Պատմության հայկական օրը. մայիսի 24


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերում և տարհանում են ևս 4 աճյուն:
2017 - ՀՀ ոստիկանությունը էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի և Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի:

  • Նրանք Դոն Պիպոյի տան մոտ բնակարան էին վարձակալել և նախապատրաստվել սպանության:

2010 - Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։
2006 - Հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ տարածաշրջան են այցելում Մինսկի խմբի երկրների փոխարտգործնախարարները։

  • Բարձրաստիճան երեք դիվանագետները` Գ. Կարասինը,Դ. Ֆրիդը և Ժ. Պ. Մորելը, ըստ միջնորդների, նպատակ ունեին ակտիվացնել բանակցային գործընթացն ու ընդգծել խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դիվանագետները երկու նախագահներին հորդորել էին համաձայնության գալ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ մինչև Մեծ Ութնյակի հուլիսին կայանալիք գագաթնաժողովը:

2003 - Երևանում բացվում է մարշալ Բաղրամյանի բրոնզաձույլ արձանը։
2002 - Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում համատեղ հայտարարություն են տարածում`անդրադառնալով նաև ղարաբաղյան հակամարտությանը:

  • «Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ ճկունություն և կառուցողական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը, պատրաստ են աջակցել այդ ջանքերին»,֊պնդում էր Ջ. Բուշի և Վ. Պուտինի ուղերձը:

1983 - ASALA. Հայկական Գաղտնի բանակը Բրյուսելում (Բելգիա) թուրքական դեսպանատան առաջ պայթյուն է իրականացնում։
1983 - ASALA. Երկու պայթյուն Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գրասենյակի և թրքական «Մարմարա» տուրիստական կազմակերպության գրասենյակի առջև։

  • Վիրավորվում է վերջինիս իտալացի տնօրենը։ 
  • Հայ Գաղտնի Բանակ «Փիեր Կիւլիւմեան Խմբակ»-ը ստանձնում է «Սարդարապատ Գործողութեան» պատասխանատվությունը։

1920 - Հայաստանի կառավարությունը առանց մեկ կրակոցի Լեռնային Ղարաբաղը հանձնում է բոլշևիկյան Ռուսաստանին՝ ստույգ իմանալով, որ «մինչև Հակարի գետ պետք է լինի Խորհրդային Ադրբեջան»։

  • 1921թ․ խորհրդային Հայաստանի կառավարությունը բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը, հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն անկախ Հայաստանի կառավարության որոշմամբ առանց որևէ կարգավիճակի Ադրբեջանին հանձնած ԼՂ-ին շնորհում է «մարզային լայն ինքնավարություն՝ Շուշի կենտրոնով»։
  • Խորհրդային Ադրբեջանը երկու տարի ձգձգում է որոշման կատարումը, միայն Ալեքսանդր Մյասնիկյանի համառ պնդումներից և Մոսկվայի վերջնագրից հետո (Ստալինը Նարիմանովին սպառնում է, որ «չպետք է մոռանալ, որ Բաքուն ռուսական քաղաք է») 1923թ․ հուլիսի 7-ին «Ղարաբաղի հայկական մասից»՝ ինչպես գրված է Ադր․ ԽՍՀ Կենտգործկոմի Դեկրետում, կազմավորվում է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզ։
  • 1989 թ․ դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում է ԼՂԻՄ-ը միավորելու որոշում, որ պաշտպանվում է 1992 -94 թվականների պատերազմով, ինկորպորացվում մեկ տարի անց ընդունված Սահմանադրության նախաբանում։ 1997թ․ տապալվում է ԼՂ խաղաղ կարգավորման փուլային ծրագիրը, չորս ամիս անց՝ 1998թ․ Հայաստանը Ռուսաստանին խնդրում է, որ միջնորդի՝ ԼՂ-ն Ադրբեջանի հետ «ընդհանուր պետություն կազմի՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
  • Փաստացի Ադրբեջանից անջատված Լեռնային Ղարաբաղը վերստին վերադարձվում է Ադրբեջանի «հարազատ գիրկը»։

1919 - Ստամբուլում հրապարակվեց Բյոյուքդերեի հայերի և հույների ցեղասպանության կազմակերպիչների դատավճիռները։
1915 - Դաշնակից պետությունները՝ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, միասին հուշագիր հղեցին` առաջին անգամ մեկ այլ կառավարությանը մեղադրելով «մարդկության դեմ հանցանք գործելու» համար:

  • Այս միացյալ հուշագրում նշված է.«Դաշնակից պետությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձրագույն դիվանին, որ Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված այս նոր հանցանքների համար Օսմանյան կայսրության բոլոր անդամները, ինչպես նաև այն գործակալները, ովքեր ներգրավված են եղել այդ հանցանքների մեջ, անձնապես պետք է պատասխան տան կատարած հանցագործությունների համար»:

1905 - Բաքվում սպանվում է իշխան Նակաշիձեն՝ նրա կառքում նետած ռումբի պայթյունի հետևանքով։
1860 - Հաստատվեց Ազգային սահմանադրությունը՝ արևմտահայերի կրոնահամայնակաև կյանքը կարգավորող կանոնադրությունը։
1827 - Թիֆլիսում կազմակերպված հայկական կամավորական գնդի կանոնադրության հրապարակումը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Վարդան Հովսեփյան (ծնվ. Երևան), երաժիշտ, կոմպոզիտոր

  • Ստեղծել է Voce կամերային անսամբլը, որը բաղկացած է լարային, հայկական ժողովրդական գործիքներից, հարվածային և դաշնամուրներից։

1969 - Սևադա Արզումանյան, ֆուտբոլիստ, մարզիչ
1954 - Հարություն Փափազյան (ծնվ. Երևան), դաշնակահար
1953 - Ժերար Գերգերյան (ծնվ. Ֆրանսիա), «Սևր 2015» ասոցիացիայի նախագահ
1947 - Ռուբեն Ահարոնյան (ծնվ. Ռիգա), ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)
1939 - Ռուբեն Մանուկյան, կրկեսի արտիստ, էկվիլիբրիստ
1936 - Արամայիս Սահակյան (ծնվ. Կրասնոսելսկ, մ. 2013), գրող, երգիծաբան եւ հրապարակախոս
1936 - Մարիամ Նուր (ծնվ. Լիբանան), լիբանանյան հեռուստահաղորդավարուհի

  • Հայրը հայ է, մայրը ՝ լիբիացի։

1930 - Միշա Զալինյան (ծնվ. Ղզղալա, Հայաստան), քիմիական տեխնոլոգ, գյուտարար, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ
1923 - Հակոբ Հակոբյան (ծնվ. Ալեքսանդրիա, մ. 2013), ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977)
1915 - Գարբիս Զոբիան (ծնվ. Կաստեմանի, Թուրքիա), ռումինացի երգիչ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (1963)

  • Համերգային երգացանկում կատարել է նաև ռումինական և հայկական ժողովրդական երգեր: