Հայկական մայիսի 29

1996 - Ազգային ժողովն ընդունեց Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը, որն առաջինն էր հետխորհրդային երկրներում: 1982 - Վիլյամ Սարոյանի աճյունի մի մասն ամփոփվեց Երևանի Կոմիտաս պանթեոնում։ 1977 - ASALA. Երկու պայթյուն Ստամբուլում։ Առաջինը Էշիլքյոթի միջազգային օդանավակայանում, որի արդյունքում զոհվում են հինգ հոգի, 42-ը վիրավորվում են։ Երկրորդը Սիրքեճի երկաթուղային կայարանում՝ մեկ զոհ, տասը վիրավոր։ 1966 - Երևան են ժամանում Լաոսի թագավոր Շրի Սավանգ Վաթխանան, թագուհին և արքայազն Սի Սավանգը, որոնք ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրավերով հանգստանում էին Խորհրդային միությունում։ 1918 - Ասկերանում տեղի ունեցավ Հայ-թաթարական համագումար, երբ հռչակվել էին երեք անդրկովկասյան հանրապետությունները, որի լուրը համագումարը հավանաբար դեռ չուներ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 104 | Ավելացրեց՝ Moder-003 | 29.05.2024 | 10:00 29 մայիս, Պատմության հայկական օրը