2001 - Արտգործնախարար Վարդան Օսկանյանն Ազգային Ժողովում արդարանում էր, թե ինքը «օքուփայթ» բառն օգտագործել է՝ մտովի թարգմանելով այն անգլերենից, այսինքն՝ զբաղեցված իմաստով և երբեք էլ այն կարծիքին չի եղել, թե հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող Արցախին հարակից տարածքները գրավյալ են։ 1997 - ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվում Հենրիկ Խաչատրյանը, ով Ռ. Քոչարյանի իշխանավարության հենց առաջին օրերին մահացավ՝ կասկածելի ինքնասպանության հանգամանքներով։ 1971 - Բացվեց Երևանի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 154 | Ավելացրեց՝ Moder-003 | 19.05.2024 | 10:00 |