Պատմության հայկական օրը. մայիսի 28


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը

  • 1918թ. մայիսի 28-ին՝ Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո, Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
  • Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթել էին թուրքական զորքերը, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
  • Ստեղծված պայմաններում Հայաստանն ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը:
  • Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրսբերումն Անդրկովկասից: 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին`   Ալեքսանդրապոլ (Գյումրի): 
  • 1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից: 1920թ. ապրիլի 28-ին, սակայն, Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:
  • Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում: Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
  • Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը`  1991թ:

Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:
  • Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2024-05-28, 2025-06-17, 2026-06-02, 2027-05-25, 2028-06-13, 2029-05-29, 2030-06-18։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռուսաստանի սահմանապահ զորքերը ավելացրեցին իրենց ներկայությունը Սյունիքի մարզում։
2021 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես եկան հայտարարությամբ։

  • Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող այլ անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Համանախագահները խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, և կոչ են անում կողմերին ամբողջությամբ կյանքի կոչել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած հանձնառությունները։

2014 - Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե ադրբեջանական դիվերսիայի հերթական փորձն է կանխել։

  • Ադրբեջանական կողմից զոհվել էր առնվազն երկու զինվոր, մեկը`վիրավորվել, հայկական կողմը մեկ զոհ էր տվել: Բաքուն կատարվածի համար մեղադրել էր հայկական ուժերին

2009 - Մարտի 1-ի գործը քննող դատական նիստին բոլոր վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից։ 

  • Մեղադրող կողմը միջնորդում է դադարեցնել վկաների քննությունը։ 

2008 - Սարդարապատում Երրորդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ է անում կանգնել մինչև վերջ։ 

  • «Չպիտի հոգնեք։ Պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչև հասնեք նպատակին: Սա իմ խնդիրը չէ: Բացարձակապես իմ խնդիրը չէ, ինձ համար չէ: Ինչ որ անելու եք, ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք, մենք շատ փորձանքների կգանք… Կանգնեք մինչև վերջ»,- կողմնակիցներին հորդորեց Տեր-Պետրոսյանը։

2005 - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան:
2001 - Մինսկի խմբի միջնորդները հաստատում են` ղարաբաղյան խնդրով հունիսին նախատեսված գագաթնաժողովը հետաձգվել է` անորոշ ժամանակով:

  • « Բաքու և Երևան այցելելուց հետո եկանք այն եզրակացության, որ իրադարձությունների ընթացքը արհեստականորեն արագացնելու հարկ չկա, և պետք է մի քիչ էլ աշխատել մանրամասների վրա», - ասել էր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դե Սյուրմենը:
  • Վերջինիս նաև նշել էր, որ հանդիպումը հետաձգելու որոշումն ընդունվել է ՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խնդրանքով:

2001 - Հայաստանում կյանքի է կոչվում արշավագրավը՝ տոտալիզատորը։

  • Մարդիկ խաղագումար են դնում ձիրաշավի մասնակից ձիերի վրա։ Ենթադրվում է, որ դա Հայաստանը կդարձնի զբոսաշրջության համար գրավիչ։

1999 - Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մոտ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-րդ դասարանցիները նշում են իրենց վերջին զանգը։

  • Այստեղ իր կալանքն է անցկացնում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, որին մեղադրում են չարաշահումներ կատարելու համար։ 

1996 - Պետական տոների մասին օրենքի ընդունումից հետո առաջին անգամ Հայաստանը նշում էր Առաջին Հանրապետության անկախության օրը։ 
1992 - Մարվեց պետականության չորրորդ խորհրդանիշը` առաջին նամականիշը։

  • Այն դրոշմվեց այն ծրարի վրա, որում Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակն էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին։

1991 - Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթում ասաց. «Ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը»։
1990 - Շարունակվում էին կրակոցները Երևանում տեղակայված զորամասերում, գնդակոծվեց ՀՀՇ վարչության շենքը:

  • Երկու օրում զոհվեց 26, վիրավորվեց 60 քաղաքացի:

1963 - Գործարկվում է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:
1951 -
Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարությամբ փաստորեն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը:

  • Առաջին երկիրը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

1928 - Կահիրեում հիմնվեց հայ կրթական և հրատարակչական Համազգային ընկերությունը:
1918
- Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

  • 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.
  • «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:

1907 - Հայդուկների խումբը Գևորգ Չաուշի գլխավորությամբ Սուլուխ գյուղում (Բիթլիսի վիլայեթ) ընկավ թուրքերի շրջապատման մեջ։

  • Մարտի ժամանակ Չավուշը ծանր վիրավորվեց։ Գիշերը հայդուկներին հաջողվեց ճեղքել շրջապատումը և տանել Չավուշին, սակայն հաջորդ օրը նա մահացավ ծանր վերքերից։

1877 - Ռուսական զորքերը մտնում են Ալաշկերտ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ 

1988 - Նարեկ Ավագյան (ծնվ. Երևան), ֆլեյտահար, դիրիժոր

  • Անվանի երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Արև Բաղդասարյանի թոռն է, Երևանի կոնսերվատորիայի դասախոս, կոմպոզիտոր Ջենի Ասատրյանի որդին:

1981 - Վահրամ Սարգսյան (ծնվ. Երևան), կոմպոզիտոր, խմբավար

  • Նրա «Զվարթ լույս» ստեղծագործությունը հնչել է երգչախմբային երաժշտության 6-րդ համաշխարհային սիմպոզիումում (Մինեապոլիս, Մինեսոտա, 2002)։
  • Նրա «Մեծ խորհուրդ» գործիքավորումը ներառված է Օքսֆորդի համալսարանի «Համաշխարհային երգեցողություն երգչախմբերի համար» (2005) անթոլոգիայում և ձայնագրվել է BBC-ի երգիչների կողմից: 

1980 - Հայկ Սայադյան (ծնվ. Վայք), նկարիչ, անիմատոր, կոմպոզիտոր
1965 - Կարեն Բադալով, դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2004)
1960 - Հայկ Մկրտչյան (ծնվ. Նիժնի Նովգորոդ, մ. 1994), նկարիչ, բանաստեղծ, բարդ
1959 - Շառլ Բերբերյան (ծնվ. Բաղդադ), հայկական ծագումով իրաքյան մուլտիպլիկատոր

  • Շ. Բերբերյանը ռեժիսոր և սցենարիստ Ալեն Բերբերյանի եղբայրն է:

1952 - Վլադիմիր Գևորգյան (ծնվ. Աշտարակ, մ. 2008), հատուկ հսկողության խմբի անդամ, ՀԿԲՀ տիեզերագնաց
1951 - Կարո Մկրտչյան (ծնվ. Երևան, մ. 2001), նկարիչ
1946 - Աշոտ Վիլասյան (ծնվ. Տոլորս, Սիսիանի շրջան, մ. 2006), ծանրամարտի մարզիչ; ԽՍՀՄ սպորտի վարպետ; ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ

  • Վիլասյանի ամենահայտնի աշակերտը աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանն էր, ում նա մարզել էր իր մարզական կարիերայի ողջ ընթացքում (1977-1992)։

1939 - Ադրիան Բարսեղյան, կենսաքիմիկոս; Իսպանիայի Ջիմե համալսարանի պատվավոր դոկտոր (2008)
1938 - Արմեն Մեդվեդև (ծնվ. Մոսկվա), կինոգետ, կինոյի պատմաբան, պրոդյուսեր, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1995)
1920 - Արեգ Դաբաղյան (ծնվ. Թիֆլիս, մ. 2005), մեխանիկայի, մեքենաների դինամիկայի, տատանումների կիրառական տեսության և կառավարման համակարգերի բնագավառում գիտնական, ԽՍՀՄ-ից ավտոմատ կառավարման և վերահսկողության միջազգային ֆեդերացիայի անդամ, տեխնիկական կիբեռնետիկայի ակադեմիայի ակադեմիկոս, ժողովրդական կրթության վաստակավոր աշխատող
1918 - Սերգեյ Բուռնազյան (ծնվ. Պրոլետարսկ, Ռուսաստան, մ. 1943), կործանիչ օդաչու, Խորհրդային Միության հերոս

  • Կատարել է 224 մարտական թռիչք, անձամբ ոչնչացրել է և հակառակորդի 22-ը, խմբային՝  2 ինքնաթիռ։
  • Բուռնազյանի մարտական ինքնաթիռը տեղափոխվել է Հայաստան, Բուռնազյանի անվան Ավիա-մարզական ակումբ:

1915 - Վլադիմիր Այվազյան (ծնվ. Փոր, Ազիզբեկովի շրջան, մ. 1999), նկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1903 - Էզրաս Հասրաթյան (ծնվ. Մեծիկ, Բիթլիսի Վիլայեթ, մ. 1981), խորհրդային նյարդաֆիզիոլոգ, Պավլովի աշակերտը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947)

  • Երևանի փողոցներից մեկը կրում է Էզրաս Հասրաթյանի անունը։

1895 - Գուրգեն Մուսինյանց (ծնվ. Երևան, մ. 1967), աերոդինամիկ, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
1889 - Արտավազդ Սյուրեմյանց (ծնվ. Ակն, Թուրքիա, մ. 1951), արքեպիսկոպոս

  • 1920-ի վերջին Թուրքիայի քեմալական կառավարությունը ձերբակալեց Ա. Սյուրմեյանցին և ձմռանը՝ ձեռնաշղթաներով, արտաքսեց Էրզրում (Կարին), որտեղ նա մնաց 2 տարի՝ ամեն կերպ օգնելով և քաջալերելով այնտեղ կենտրոնացած 10.000 գերիներին և զինվորներին։
  • Բանաստեղծ Սիամանթոյի (Ատոմ Յարճանյանի) զարմիկն է:

1878 - Նիկողայոս Մադաթյանց (ծնվ. Թբիլիսի, մ. 1943), հայ ճարտարապետ