Պատմության հայկական օրը. մայիսի 21


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբևեռ ուժերի կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն տարածեց։ 

  • Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։
  • Հետևաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։

2012 - Երևանում մշակութային բազմազանության երթ անցկացնելու փորձ արվեց։ 

  • Երթը խափանելու վճռականությամբ հավաքվել էին բազմապատիկ անգամ ավելի շատ թվով երիտասարդներ, ովքեր համոզված էին, որ մշակութային բազմազանության քողի ներքո մեր մայրաքաղաքում գեյ-շքերթի փորձ է նախաձեռնվում։

2009 - 200 փաստաբան հայտարարեցին, որ պատրաստ են անվճար հիմունքներով պաշտպանել իրենց 4 գործընկերների իրավունքները, եթե վերջիններս հայտնվեն մեղադրյալի կարգավիճակում։ 

  • Խոսքը մարտի 1-ի գործով դատական նիստերից մեկի ժամանակ դահլիճը լքած փաստաբանների մասին է, ում նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մտադրության մասին հայտարարել էր դատավորը՝ որակելով արարքն իբրև անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։

2008 - Հանկարծամահ եղավ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։
2007 - Ամփոփվեցին խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
2004 - Ընդդիմության միասնական հանրահավաքի կազմակերպիչները սպառնացին իշխանություններին, թե հաջորդ միտինգի ժամանակ երթով շարժվելու են դեպի Բաղրամյան 26։
2001 -  Հայաստանի տարբեր մարզերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հանդիպում էին Ադրբեջանից տեղահանված քաղաքացիներին։ 

  • Փորձ էր արվում բնակչությանը բացատրել, որ հանուն խաղաղության արժե գնալ զիջումների։

2001 - Երևան  բերվեցին Իրանի տարածքում վթարված Յակ-40 ինքնաթիռի անձնակազմի հայ անդամների դիակները։ 

  • Հենց օդանավակայանում կայացավ զոհվածների քաղաքացիական հոգեհանգիստը։ Վթարի հետևանքով զոհվել էին վարձակալված հայկական ինքնաթիռի 30 ուղևորներն ու անձնակազմի 5 հայ անդամները։

1997 - Հանկարծամահ եղավ Հանրապետության գործող նախագահի ավագ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր, «Հրազդանմաշ» ձեռնարկության նախագահ Թելման Տեր-Պետրոսյանը։
1992 - 
ԱՄՆ-ը միջանկյալ լուծում է առաջարկում` կոչ անելով Մինսկի համաժողովի մասնակից 11 երկրների արտահերթ հավաք կազմակերպել՝ շտապ կարգով իրավիճակը քննարկելու և կողմերի միջև երկխոսությունը վերականգնելու համար:

  • Հայաստանը առարկում է, պնդելով, որ Ղարաբաղը զրկված է այդ հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից: Կոնսենսուսի բացակայության պատճառով ամերիկյան նախագիծը չի ընդունվում:

1988 - Պաշտոնազրկում են Կարեն Դեմիրճյանին և Քամրան Բաղիրովին։
1986 -
Օդային հաղորդակցություն է հաստատվում Խորհրդային Հայաստանի և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության միջև։

  • Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից «Տու-154» ինքնաթիռն առաջին թռիչքն է իրականացնում Բեռլին։ Օդանավի հրամանատարը Վլադիմիր Պարսամյանն էր։
  • Քաղավիացիայի վարչության պետի տեղակալ Յուրի Մնացականովը հայտնել էր, որ Երևանի և Բեռլինի միջև կանոնավոր թռիչքներ են կազմակերպվում։
  • «Մինչև Բեռլին ինքնաթիռը կանցնի չորս ժամից մի փոքր ավելի ժամանակամիջոցում և կգործի շաբաթը մեկ. յուրաքանչյուր չորեքշաբթի օդանավը կմեկնի Երևանից և այստեղ կվերադառնա հաջորդ օրը»,- ասել էր նա։ Նույն տարում Երևանից ուղիղ թռիչքներ են սկսվում նաև Պրահա, որը տեղի է ունենում հունիսի 5-ին։

1921 - ՀԽՍՀ Հեղկոմը վերակազմվում է ՀԽՍՀ Ժողկոմխորհրդի` Ալ. Մյասնիկյանի նախագահությամբ:
1920 - Դիլիջանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
1920 - Թարթառ-Մարտակերտ ուղղությամբ 11-րդ կարմիր բանակը ներխուժեց Ղարաբաղ, որով դրվեց Ադրբեջանին հայկական այդ երկրամասի փաստական բռնակցման սկիզբը:
1918 - Երեկոյան Երևանի քաղաքային ժողովարանի ամառային շենքի հրապարակում կայացած հանրահավաքում Արամ Մանուկյանը հանդես եկավ ելույթով.

  • «Կրկնութուններ անելու այժմ տրամադիր չեմ և ժամանակ էլ չկա ճառերով զբաղվելու:
  • Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին գրավել է Սարդարաբադը և շարժվում է դէպի էջմիածին:
  • Մեզ մնում է մի բան, կամ զէնք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ և կամ կոտորւել ոչխարի պես...
  • Ով ուզում է ապրել, առանց րոպէ կորցնելու, թող վերցնի զէնքը, վերցնի նաև երեք օրվա պաշար ու իսկույն ևեթ դիմէ ուսուցչական սեմինարիայի շէնքը՝ ցուցակագրվելու և այնտեղից ճակատ ուղարկվելու համար:
  • Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը»:

1889 - Ստեղծվեց «Իթթիհատ վեթերաքքի» («Միություն և առաջադիմություն»), նախնական անվանումը՝ «Օսմանյան միության կազմակերպություն», թուրքական քաղաքական կուսակցությունը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործեց հայերի ցեղասպանությունը:
1864 - «Հայոց մարդասիրական ընկերության» հիմնումը Բաքվում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Նատալյա Զոհրաբյան (ծնվ. Բատայսկ, Ռուսաստան), ճարտարապետ, թատերագետ
1947 - Սեդա Ազնավուր (ծնվ. Փարիզ), ֆրանսահայ երգչուհի և արտիստուհի, Շառլ Ազնավուրի դուստրը

  • 1960-ականներից ապրում է ԱՄՆ-ում, որտեղ ելույթ է ունեցել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։

1943 - Ֆեյրուզ, Փիրուզ Արթին Կալֆայան (ծնվ. Կահիրե), եգիպտացի դերասանուհի, երգչուհի և կոնֆերանս

  • Շատ երիտասարդ տարիքում ձեռք է բերել եգիպտական կինեմատոգրաֆի «ոսկե դարաշրջանի» աստղի փառքը։
  • Հետագայում ամուսնացել է եգիպտական կատակերգական դերասան Բադրեդդին Գամգումի հետ:

1934 - Դիանա Տեր-Հովհաննիսյան (ծնվ. Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ, մ. 2018), ամերիկացի բանաստեղծուհի, թարգմանիչ և լրագրող
1927 - Կարեն Խաչատուրով (մ. 2005), ռուս հրապարակախոս-միջազգայնագետ, հասարակական գործիչ
1905 - Դարիուս Ամիրբեկյան (մ. 1974), դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)
1770 - Ելենա Աբամելիք Սեմյոնովա (Բագրատիոնի, ծնվ. Վրաստան, մ. 1836), վրացական գահի ժառանգորդ Դավիթ Գեորգիևիչի կինը