպանը չի տուժել:
  • Ավելի վաղ ահաբեկչական գործողություն էր իրականացվել Լոնդոնում ՀՀ դեսպանատան նկատմամբ։

1999 - Տեղի ունեցավ «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր ժողովը, որտեղ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։ 
1999 - Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած ուսումնասիրության, ամենաբարձր վարկանիշ տվյալ պահին ուներ Կարեն Դեմիրճյանը, ապա Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը։

  • Մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը նվազել է 6-8 անգամ։ 

1998 - Հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը հայտարարում է, որ բոլոր աղմկահարույց սպանությունները շուտով բացահայտվելու են։ 

  • Հենրիկ Խաչատրյանն այս հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց իր աշխատասենյակում։

1990 - Սովետական Հայաստանում առաջին անգամ անցկացվում են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ազատ, բազմակուսակցական ընտրություններ, որտեղ կոմկուսը պարտվում է։

  • Նույն օրն ընտրվեց 90 պատգամավոր. 31՝ ՀՀՇ-ից, 5՝ համակիր, 10՝ ԼՂԻՄ-ից, 35՝ ՀԿԿ-ից, 9՝ անկախ:
  • ՀՀՇ-ից 65 պատգամավոր անցան երկրորդ փուլ: Լևոն Տեր-Պետրոսյանը նորից պատգամավոր ընտրվեց։
  • Այդ պահից Հայաստանը փաստացի բռնեց անկախացման ուղին։

1963 - Մոսկվայում ավարտվում է աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան մրցամարտը՝ Տիգրան Պետրոսյանի հաղթանակով:
1923 - Երևանում բացվում է Շահումյանի անվան ջրանցքը:
1737
 - Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում ավարտվեց «Հաճախապատում»-ի առաջին տպագրությունը:
1562 - Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պետրոս Դ-ին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1973 - Կարինա Բաղդասարովա (ծնվ. Նիժնի Նովգորոդ), կրկեսի արտիստ, մանկավարժ, վարժեցնող, Ռուսաստանի վաստակավոր արտիստ
1959 - Արմեն Տեր-Մեսրոպյան (ծնվ. Երևան), ֆոտոլրագրող, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ
1956 - Ուիլյամ Միքայելյան (ծնվ. Դինուբա, ԱՄՆ), ամերիկացի գրող, նկարիչ և բանաստեղծ
1950 - Զինաիդա Սիմոնյան (ծնվ. Երևան, մ. 2012), խորհրդային մարզուհի, Եվրոպայի 15-ակի չեմպիոն, գնդակային հրաձգության անհատական և թիմային մրցումներում աշխարհի 4-ակի չեմպիոն: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1950 - Մարտին Մելքոնյան (ծնվ. Փարիզ), ֆրանսիացի գրող
1946 - Շեր (Շերիլին Սարգսյան, ծնվ. Էլ-Սենտրո), երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր

  • Նրա մայրը՝ Ջոան Քրոուչը, շատ գեղեցիկ կին էր, ինչը, ամենայն հավանականությամբ, նրա 8 հարսանիքների պատճառ է դարձել, Ընդ որում՝ երեք անգամ ամուսնացել է Շերիլինի գենետիկ հայր  Ջոն Սարգսյանի հետ։

1943 - Կլոդ-Հրայր Հերաթչյան (ծնվ. Փարիզ), խմբագիր

  • 1998-ից Հայ Առաքելական Եկեղեցու Շավիլ մշակութային ասոցիացիայի նախագահն է, տասնհինգ տարի շարունակ "Tertig" ամսագրի համախմբագիրն է։

1936 - Սաշուր Քալաշյան (ծնվ. Լենինական), Հայաստանի վաստակավոր ճարտարապետ

  • Արթուր Թարխանյանի հետ համատեղ նախագծել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երևանում (1967):

1929 - Սարգիս Գուրզադյան (ծնվ. Երևան, մ. 2015 թ.), ՀՀ վաստակավոր ճարտարապետ

  • Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հարազատ եղբայրն է (1922-2014):

1927 - Դևիդ Հեդիսըն (Դևիդ Հեդիտիսյան, ծնվ. Պրովիդենս, Ռոդ Այլենդ նահանգ), թատրոնի և կինոյի դերասան

  • 1958-ին հայտնի ռեժիսոր Կուրտ Նյումանը Դևիդին հրավիրել է գլխավոր դեր խաղալ «Ճանճը» ֆիլմում, որը դարձել է տարվա ամենահասութաբեր ֆիլմը, իսկ Կուրտ Նյումանն ու Դևիդ Հեդիսոնը՝ «Օսկար» մրցանակի դափնեկիրներ՝ լավագույն ռեժիսորի և տղամարդու լավագույն դերի համար։
  • Իր ամբողջ կարիերայի ընթացքում Հեդիսոնը խաղացել է ավելի քան 20 ֆիլմերում և հեռուստասերիալներում։

1920 - Նվարդ Աբալյան (ծնվ. Բաքու, մ. 1994), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1918 - Օսիպ Ավսիյան (ծնվ. Պավլոգրադ, Ուկրաինա, մ. 2003), նկարիչ-ձևավորող, ՈԴ մշակույթի վաստակավոր աշխատող
1917 - Սուսաննա Գրիգորյան (ծնվ. Շուշի, մ. 1992), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1851 - Պետրոս Դուրյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1872), վաղ տարիքի հայ բանաստեղծ

Աչերու բոցն երբ մարի,
Դադրի տըրոփն երբ սրտին,
Լոկ այն ատեն հարկ է որ
Անզոր շուրթերը խոսին...

1829 - Վիկտոր Լանգլուա (ծնվ. Դյոպե, Ֆրանսիա, մ.1869), ֆրանսիացի պատմաբան, հնագետ, դրամագիտության բազմաթիվ աշխատությունների հեղինակ, Վենետիկի Մխիթարյան հայկական ակադեմիայի անդամ, Ֆրանսիայի Արևելյան հասարակության պատասխանատու քարտուղար և նրա տպագիր մարմնի գլխավոր խմբագիր

  • Դրամագիտության, հայկական քաղաքակրթության պատմության և Հայկական Կիլիկիայի պատմության մասնագետ:
  • Նա երեսուն գրքերի հեղինակ է, այդ թվում՝ առաջին հայ պատմաբանների թարգմանությունների երկու հատորների։

1822 - Ֆրեդերիկ Պասսի (ծնվ. Փարիզ, մ. 1912), ֆրանսիացի քաղաքական գործիչ, խաղաղարար և տնտեսագետ, «Միջազգային լիգայի» հիմնադիր և առաջին ղեկավար, միջազգային միջխորհրդարանական միության ստեղծման ակտիվ մասնակից

  • 1901-ին Անրի Դյունանի հետ միասին դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրը։
  • Հանդես է եկել ի պաշտպանություն հայերի։ Ֆրանս-հայկական ընկերության կոմիտեի անդամ: 1903 թ. հոկտեմբերի 25-ին նախագահել է Փարիզում Եվրոպայի հայաֆիլների երկրորդ կոնգրեսը և "Hôtel Continental"-ը, որից հետո տեղի է ունեցել երեք հազարանոց հանրահավաք Սառա Բերնարի թատրոնում (Théâtre Sarah Bernhardt)։