Պատմության հայկական օրը. մայիսի 31


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2010 - Ոստիկանությունն արգելում էր քաղաքացիներին մուտք գործել Ազատության հրապարակ. նման փորձ անողների նկատմամբ ուժ կիրառվեց։

  • Հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԿ 15 ակտիվիստ և երեք լրագրող բերման ենթարկվեցին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։
  • Համաժողովրդական շարժման կողմնակիցները հավաքվեցին ոստիկանության բաժանմունքի մոտ, որտեղ նույնպես նրանց նկատմամբ ուժ կիրառվեց։

1997 - Մինսկի խմբի միջնորդները այցելում են տարածաշրջան` կողմերին ներկայացնելով խնդրի փաթեթային կարգավորման տարբերակ:

  • Համացանցում հասանելի է այդ առաջարկի ոչ պաշտոնական տեքստը, ըստ որի Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի կազմում գտնվող պետական կազմավորում`նախկին`ԼՂԻՄ սահմաններով:
  • Նախագծով Ղարաբաղը ունենում է իր դրոշը, զինանշանը, Սահմանադրությունը, առաջնորդվում է իր օրենքներով, ինքնուրույն ձևավորում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինները:Ղարաբաղի քաղաքացիներին առաջարկվում էր տրամադրել Ադրբեջանի անձնագրեր` «Լեռնային Ղարաբաղ» հավելագրումով:
  • Նույն նախագծով Ադրբեջանը պարտավորվում էր Լաչինի միջանցքը «վարձակալության հանձնել» ԵԱՀԿ֊ին, միջազգային համայնքն էլ խոստանում էր խաղաղապահ ուժեր տեղակայել` դառնալով անվտանգության երաշխավոր:

1994 - Մարտի 31-ապրիլի 3-ը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խաղաղարար խումբն այցելեց Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
1989 - Ազատ արձակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, որոնք 1988-ի դեկտեմբերին և հունվարի առաջին օրերին ձերբակալվել և տեղափոխվել էին Մոսկվայի բանտեր:

  • Երևանի Ազատության հրապարակում ցնծությամբ դիմավորեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։

1323 - Կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ 

1961 - Մարիոս Գարոյան (ծնվ. Նիկոսիա), Կիպրոսի խորհրդարանի խոսնակ, Դեմոկրատական կուսակցության նախագահ

  • Գարոյանի հայրը հայտնի ֆուտբոլիստ էր և Կիպրոսի հավաքականի դարպասապահն էր և 1960-1970 թվականներին ներկայացնում էր Կիպրոսի հայկական երիտասարդական մարզական ասոցիացիան:

1954 - Միքայել Պողոսյան (ծնվ. Երևան), դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ
1937 - Ռոբերտ Մուշկամբարյան (ծնվ. Բաքու, մ. 1994), երգիչ, երաժիշտ, դերասան

  • 1975-1984թթ. եղել է «Ուրախ տղաներ» խմբի մենակատար (վոկալ, սաքսոֆոն-սոպրանո):

1910 - Նորա Ադամյան (ծնվ. Բաքու), ռուսալեզու հայ արձակագիր և թարգմանիչ
1903 - Էզրաս Հասրաթյան (ծնվ. Մեծիկ, Հայաստան, մ. 1981), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974), ԽՍՀՄ ԳԱ բարձրագույն նյարդային գործունեության և Նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1950-1952, 1960)

  • Համաշխարհային ճանաչում են ստացել Հասրաթյանի աշխատանքները նյարդային համակարգերի պլաստիկայի ոլորտում։

1869 - Վարդան Մախոխյան (ծնվ. Տրաբզոն, մ. 1937), ծովանկարիչ

  • Մախոխյանի կտավները ցրված են ամբողջ աշխարհում, որոնց մեծ մասը զարդարում են մասնավոր հավաքածուները։ Հայաստանում ընդամենը 29 նկար կա, որոնցից 20-ը՝ Երևանում, Հայաստանի ազգային պատկերասրահի ժողովում, 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում։ Մահոխյանի 4 նկարները պահվում են Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։
  • Նկարչի կտավներից մեկը «Հուզմունքը կովկասյան ափերում», 2006 թվականին «Սոտբիս» աճուրդում վաճառվել է 40.000 դոլարով: