12 ամենահայտնի միֆերը


Ընդունված կարծրատիպերը շատ դեպքերում նաև դարերի ընթացքում ձևավորված միֆերի և լեգենդների արդյունք են։

Ստորև ներկայացնում  ենք 12 հանրահայտ միֆերը, որոնց ճշմարտիությանը շատերը հավատում են մինչ օրս:

Միֆ՝ ադամանդն անհնար է կոտրել:

  • Իրականություն՝ մուրճի «թեթև» հարվածը մեկ ադամանդը տասնյակ փոքր կտորների կբաժանի:

Միֆ` կայծակը երբեք երկրորդ անգամ նույն տեղը չի հարվածում:

  • Իրականություն՝ հարվածում է: Օրինակ՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգ կառույցի սրածայր վերջավորությանը կայծակը հարվածում է տարեկան միջինում 25 անգամ:

Միֆ՝ աշխարհում ամենամեծ անապատը Սահարան է:

  • Իրականություն՝ ամենամեծ անապատն Անտարկտիկական անապատն է: Դրա տարածքը կազմում է 13,8 մլն քկմ, մինչդեռ Սահարայի տարածքը 9,1 մլն քկմ է:

Միֆ՝ ջուրն էլեկտրականություն է հաղորդում:

  • Իրականություն՝ էլեկտրականություն հաղորդում է ոչ թե ջուրը, այլ՝ դրանում պարունակվող հանքանյութերը:

Միֆ՝ Լոնդոնի հանրահայտ Բիգ Բենը մեզ հայտնի ժամով աշտարակն է:

  • Իրականություն՝ Բիգ Բենն աշտարակի զանգն է, որը ղողանջում է: Հենց աշտարակը 2012-ից ի վեր կոչվում է Ելիզավետայի աշտարակ: 

Միֆ՝ բոլոր ծառերը ջուր են ստանում արմատների միջոցով:

  • Իրականություն՝ աֆրիկյան անապատներից մեկում աճում է հսկա մի ծառ, որի տերևները ջուր են մատակարարում արմատներին: 

Միֆ՝ ամպերն անկշիռ են:

  • Իրականություն՝ ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից: 1 կմ³ ծավալով ամպը կշռում է մոտավորապես 1 տոննա:

 Միֆ՝ Չինական մեծ պարիսպը մարդու կողմից ստեղծված միակ կառույցն է, որ անզեն աչքով տեսանելի է տիեզերքից:

  • Իրականություն՝ ոչ, այն չափազանց բարակ է (6մ), որպեսզի տեսանելի լինի տիեզերքից:

Միֆ՝ կակտուսը պաշտպանում է համակարգչի վնասակար ճառագայթներից:

  • Իրականություն՝ այս հորինվածքը պատկանում է ֆիզիկոս ուսանողների, որոնք հումորային հոդված են գրել կակտուսի «օգտակարության» մասին:

Միֆ՝ վախեցած ջայլամը գլուխը թաքցնում է ավազի մեջ:

  • Իրականություն՝ ջայլամներն իրենց գլուխները երբեք չեն թաքցնում ավազի մեջ: Այս հորինվածքը պատկանում է հռոմեացի գրող-գիտակ Պլինիոս Ավագին:

Միֆ՝ ամենաերկար գետը Նեղոսն է:

  • Իրականություն՝ Ամազոնը Նեղոսից երկար է 140 կմ-ով:

Միֆ՝ աշխարհում ամենաաղի ծովը Մեռյալ ծովն է:

  • Իրականություն՝ ամենաաղի ծովը Դոն Ժուանն է, որը գտնվում է Անտարկտիդայում: Դրա ջուրն այնքան աղի է, որ սառչում է -50 Co ջերմաստիճանում։