20 հետաքրքիր փաստ ամուսնության մասին


1. Աշխատանքի, հեռուստացույցի ինտերնետի, երեխաների, հոբբինների, տան և ընտանիքի հանդեպ պատասխանատվության շնորհիվ միջինում ամուսնացած զույգերն իրար տրամադրում են օրական 4-10 րոպե:

2. Աշխատակցի հետ ամուսնացածների 75%-ը սվորաբար բաժանվում են:

3. 25 տարեկանից ցածր տարիքում ամուսնանալը ինքնաբերաբար մեծացնում է բաժանությունների հավանականությունը: Բաժանվելու հավանականությունը մեծ է նաև, երբ աղջիկը տարիքով մեծ է տղայից, բայց հակառակն այնքան էլ հավանական չէ:

4. Անձի կրթվածության աստիճանն ազդում է ամուսնական տարիքի վրա: Զույգերը հակված են ավելի ուշ ամուսնանալու այն շրջաններում, քաղաքներում, որտեղ կրթական մակարդակը բարձր է, իսկ ցածր կրթական մակարդակի քաղաքներում ավելի շուտ են ամուսնանում:

5. Առաջին ամուսնությունից բաժանման հավանակությունը 5 տարվա մեջ 20%-է, 10 տարվա մեջ` 33%:

6.  Ըստ Հին Բաբելոնյան կոդեքսի` ամուսնությունը պայմանագիր է, որը պարադոքսալ ձևով և՛ պաշտպանում է կնոջը, և՛ սանձում նրան: Համաձայն այդ կոդեքսի` տղամարդը իրավունք ուներ բաժանվել այն դեպքում, եթե կինը չի կարողանում երեխաներին պահել կամ պատվազրկում է իր ամուսնուն հասարակության առջև կամ արհամարհում է իր ընտանիքը:

7.  CNN-ը զեկուցում է, որ վերջին 60 տարիների ընթացքում առկա տնտեսությունը ամենամեծ սթրեսն է ամուսնական զույգերի համար:

8. Ամուսնացած զույգերն ունեն ավելի ճարպոտ գոտկատեղ, որն ուղեկցվում է սեռական գրավչության և ընդհանուր առողջության նվազմամբ: Ավելին` կողակցի գիրանալու հավանականությունը բարձրանում է 37%-ով, եթե զույգերից մեկը գեր է:

9. Մարդիկ, ովքեր քաղցկեղով հիվանդ են եղել և բաժանվել են այդ դիագնոզն իմանալուց հետո, ավելի քիչ են ապրել, քան այլ քաղցկեղով հիվանդները:

10. Հին Հռոմում Ագուստինոսի օրենքը պարտադրում էր տղամարդկանց ամուսնանալ, իսկ չամուսնացածների համար պատիժ էր նախատեսված:

11. Western Forest Համալսարանի հոգեթերապևտները պնդում են, որ կյանքով բավարարված լինելու համար ամուսնությունն ավելի է օգնում, քան փողը, սեռական հարաբերություններն ու նույնիսկ երեխաները:

12. Համեմատած միայնակների հետ ամուսնացած մարդիկ ավելի քան չորս անգամ շատ խնայողություններ ունեն:

13. Առաջին համասեռ ամուսնությունը տեղի է ունեցել Հին Հռոմում և առանց քննադատությունների, քանի որ քրիստոնեությունը դեռ պետական կրոն չէր:

14. Կանադայի Վինիպեգ համալսարանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի արագ են ուզում ամուսնանալ, երբ հանդիպում են մեկին, ում սիրում են, բայց ամուսնանալուց հետո ավելի շուտ են հոգնում ամուսնությունից, քան տղամարդիկ:

15.  Կամավորներին հարցրել են այն յոթանասուն պատճառները, որը նրանց ստիպում է  հիասթափվել ամուսնությունից: Այդ պատճառների ցանկը կանանց մոտ ավելի շատ է, քան տղամարդկանց մոտ: Պատճառների առաջին տեղերը զբաղեցնում էին ուրախության, ռոմանտիկ փոխհարաբերությունների և շփման անբավարարությունը:

16.  Կարդիֆ համալսարանի բժշկական բաժնի գիտնականները ապացուցել են, որ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում, քանի որ ամուսնությունը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ամուսնացած զույգերի շրջանում մահացելիության աստիճանը 15-20%-ով քիչ են, քան բնակչության այլ խավերի մոտ:

17.  Տղամարդկանց համար ամուսնության մեջ ամենակարևորը ուշադրությունը, վստահությունն ու սերն է, իսկ կանանց համար հոգեկան և ինտելեկտուալ համատեղելիությունը:

18.  Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող զույգերն ավելի քիչ են տրամադրված իրար աջակցելու ու առկա խնդիրները լուծելու, քան չգրանցված զույգերը:

19.  Հետազոտությունները պարզել են, որ առավոտյան կնոջը համբուրող տղամարդիկ 5 տարի ավել են ապրում:

20.  Ամուսնությունը 35%-ով դրական է ազդում հանցավոր վարք ունեցող տղամարդկանց վրա:





ԳՈՎԱԶԴ