Պատմության հայկական օրը. մայիսի 30


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն կատարեց իր ամենախայտառակ հայտարարություններից մեկը:

  • Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը: 

2009 -  Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց  պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին:
1997 - Արտաշես Մեհրաբյանի կողմից հիմնվեց «Աբովյան» հեռուստաընկերությունը՝ Աբովյան ՀԸ։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Կոտայքի թեմը։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Արագածոտնի թեմը։

  • Առաջնորդանիստը` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը): 

1982 - ASALA. Հայ Գաղտնի Բանակի համակիր Ժողովրդային Շարժման (ապագայում՝ Հայկական Ժողովրդային Շարժում) անդամ երեք ամերիկահայերի ձերբակալություն ԱՄՆ-ում։

  • Նրանք ամբաստանվում են Լոս-Անջելեսի օդանավակայանում կանադական «Էյր Կանադա» ընկերության ապրանքափոխադրման բաժնի շենքի առջև նույն օրը ռումբ տեղադրելու մեջ, որը վնասազերծվել էր։
  • Ռմբահարման նպատակն էր ճնշում բանեցնել կանադական իշխանության վրա, որպեսզի ազատ արձակվեն Մայիսի 18-ին և 20-ին Կանադայում ձերբակալված երեք հայերը, որոնք Հայկական Ժողովրդային Շարժման Կանադայի մասնաճյուղի «Հայաստան-Ազատ հայ» պաշտոնաթերթն էին հրատարակում։ Նրանք չորս ամիս անց Լոս-Անջելեսում ազատ են արձակվում՝ բարձր երաշխագիրներ վճարելով։

1953 - ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից տարածքային պահանջներից՝ մասնավորապես Ղարսից։

  • Խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց. «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1953 - Ռոքսանա Բաբայան (ծնվ. Տաշքենդ), էստրադային երգչուհի և դերասանուհի; ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1987)
1935 - Ռայա Խասապետյան (ծնվ. Մեծ Թաղլար, Արցախ), լրագրող, թարգմանիչ, արձակագիր, Հայկական ԽՍՀ վաստակավոր լրագրող (1982)
1913 - Արա Բեքարյան (ծնվ. Ղարաքիսար, Թուրքիա, մ. 1986) հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
1897 - Գուրգեն Ջանիբեկյան (ծնվ. Երևան, մ. 1978), հայ դերասան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1938), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1779 - Կարապետ Բագրատունի (աշխարհիկ՝ Հովհաննես Բագրատունի, ծնվ. Ունուտ, Թուրքիա, մ. 1856), արքեպիսկոպոս, Էրզրումի Կարապետյան դպրոցի հիմնադիր

  • Կարապետ Բագրատունին կառուցել է մոտ 60 եկեղեցի, ինչպես նաև բազմաթիվ հայկական դպրոցներ, որոնց թվում հիշատակման է արժանի Ախալցխայի «Նոր Կարապետ» ուսումնարանը և տղամարդկանց վարժարանը։