14:34, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե իբր երեկ ուշ երեկոյան Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում դաժան ծեծի է ենթարկվել դերասան Սոս Ջանիբեկյանը։ Արձագանքելով այդ լուրերին՝ դերասանը գրել է․ «Ես ողջ առողջ եմ , ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել , ոչ մեկ ինձ չի ծեծել ,թու թու թու։ Հույս ունեմ չեն էլ ծեծի: Տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությունը»։

Fake news / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 393 | 28.04.2022 / Սոս Ջանիբեկյան, կեղծ լուրեր, ապատեղեկատվություն


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 329 | 06.04.2022 / Լարս


Համացանցի հայալեզու հատվածում ակտիվորեն քննարկում են «Լուսան» անվանմամբ բազմաֆունկցիոնալ լիաքարշ ռազմական մեքենաները։ Ըստ տարատեսակ հրապարակումների՝ նշված լուսանկարով մեքենաներն արտադրվում են Հայաստանում։ Այս թեման տարածվել է նաև տարբեր լրատվամիջոցներով։ Այս զրահապատ մեքենաները ռուսական արտադրության են, որոնք առաջիկայում ոչ թե կարտադրվեն, այլ պարզապես կհավաքվեն նաև Հայաստանում։
 

Fake news / Տեսնել ավելին՝ FIP | Դիտումներ՝ 342 | 06.04.2022 / ռազմական մեքենաներ

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ ՀՀ  Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նշված տեղեկությունները բացարձակ սուտ են։ 

Fake news / Տեսնել ավելին՝ Haber Global | Դիտումներ՝ 396 | 28.03.2022 / թուրք-ադրբեջանական, ՀՀ ՊՆ

Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքը ոչ միայն աջակցություն է հայտնում Ադրբեջանի դիկտատորին՝ ցեղասպանություն և էթնիկ զտումներ անցկացնելու հարցում, այլև տարածում է կեղծ և չստուգված տեղեկատվություն, թե իբր ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա:

Fake news / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 394 | 25.03.2022 / էթնիկ զտումներ, Ուկրաինա, ապատեղեկատվություն

ԴԵՊԻ ՎԵՐ